Սիրված "Under the Tuscan Sun" ֆիլմի առանձնատունը վարձով է տրվում - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Սիրված “Under the Tuscan Sun” ֆիլմի առանձնատունը վարձով է տրվում

Բոլորդ կհիշեք 2003 թ. էկրաններ բարձրացած Օդրի Ուելսի “Under the Tuscan Sun” ֆիլմը, որը պատմում է հուսահատ Ֆրենսիսի մասին, որն ամուսնուց հեռանում է և ուղևորվում Տոսկանա, Իտալիա: Այստեղ նա մի գեղեցիկ առանձնատուն է գնում և այն վերանորոգում: Առաջին հայացքից ոչ մի բանով աչքի չընկնող այս տունը վերածվում է իսկական հրաշքի և այստեղ՝ խելագարված ամբոխից հեռո Դայան Լեյնի հերոսուհին՝ Ֆրենսիսը գտնում է հանգստություն և խաղաղություն:

Լիրիկական շեղումից հետո շարունակենք: Հաճելի լուր ֆիլմի երկրպագուների և ընդհանրապես Իտալիայի սիրահարների համար: Եթե ցանկանում եք Տոսկանայում տուն վարձակալել, շտապեք, քանի որ այս ֆիլմի գեղեցիկ առանձնատունը վարձով է տրվում: Շատ կանայք ֆիլմը դիտելուց հետո հերոսուհու մեջ իրենց էին տեսնում և երազում այս տան մասին, հույս ունենալով, որ այն իրենց կյանքն էլ կգունավորի:

Եվ այսպես, այսօր ձեզ հնարավորություն է տրվում վարձակալել “Bramasole” կամ որ նույնն է՝ “Laura” վիլլան:
Վիլլան գտնվում է իտալական Կորտոնա քաղաքում և 2010 թ. առանձնատան տերերը բազմաչարչար աշխատանքներից հետո ավարտեցին դրա վերանորոգման աշխատանքները: Վիլլայի կանաչապատումը կախարդական է, այն շրջապատված է վարդերի ընդարձակ պարտեզով, լողավազանով, ջակուզիով և շատրվանով:

Տան տերերը վաղուց էին ցանկանում այն վերանորոգել, քանի որ  վստահ էին, որ իրենց կհաջողվի վերականգնել վիլլայի երբեմնի գեղեցկությունն ու հմայքը, և եկեք խոստովանենք, որ նրանց դա հաջողվեց: Վիլլայի տեսքը ներսից ոչ մի բանով չի զիջում արտաքին տեսքին: Այն կահավորված է ինչպես ժամանակակից այնպես էլ անտիկ ժամանակաշրջանի կահույքով: Այս հարցում մեծ է դիզայներ Ջեյն Թոմփսոնի ներդրումը: Առանձնատանն ու կից շինություններում ընդհանուր հաշվով 20 մարդ կարող է բնակվել: Նրանք կարող են քնել 10 մեկը մյուսից գեղեցիկ ննջասենյակներում, որոնք էլ իրենց հերթին գեղեցիկ լոգասենյակներ ունեն:

Դե ինչ՝ շտապեք կարճ ժամանակով զգալ ձեզ ինչպես “Under the Tuscan Sun” ֆիլմի հերոսուհին էր իրեն զգում:

Աղբյուր՝ this-is-italy.com


Ինչ ֆիլմ դիտել տանը, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Մեծ ճողփյուն»

Բոկաչչոյից մեր օրեր…

Կինոքննադատները խորհուրդ են տալիս [Իտալիայից Ալեսանդրա դե Տոմասի]

Րիդլի Սքոթը էկրանավորելու է Մ. Գուչիի կյանքը. նախագծին կարող է միանալ Լեդի Գագան

Bono-ի նոր երգը՝ նվիրված Իտալիային…

Կորոնավիրուսը բարելավել է էկոլոգիան [Իտալիա]

Իտալիա. ի՞նչ է կատարվում երկրում

Թե ինչու Իտալիայում մանկատներ չկան…

Ի՞նչ գիտենք Իտալիայի մասին: Փաստեր…

Միլանի ամենաէսթետիկ լուսավոր բարը՝ ըստ ռեժիսոր Ուես Անդերսոնի դիզայնի

Ստենդալ

Անցնելով Ռուբիկոնը…

Մարչելո Մաստրոյանի

5 բառ իտալական մշակույթն ավելի լավ հասկանալու համար

VERSACE. 10 փաստ

Իտալական շոգ ամառը Կլոդ Նորիի լուսանկարներում