Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալին - VNews

Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալին

Ի՞նչ գիտենք Ստալինի մասին: Այն, որ  37 թվականին անխնա բոլորին ռեպրեսիաների է ենթարկել՝ գնդկահարելով կամ աքսորելով, այն, որ մարդկության պատմության մեջ նա մտավ «Վոժդ» մականվամբ, այն որ նրանից սարսափում էին բոլորը…

Քիչ է: Իսկ անձնակա՞ն կյանքը: Այն հնարավորինս քողարկված էր: Ու մինչ այժմ էլ կենսագիրներն այդպես էլ մինչև վերջ չեն կարողանում գտնել և բացահայտել Իոսիֆ Ստալին մարդու առեղծվածը…

Մենք փորձել ենք փոքր-ինչ ուսումնասիրել պատմությունն  ու հասկանալ՝ ով էր վերջապես Ստալինը՝ ազգերի առաջնորդը:

Ստալինի շուրջ միշտ գաղտնիքներ էին: Սիրու՞մ էր նա արդյոք ինչ-որ մեկին, կամ սիրու՞մ էր գոնե մեկը նրան: Ոչ թե որպես քաղաքական գործչի, այլ սովորական տղամարդու: Եվ ընդհարապես, ինչպե՞ս էր դասավորվել նրա անձնական կյանքը: Եթե յուրաքանչյուր հայտնի մարդու անձնական կյանքը որոշակիորեն գաղտնի էր պահվում, ապա Ստալինի դեպքում այդ գաղտնիությունը քառապատկվում էր. սա այն տարածքն ու իրականություն էր անիրականության մեջ, որտեղ մարդիկ չէին էլ փորձում խցկվել: Որովհետև ողջ մնալու հնարավորությունները կտրուկ նվազելու էին…

Իոսիֆ Ստալինի պաշտոնական կենսագրությունը․․․

․․․հայտնում է, որ նա ունեցել է երկու ամուսնություն: Առաջին  անգամ ամուսնացել է 1906 թվականին Բաքվում: Այն ժամանակ 27-ամյա Իոսիֆ Ջուղաշվիլին հեղափոխական գործունեություն էր ծավալում բաքվյան նավթի մագնատների դեմ:

Նա առանձնապես չէր փայլում արտաքին լավ տվյալներով: Ուներ մարմնական թերություններ՝ ձախ ոտքի երկրորդ և երրորդ մատների սերտաճում, դեմքը մաշկային թերություններով էր։ 1885 թվականին նրան վրաերթի է ենթարկում մի կառք, որի հետևանքով տղան ստանում է ձախ ձեռքի լուրջ վնասվածք և հետագայում նրա ձեռքը մինչև վերջ չէր բացվում արմունկի մասում, այդ պատճառով էլ թվում էր աջ ձեռքից կարճ։ Ստալինը ցածրահասակ էր՝ 160 սմ: Բայց ասում են, որ երիտասարդ Ջուղաշվիլիի մեջ մի տարօրինակ հմայք կար, որը զարմանալիորեն ազդում էր կանանց վրա: Եթե  կառուցենք նրան հոգեբանական պատկերը, կարելի է վստահ ասել, որ կանանց մոտ նա հաղթող տղամարդու կերպար ու համբավ ուներ:

Մի օր Բաքվում նա ծանոթանում է ընկերոջ քրոջ՝ Եկատիրինայի հետ, որին ջերմ Կատո էր անվանում:

Եկատերինա Սվանիձե- Կատո

Հարաբերությունները կարծես  մեծ թափով էին առաջ ընթանում, և զույգը մի օր որոշում է պսակադրվել: Բայց եկեղեցում քահանան մերժում է ապագա ամուսինների համար ծիսկան արարողություն անցկացնել, քանի որ Իոսիֆն այն ժամանակ Բաքվում ապրելու օրինական փաստաթղթեր չուներ: Այդ իսկ պատճառով նրանց ամուսնացնում է ընկերներից մեկը:

Դա տեղի ունեցավ ամբողջովին գաղտնի պայմաններում՝ 1906 թվականի հուլիսի 16-ին՝ մի մութ և շատ ուշ գիշեր…

Մի քանի ամիս անց՝ 1907 թվականի մարտին, ծնվում է նրանց որդին, իսկ արդեն հոկտեմբերին Եկատիրինան հիվանդանում է տիֆով և մահանում:

Մի հայտնի լուսանկար կա, որում Իոսիֆ Ջուղաշվիլին կանգնած է մահացած կնոջ կողքին: Սա իրականում նրա անձնական կյանքի բացառիկ լուսանկարներից մեկն է:

Կատոյի թաղման արարողությունը

Հետագա 13 տարին նրանց որդին կապրի մորաքրոջ մոտ: Եվ միայն 1921 թվականին Ստալինը որդուն կբերի Մոսկվա:

«Կատոյի մահից հետո իմ սիրտը քարացավ»…

Խոստովանել էր մի օր Իոսիֆն ընկերներին:

Բայց ինչպես ժամանակը ցույց տվեց երիտասրադ հեղափոխականի հետաքրքրությունը կանանց  նկատմամբ չմարեց:

Գաղտանզերծված փաստաթղթերը փաստում  են․․․

․․․որ աքսորի տարիներին Իոսիֆը բռնաբարել է մի աղջկա, որն այդ ժամանակ 14 տարեկան է եղել: Եվ պատժից խուսափելու համար խոստացել է իրավապահ մարմիններին ամուսնանալ «զոհի» հետ: Ասում են, որ այդ գյուղում ապրում էին միայն մանկահասակ երեխաներ, որոնք ինչ-ինչ պատճառներով զրկվել էին ծնողներից: Հատկանշական է, որ այդ ժամանակ ապագա Ստալինը 35 տարեկան էր…

Իոսիֆ Ստալին և Պերեպրիգինա

1916 թվականին առաջին իսկ ընձեռնված հնարավորության ժամանակ Ստալինն անհետանում է այդ գյուղից: Իսկ «կինը»՝ Պերեպրիգինան անմիջապես ամուսնանում է հասարակ գյուղացու հետ: Նույն տարում ծնվում է նրանց որդին, որը միայն երկար տարիներ անց է հայտանբերում, թե ով է իր իրական հայրը…

Որոշ տվյալների համաձայն․․․

․․․Ստալինը հետագայում փորձել է որդուն տանել իր մոտ Մոսկվա, բայց առաջին անգամ մայրը թույլ չի տվել, իսկ երկրորդ անգամ արդեն 18-ամյա Ալեքսանդրը փախել է տնից, երբ տեսել է Ստալինի ուղարկած մարդկանց իրենց դռան շեմին: Նրան այդպես էլ չի հաջողվում գտնել: Եվ կարելի է ասել, որ Ստալինի՝ որդուն գտնելու ցանկությունը մարում է: Սակայն, ինչպես ասում են՝ մտքին տեղ լիներ…

Եվ այսպես, Ստալինն աքսորից հետո հայտվում է Պետրոգրադում, և կրկին նրա կյանքում հայտվում է 15-ամյա հերթական աղջնակը: Նա բնակություն է հաստատում վաղեմի ընկերներից մեկի տանը: Ալելուևաներն այն ժամանակ Պետրոգրադում հայտնի մարդիկ էին: Ընտանիքի հայրը քաղաքական վերնախավում բարձր պաշտոն էր զբաղեցնում: Ուներ 4 երեխա, որոնք հիացմունքով էին լսում աքսորավայրից հերոսաբար ճողոպրած Ստալինի պատմությունները: Սական ունկնդիրների մեջ կար մեկը, ում հիացմունքը երիտասարդ ու քաջ Ստալինի նկատմամբ առավել նկատելի էր:

Սատալինն ու Նադեժդան

Նադեժդան 15 տարեկան էր, իսկ Ստալինը՝ 38: 1919 թվականի մարտ ամսին, երբ Նադեժդան դառնում է 18 տարեկան, նրանք ամուսնանում են: Երկու տարի անց ծնվում է նրանց որդին՝ Վասիլին: «Փորձառու հայրը» որդի ունենալու առիթով կնոջն է նվիրում Լենինի բանաստեղծությունների ժողովածուն: Մի քանի տարի անց ծնվում է նրանց երկրորդ զավակը՝ Սվետլանան:

Մի անգամ Կրելմում․․․

․․․Կազմակերպված ընթրիքի ժամանակ, որին մասնակցում էին բարձրաստիճան քաղաքական գործիչներ իրենց ընտանիքիների հետ, Ստալինը  հանկարծ հայտարարում է, որ իսկական բոլշևիկը պիտի ընտանիք, կին, երեխա չունենա: Սրանք իրականում խանգարող հանգամանքների են մեծ ու պատասնատու գործի առաջ: Իսկ գործընկերներից մեկի հանդուգն հարցին, թե ով է ապա այս կինը, որ նստած է նրա կողքին և այն երեխաները, որ խաղում են սրահում, Ստալինն ամբողջովին հանգիստ ու հպարտ պատասխանում է՝ մատնանշելով կնոջը.

«Նրանք իմ երեխաները չեն. նրա երեխաներն են»…

Ստալինը որդու՝ Վասիլիի և դստեր՝ Սվետլանայի հետ

Մի ճակատագրական գիշեր ընկերների մոտ հերթական ընթրիքից ու նվաստացուցիչ վերաբերմունքից հետո Նադեժդան ինքնասպան է լինում՝ չդիմանալով ամուսնու անհարգալից ու քամահրական վերաբերմունքին:

Սակայն կենսագրականները կասկած են հայտնում, որ դա ինքնասապնություն չէր, այլ ամուսնու  հաշվեհարդար… Ասում են, որ կնոջ թաղման օրը պարտիայի ընկներները տեսել են, թե ինչպես է Ստալինը լաց լինում: Վառ տեսարան է, ինչ խոսք…

Կնոջ մահից հետո նա այդպես էլ պաշտոնապես չամուսնացավ: Բայց ունեցավ տասնյակ սիրուհիներ՝ սկսած օպերային երգչուհիներից՝ մինչև սպասուհիներ

:

Նա մահացավ 1953 թվականի մարտի 5-ին… Միայնակ, մեկուսացած՝ թողելով իրենից հետո բազմաթիվ չբացահայտված գաղտնիքներ, որոնց վրա այդպես էլ մինչև վերջ լույս չսփռվեց: Գաղտնիքներ, որ այնքան շատ էր կարևորում Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինը…

Կարդացեք նաև և հետևեք մեզ Instagram-ում

 


Ռուստամ Գասպարյան. փաստեր

1 դար առաջ. թուրք-հայկական պատերազմ

Քաջ Գյուլիզարի ողբերգական պատմությունը

Վերսաչիի սպանությունը. [ո՞վ և ինչու՞]

5 տարօրինակ սովորություն դարերի խորքերից

5 միֆ, որոնց հավատացել ենք

Ինչպես հայերը վաստակեցին կոնյակ բառը գործածելու իրավունքը…

Ժողովրդի սիրելին… Արտաշես արքան ավդանդազրույցներում

Գեղարդի հրաշագործ ուժը. Հրաչ Բեգլարյանի «Հրաշապատում»-ից

Մի լուսանկարի պատմություն [Մհեր Մկրտչյանի մկրտությունը]

Լեգենդար կանանց մեծ ու փոքր գաղտնիքները

Լուսանկարներ, որ կփոխեն ձեր բոլոր պատկերացումները պատմության մասին

Ջազի պատմությունը

Պահանջատեր և կատարածու ձևաչափը հարաբերություններում

S.O.S. Մորզեի այբուբենը

5 կարևոր ֆիլմ