Ստամբուլի Շիշլի համայնքի փողոցներից մեկն անվանակոչվել է Հրանտ Դինքի անունով - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ստամբուլի Շիշլի համայնքի փողոցներից մեկն անվանակոչվել է Հրանտ Դինքի անունով

Պոլսահայ «Ակօս» շաբաթաթերթը հայտնում է, որ Ստամբուլի ամենախոշոր և հայաշատ համայնքներից մեկի՝ Շիշլիի Մեշրութիյեթ թաղամասի Սամանյոլու փողոցն վերանվանվել է պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի անունով:
Ստամբուլի քաղաքապետարանի անդամների ձայների մեծամասնությամբ վերանվանման նախագիծը հաստատվեց:

Հիշեցնենք, որ «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թ. հունվարի 19-ին:

 

Կարդացեք նաև՝ Հրանտ Դինքն ասել է…