Լրացուցիչ

Ընտրել լեզուն

“Peaky Blinders” հեռուստասերիալի մասին

պեակը - "Peaky Blinders" հեռուստասերիալի մասին

Մայիսի 13-ին Լոնդոնում անցկացվեց BAFTA TV ամենամյա մրցանակաբաշխությունը, որի «Լավագույն դրամատիկ հեռուստասերիալ» անվանակարգում հաղթող է ճանաչվել մեծ երկրպագուների բանակ ունեցող «Սրածայր հովարներ/Peaky Blinders» սերիալը:
Ձեզ ենք ներկայացնում 10 փաստ սերիալի մասին:

1. Հեռուստասերիալի սցենարիստ Սթիվեն Նայթը խոստովանել է, որ սցենարը գրելիս նա ոգեշնչվել է իր հայրիկի պատմած պատմություններից: Փոքրիկ Նայթին հայրը մի հետաքրքիր պատմություն է պատմել. «Ես 8 կամ 9 տարեկան էի, երբ հայրս ինձ նամակ տվեց և խնդրեց, որ փոխանցեմ քեռիներիս: Նրանք ինձ համար անհասկանալի և «մութ» գործերով էին զբաղվում: Քեռիներս Շելդոն ազգանունն էին կրում, բայց սցենարում այն վերածվեց Շելբիի»:

st - "Peaky Blinders" հեռուստասերիալի մասին

2. Շատերը կարծում են, որ սերիալը անվանել են «Սրածայր աչքակալներ» միայն այն բանի պատճառով, որ  Շելբիների ընտանիքի անդամների գլխարկների մեջ ածելի է տեղադրված և նրանք կուրացնում են իրենց զոհերին՝ գլխարկով հարվածելով: Մարդկանց մյուս մասը կարծում է, որ սերիալի անունը պայմանավորված է նրանով, որ հերոսների գլխարկները տափակ են և սրածայր կառուցվածք ունեն: Իսկ դուք ո՞ր տարբերակին եք հակված:

s 4 - "Peaky Blinders" հեռուստասերիալի մասին

3. Սերիալում գլխավոր հերոսներից մեկը՝ Սեմ Նիլը մարմնավորել է բրիտանացի դետեկտիվ Չեսթեր Քեմփբելին, որը ծնվել է հյուսիսային Իռլանդիայում, սակայն 7 տարեկանում տեղափոխվել է Նոր Զելանդիա ապրելու: «Պրոդյուսերներն ասում էին, որ չպետք է շատ վառ արտահայտված առոգանություն ունենամ, քանի որ մարդիկ չեն հասկանա ինձ, բայց իմ առոգանությունը շատ վառ էր արտահայտված և ես օգնություն խնդրեցի ընկերներիցս ՝ Ջեյմս Նեսբիթից և Լիամ Նիսոնից: Արդյունքում առոգանությունս տանելի դարձավ»:

sam - "Peaky Blinders" հեռուստասերիալի մասին

4. Մորաքույր Փոլիի կերպարը մարմնավորել է բրիտանացի դերասանուհի Հելեն ՄաքՔորին: Դերասանուհին խոստովանել է, որ դժվարացել է խոսել Բիրմինգհեմի առոգանությամբ և նրան «օգնության ձեռք է մեկնել» Օզի Օզբորնը. քանի որ երաժիշտը ծնունդով Բիրմինգհեմից է, Հելենը օր ու գիշեր նրա կատարումներն է լսել: Արդյունքի մասին դատեք ինքներդ…

hel - "Peaky Blinders" հեռուստասերիալի մասին

5. Հեռուստասերիալի ողջ ընթացքում դժվար է գտնել որևէ էպիզոդ, երբ Քիլիան Մըրֆին չի ծխում: Իրականում դերասանը չծխող է: «Սերիալի ամբողջ ընթացքում ես բուսական վարդերից պատրաստված ծխախոտներ եմ օգտագործել: Տղաներին խնդրել եմ հաշվել, թե ընդհանուրը քանի հատ եմ գտագործել: Պարզվեց 3000 հատ ծախսել եմ, պատկերացնում ե՞ք»:

ll - "Peaky Blinders" հեռուստասերիալի մասին

6. Ջեյսոն Սթեթհեմի երկրպագուներին հիասթափություն է սպասվում, քանի որ ի սկզբանե սերիալի սցենարի հեղինակ Սթիվեն Նայթը նախատեսում էր ներառել նաև Սթեթհեմին: Սցենարիստը խոստովանել է, որ դեռ 2012 թ., երբ էկրաններ է բարձրացել Սթեթհեմի և նրա համատեղ «Կոլիբրի/Hummingbird» ֆիլմը, Նայթը ցանկություն է հայտնել նորից համագործակցել Ջեյսոնի հետ: Նայթը նաև խոստովանել է, որ պատկերացում էլ չուներ, թե ինչ դեր կհատկացվեր Սթեթհեմին, բայց ցանկությունը շատ մեծ էր, ուղղակի դերասանի գերզբաղվածության պատճառով մենք նրան չենք տեսնում սերիալում:

с - "Peaky Blinders" հեռուստասերիալի մասին

7.Ջոն Շելբիին և Մայքլ Գրեյին մարմնավորած դերասաններ Ջո Քոուլն ու Ֆին Քոուլը եղբայրներ են:
Ջոյին արդեն հաստատել էին Ջոնի կերպարում, երբ նա Մայքլ Գրեյի կերպարում առաջարկում է հարազատ եղբորը: Ֆինը գումար չուներ, որ գնացքի տոմս գներ դեպի Բիրմինգհեմ, սակայն եղբորը տեսաերիզ է ուղարկում, որտեղ կարդում է իր տեքստը, իսկ Ջոնն այն փոխանցում է ռեժիսորին և ստանում է նրա «օրհնությունը»:

յ - "Peaky Blinders" հեռուստասերիալի մասին

 Չնայած հեռուստասերիալի ողջ ընթացքում խոսվում է Սմոլ Հիթի մասին, վերջինս նկարահանվել է Լիվերպուլում: Ռեժիսորները խոստովանել են, որ այն Բիրմիգհեմը, որի մասին խոսվում է սերիալի սցենարում չի համապատասխանում մեր օրերի Բիրմինգհեմի, այդ իսկ պատճառով նրանք ստիպված են եղել նկարահանումներն անցկացնել Լիվերպուլում:

9. Ասում են, որ Դևիդ Բոուին սերիալի մոլի երկրպագուն է և Քիլիան Մըրֆին նրան իրենց գլխարկներից մեկն է նվիրել:
Եթե դիտել եք սերիալը, ապա հաստատ նկատել եք, որ երբ  3-րդ էպիզոդում Թոմին հայտնվում է հիվանդանոցում այդ տեսարանը հիշեցնում է Դևիդ Բոուի “Lazarus” կատարումը:
Սա դեռ ամենը չէ. սիրված ռեփփեր Սնուփ Դոգը ևս հեռուստասերիալի մեծ երկրպագուն է: Ասում են, որ նա Սթիվեն Նայթի հետ հանդիպում է կազմակերպել, և երեք ժամ անընդմեջ  զրուցել է նախագծի մասին:

10. Նայթի խոսքերով հեռուստասերիալը կավարտվի Երկրորդ Համաշխարհային պատերազմի մեկնարկով:
«Ես շատ եմ ցանկանում, որ սերիալն այդպես ավարտվի, սակայն չեմ կարող ասել, թե արդյոք ինձ մոտ դա կստացվի, թե ոչ:Ես ցանկանում եմ, որ սերիալի իրադարձությունները Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմի արանքում ընկած ժամանակահատվածը ընդգրկեն: