Սփոյլերներ. 5+ հարց, որ ծագեց «Avengers: Endgame»-ից հետո - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Սփոյլերներ. 5+ հարց, որ ծագեց «Avengers: Endgame»-ից հետո

Ապրիլի 29-ից արդեն հայկական կինոթատրոններն սկսեցին ցուցադրել ողջ աշխարհի կողմից սպասված, հանգստյան օրերին արդեն տոմսարկղերում ռեկորդային 1մլրդ դոլարից ավելի գումար հավաքած «Վրիժառուները. Վերջնախաղ»/ «Avengers: Endgame» ֆիլմը: Ֆիլմը դիտելուց հետո կարծիքը գրեթե համատարած մեկն է՝ ուղղակի էպիկ էր: Ինչպես Marvel-ի ցանկացած ֆիլմ, այս մեկն էլ պատասխանեց շատ հարցերի, սակայն նոր հարցեր էլ ծագեցին: Դրանք քննարկում ենք հենց այստեղ:

Զգուշացնենք, որ այս հոդվածն ընդգրկում է բազմաթիվ կարևոր սփոյլերներ, հետևաբար եթե չեք դիտել ֆիլմն, ապա խորհուրդ կտանք այստեղ կանգ առնել ու չկարդալ: Կարդալու ու էմոցիոնալ դեպրեսիայի մեջ ընկնելու դեպքում մենք ձեզ ուղղակի կասենք՝ զգուշացրել էինք, չէ՞… 

1. Ո՞վ էր Թոնի Սթարքի թաղման ժամանակ հայտնված անծանոթ տղան

Եթե դիտել եք ֆիլմն, ապա անհնար է լաց եղած չլինեք Թոնի Սթարքի՝ բոլորիս կողմից սիրելի Երկաթե մարդու մահվան դրվագի ժամանակ: Marvel-ի կինոմատորգրաֆիական տիեզերքի առաջին աստղի՝ Ռոբերտ Դաունի կրտսերի մարմնավորած այս հերոսով սկում է հենց Marvel-ի տիեզերքը, և հենց նրանով էլ կարող ենք ասել գուցե ավարտվում է «Վրիժառուների» առաջին սերնդի պատմությունը, բայց այդ մասին կխոսենք հինգերորդ կետում:

Հիմա՝ այո՛, Թոնի Սթարքը վախճանվեց հերոսի մահով՝ զոհելով իրեն ու փրկելով Երկրի ողջ մարդկությանը, նրա թաղման արարողությունը  համեստ, բայց անասելի հուզիչ էր, որի ընթացքում տեսանք նրա ընկերներին, կարելի է ասել՝ ընտանիքի անդամներին՝ Կապիտան Ամերիկա, Փիթեր Փարքեր, Թոր, Բժիշկ Սթրենջ, Պրոֆեսոր Հալք, Ֆյուրի, Կապիտան Մարվել և հանկարծ՝ մի անծանոթ դեմք: Տեսախցիկը բավական ժամանակ կենտրոնացավ մի դեռահաս տղայի վրա՝ անհնար դարձնելով չնկատել նրան. բայց ո՞վ է նա:

Հաստատվել է, որ տղան դերասան Թեյ Սիմփքինսի մարմնավորած Հարլի Քիներն է. վերջինս հայտնվել է «Երկաթե մարդը 3» ֆիլմում ու օգնել Թոնի Սթարքին վերականգնել իր հերոսի կոստյումը: Բայց ինչպե՞ս է նա այստեղ հայտնվել՝ պարզ չէ: Վարկած կա, որ տղան Marvel-ի «Վրիժառուների» հաջորդ սերնդի ներկայացուցիչն է և որ նրան այս ֆիլմում ընդգրկելով հող է նախապատրաստվում հաջորդ երկաթե մարդու համար:

2. Թորը հիմա պաշտոնապես «Գալակտիկայի պահապանները» թիմի անդա՞մն է

Ամպրոպի աստվածը՝ Թորը, ամենա-վրիժառուներից մեկն է, բայց հիմա կարծես նա կարող է միանալ Գալակտիկայի պահապանների թիմին: Ֆիլմի վերջին դրվագներից մեկում նա իր երկրային Ասգարդը հանձնում է Վալկիրիային, ապա միանում Գալակտիկայի պահապաններին, որտեղ՝ ինչպես «Անվերջության պատերազմում», այնպես էլ այստեղ՝ «Վերջնախաղում», նա և Աստղային լորդը սկսում են վիճել, թե ո՞վ է տիեզերանավի կապիտանը:

Սա կարող է հիմք դառնալ «Գալակտիկայի պահապանները» հերթական ֆիլմի համար, որը, խոստովանենք՝ իսկապես զավեշտալի կլինի երկու Քրիսերի՝ Փրեթ ու Հեմսոուրթ, մարմնավորած կերպարների շնորհիվ:

3. Որտե՞ղ է Գամորան

Այո՛, Թանոսի հետ այնցյալից ներկա է տեղափոխվել նաև նրա դուստրը և Աստղային լորդի մեծ սերը՝ Գամորան: Նրանց հանդիպումը ևս հուզիչ էր, ու ցավոտ… բայց միայն Աստղային լորդի համար: Ամեն դեպքում մեծ ճակատամարտից հետո Գամորան անհետացավ, սակայն Աստղային Լորդը գաղտնի փնտրում է նրան: Սա ևս կարող է դառնալ հաջորդ «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի սցենարի կարևոր մասը:

4. Ֆելքընն իր թևերը կփոխարինի՞ Կապիտան Ամերիկայի վահանով

Սթիվ Ռոդջերսն այլևս ծեր է. սա հասկացանք «Վերջնախաղի» վերջին դրվագում: Ժամանակի միջով ետ գնալուց ու քարերն իրենց տեղը դնելուց հետո Կապիտան Ամերիկան որոշեց Երկաթե Մարդու նման փորձել նորմալ կյանքով ապրել: Նա գտավ իր սիրուն, իսկ վերադառնալուց հետո իր խորհրդանշական վահանը տվեց ընկերոջը՝ Ֆելքընին: Հիմա հարց է ծագում՝ Ֆելքընը կթողնի՞ իր մարտական թևերն ու «կորդեգրի՞» Կապիտանի վահանը, թե՞ նա ուղղակի կշարունակի թռչել՝ Կապիտան Ամերիկայի վահանը ձեռքին: Սա հարց է, որի պատասխանը գուցե ստանանք Disney+-ի գալիք սերիալում, որը պատմում է Ֆելքընի ու Ձմռան զինվորի՝ Բաքիի մասին:

5.  Եվ վերջապես, ո՞վ կա դեռ «Վրիժառուների» թիմում: Արդյո՞ք կան «Վրիժառուները»…

Երկաթե մարդն ու Սև այրին մահացել են, Կապիտան Ամերիկան թոշակի է անցել, Թորը կարծես միացել է Գալակտիկայի իր ընկերներին, Հալքը վնասվել է Անվերջության քարերի պատճառով և ստացվում է՝ մնացել է միայն Քլինթը՝ Հոուքին: Վերջինս էլ շուտով իր մասին նկարահանվող նոր սերիալում կլինի:

Միթե՞ այլևս մեր հին Վրիժառուներին միասին չենք տեսնի:

+6 Այդ ի՞նչ ձայն էր ֆիլմի վերջում:

«Վրիժառուները. Վերջնախաղը» Marvel-ի առաջին ֆիլմն է երբևէ, որ հավելյալ հատված չուներ քրեդիթներից հետո: ԲԱՅՑ… կար մի բան, որը գուցե նկատել եք, եթե 3 ժամ այս ֆիլմը դիտելուց հետո անմիջապես չեք շտապել զուգարան: Ֆիլմի վերջում մուրճի հարվածների ձայն է լսվում, և մենք գրեթե համոզված ենք, որ դա Թոնի Սթարքի մուրճի ձայնն է, որը 2008թ.-ին թողարկված «Երկաթե մարդում» լսում ենք, երբ Սթարքը պատրաստում է իր ամենաառաջին երկաթե համազգեստը: Ահա՝ տե՛ս ինքդ:

Նորից կարող ենք հանգել այն մտքին, որ Ռուսսո եղբայրները մեզ պատրաստում են հաջորդ Երկաթե մարդու գալստին:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Աստղեր, որոնք կդառնան սուպերհերոսներ…

Քիթ Հարինգթոնը միացել է Marvel-ի սուպերհերոսների ընտանիքին

2019-ի ամենաշատ վարձատրվող դերասաններն ըստ Forbes-ի

Հայազգի Էնդի Սերքիսը «Venom 2»-ի ռեժիսորն է

«Վրիժառուներ. Վերջնախաղը» հաղթել է «Ավատարին»՝ դառնալով ամենաեկամտաբեր ֆիլմը

Հայազգի երգչուհի Բեթթին նկարահանվել է HBO-ի նոր «Էյֆորիա» սերիալում

10 ամենածախսատար ֆիլմերը, որ երբևէ նկարահանվել են

Աշխարհի ամենաշատ եկամուտ ունեցող 10 ֆիլմերը

Marvel-ի դերասանները՝ «Վերջնախաղի» համաշխարհային պրեմիերայի կարմիր գորգին

«Avengers. Endgame»-ի հսկայական սփոյլեռ հոլովակ է հայտվել համացանցում

Քրիս Էվանսը քաղաքական կայք է հիմնել

Marvel-ի «Վրիժառուները. Վերջնախաղն» արդեն երկու ռեկորդ է սահմանել

Անջելինա Ջոլին կդառնա Marvel-ի սուպերհերոս

Եթե սուպերհերոսները 16-րդ դարի կտավներում հայտնվեին

Կապիտան Մարվել. Այն ամենն, ինչ պետք է իմանալ նախքան ֆիլմը դիտելը

QUIZ. Ճանաչո՞ւմ ես Marvel-ի կինոմատորգրաֆիական տիեզերքը