fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Սթարքե՞ր, Լանիսթերնե՞ր, թե՞ վիշապներ. Ո՞ւմ կտեսնենք «Գահերի խաղի» փրիքվելում

Ամերիակցի գրող Ջորջ Մարտինը, որի «Սառույցի և կրակի երգը» գրքաշարը հիմք է դարձել HBO ամերիկյան հեռուստաալիքի «Գահերի խաղը» աղմկահարույց հեռուստասերիալի համար, Entertainment Weekly-ի հետ հարցազրույցում պատմել է՝ ինչպիսին էր Վեսթերոսը հայտնի սերիալում տեղի ունեցող իրադարձություններից շատ առաջ:

«Մենք ասում ենք՝ Վեսթերոսի յոթ թագավորություն… Այո դրանք յոթն էին, բայց մինչև Էյգոնի գրավումը: Տարիներ առաջ ինը թագավորություն կար, ավելի վաղ՝ տասներկու, իսկ հազարավոր տարիներ առաջ հարյուր: Դրանք շատ փոքր էին, բայց կային: Նշեմ, որ փրիքվելում հաստատ տեսնելու ենք Սթարքերին, քանի որ նրանք սերել են երկրի վրա ապրող առաջին մարդկանցից, Սպիտակ քայլողներին, գայլերին և մամոնտներին: Փրիքվելում չենք տեսնի վիշապներին, քանի որ նկարագրվող ժամանակաշրջանում նրանք դեռ չէին ծնվել: Չեն լինի նաև Լանիսթերները… Գոնե սկզբում նրանք հաստատ չեն լինի… Կտեսնենք իրենց տոհմից այլ դինաստիայի, որն էլ ապրում է Ուտեսում»:- ասել է Մարտինը:

Մարտինը նաև ավելացրել է, որ փրիքվելում հիմնական շեշտը դրվելու է կին հերոսների վրա: Իսկ հարցին՝ ովքեր են լինելու գլխավոր դերերում հեղինակը պատասխանել է.

«Ես չէի օգտագործի «գլխավոր» բառը: Ո՛չ այստեղ, ո՛չ էլ «Գահերի խաղում» մենք չենք ասում գլխավոր կին կամ տղամարդ դերասան»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հյուսիսային Իռլանդիայում արդեն մեկնարկել են «Գահերի խաղի» մասին պատմող նոր «The Long Night»/ «Երկար գիշերը» փրիքվելի նկարահանումները: Նոր փրիքվելում նկարագրվող իրադարձությունները տեղի են ունենում «Գահերի խաղից» մոտ 5000 տարի առաջ: Այն ավարտվելու է մարդկանց և Սպիտակ քայլողների հակամարտությամբ: Փրիքվելի մասին ավելին՝ այստեղ:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Կարդացեք նաև՝

«Գահերի խաղի» փրիքվելի գլխավոր դերասանական կազմը հայտնի է


Թողարկվել է Էմիլիա Քլարքի ու Հենրի Գոլդինգի սուրբծննդյան ֆիլմի առաջին թրեյլերը

HBO-ից Netflix կես քայլ է. «Գահերի խաղի» հեղինակները տեղափոխվում են…

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

HBO-ն պատասխանում է «Գահերի խաղը» վերանկարահանելու ստորագրահավաքին

Ամենահայտնի 5 հորինված աշխարհները

HBO-ի նոր սերիալը կայսրուհի Եկատերինա երկրորդի մասին է

«Կիլիկիա. Առյուծների երկիր». Կիլիկիայի թագավորության մասին պատմող նոր ֆիլմ-ակնարկներ

HBO-ն սկսում է նոր «Gossip Girl» սերիալ նկարահանել

Ջիմ Քերրին, Ջուլիա Ռոբերթսը, Ջորջ Քլունին դուրս են մնացել «Էմմի 2019»-ի անվանակարգերից

Հայտնի են «Էմմի 2019» մրցանակաբաշխությանն առաջադրված սերիալները

«Գահերի խաղի» Ջեյմի Լանիսթերը պաշտպանել է սերիալի սցենարիստներին

«Գահերի խաղի» այս դերասանները Էմմի 2019-ին առաջադրվելու հայտ են ներկայացրել

Չեռնոբիլի աղետի հետևանքները լուսանկարներով

Սոֆի Թըրները և Ջո Ջոնասը ամուսնացել են երկրորդ անգամ

Ջորջ Մարտինը կասկածում է, որ հնարավոր կլինի կրկնել «Գահերի խաղի» հաջողությունը

Ինչպե՞ս արձագանքեցին «Գահերի խաղի» աստղերը սերիալի առաջին սեզոնի կադրերը նայելիս