Ստենդալ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ստենդալ

19-րդ դարում ստեղծագործող ֆրասիացի գրող Ստենդալը շատ հետաքրքրիր անձնավորություն է եղել: Նա բազում հոդվածներ և գրքեր է գրել կեղծանվամբ, որոնք բացահայտվել են միայն մահից հետո:

Ստենդալը փարիզյան վերնախավի սիրելին էր: Բայց գրողը գիտեր և բազմիցս շեշտում էր, որ իրեն ըստ արժանվույն կգնահատեն միայն մահից հետո:

«Իմ գրքերը կարծես վիճակահանություն տոմսեր լինեն, և ամենակարևորը այն է ինձ համար, որ դրանք վերահրատարակվեն 1900 թվականին, երբ ես արդեն չեմ լինի»:

Ժամանակակիցները Ստենդալին ամենևին հանճար չէին համարում: Իսկ Ստենդալն էլ խոստովանում էր, որ այդպես էլ չհասավ իր երազանքին ու չգրեց թատրոնի համար կատակերգական պիեսներ՝ դառնալով նոր Մոլիեր, որին ի դեպ, գրողն աստվածացնում էր…

Vnews-ն առանձնացրել է մի քանի հետաքրքիր փաստ Ստենդալի մասին:

Սկսենք անունից:

  • Ստենդալ գրական կեղծանվան տակ թաքնված է Մարի-Անրի Բեյլ անունը: Իրականում գրողն ունեցել է բազում  կեղծանուններ և հաշտ չի եղել իր իրական անվան հետ, բայց ժամանակի ընթացքում մաղվել և պահպանվել է հենց Ստենդալ կեղծանունը, որով և մտել է համաշխարհային գրականության պատմության մեջ:

 

  • Ծնվել է Ստենդալը 1783 թվականի հունվարի 23-ին Գրենոբլում, փաստաբանի ընտանիքում:

 

  • Նա ատում էր Աստվածաշունչը: Ինչո՞ւ: Որովհետև դեռ մանկուց ստիպում էին այն կարդալ: Ստենդալն ամբողջ կյանքում խուսափում էր նաև հոգևորականներից՝ չհավատալով Աստծո գոյությանը, կրոնական արգելքներին և անդրշիրմյան կյանքին:

«Եկեղեցին մոլորեցնում է բանականությունը, որը բռնության ամենավառ դրևորումն է»:

 

 

  • Հիանալով Նապոլեոնի հերոսությամբ՝ Ստենդալն անցնում է զինվորական ծառայության, իսկ 1800 թվականին մասնակցում է Նապոլեոնի հետ արշավանքներին: Ռազմական գործողություններին նա շատ ներգրավվածություն չի ունենում, քանի որ չուներ համապատասխան փորձ, իսկ ծառայությունը տևում է երկու տարի, որից հետո նա լքում է դիրքերը և զբաղվում միայն գրականությամբ:
Ստենդալի դիմանկարները
  • Հետագայում Ստենդալն այցելում Իտալիա, որի մասին բազմաթիվ գրառումներ է անում: Ապրելով այտեղ 7 տարի՝ ծանոթանում է Ջորջ Բայրոնի հետ, որը մի առիթով գրում է.

 

«Ի՞նչ է մտածում Ստենդալն իր մասնագիտության մասին՝ միայն այն, որ գրողը չպիտի մտահոգվի քննադատության մասին, ինչպես զինվորը՝ հինանդանոցի»:

 

 

  • Քանի որ նա հիմնական կրթությունը ստացել էր տանը՝ պապիկի օգնությամբ, և այն գրողին չէր բավարարում, հաստատվելով Փարիզում՝ Ստենդալն անցնում է բացը լրացնելուն՝ սովորելով անգրերեն, ուսումնասիրելով փիլիսոփայություն, գրականության պատմություն:

 

  • Ստենդալի ամենահայտնի գործը «Կարմիրն ու սևը» վեպն է, որը հիմնված է իրական դեպքերի վրա: Գրողը կարդացել է տեղական թերթի հանցագործությունների քրոնիկանում այս պատմությունը և վեպ գրելու որոշում է կայացրել:

 

  • Մեր օրերում հենց Ստենդալն է համարվում «հոգեբանական վեպ» տերմինի հեղինակը և ընդհանրապես՝ այդ ժանրի ստեղծողը:

 

  • Ինչպես Սերվանտեսի «Դոն Կիխոտ»-ն է Նիցշեն համարում մարդկության ամենահզոր աշխատությունը, այնպես էլ Ստենդալին է համարում  ֆրանսիայի վերջին մեծագույն հոգեբանը:

 

  • Իսկ գիտեք՝ ով է ստեղծել «Տուրիստ», հայերեն՝ «զբոսաշրջիկ» բառը. այս հոդվածի մեր հերոսը: Նա է առաջին անգամ այս բառն օգտագործել՝ ստեղծելով իր աշխատանքներից մեկը՝ «Տուրիստի/զսբոսաշրջիկի գրառումները»:

  • Անձնական կյանքում գրողն հաջողություն չի ունեցել: Կանայք շատ արագ հայտնվում էին նրա կյանքում և նույն կերպ անհետանում այնտեղից, քանի որ Ստենդալը չէր ուզում իրեն կապել ամուսնական պարտավորություններով:

 

  • Ստենդալը վախճանվել է 1842 թվականի մարտի 23-ին, փողոցում՝ զբոսանքի ժամանակ: Մինչ այդ գրողը վարակվել էր սիֆիլեսով, որի բուժման ընթացքում, չվստահելով բժիշկներին, դիմում է ինքանբուժությանը՝ օգտագործելով սնդիկ և կալիումի յոդ: Այս երկու նյութերի շահագործման հետևանքով գրողի մոտ առաջանում են բարդություններ, որոնք ավելի են սրում հիվանդությունը: Կյանքի վերջին տարիներին գրողը գտնվում էր շատ ծանր վիճակում. նա նույնիսկ չէր կարողանում գրել և ստիպված էր թելադրել:

 

  • Բայց ճակատագրի հեգնաքով կամ իր ցանկությաբ՝ նրա մահը կանխատեսված է լինում, քանի որ կյանքի վերջին տարիներին Ստենդալի հոգեվիճակն անհանգստացնում էր նրա մտերիմներին. նա ուներ վատ տրամադրություն և հուզվում էր առանց որևէ պատճառի։ Հաճախ նրա օրագրում հայտնվում էին տարօրինակ գրառումներ։ Դրանցից մեկը նման էր կանխատեսման.

 

«Ես կուզեմ մեռնել փողոցում՝ զբոսանքի ժամանակ, ճիշտ այնպես, ինչպես անտեր շները»:

  • Իր կտակում Ստենդալը խնդրել է գերեզմանաքարին գրել հետևյալ տողերը.

 

«ԱՐԻԳՈ ԲԵՅԼ

ՄԻԼԱՆՑԻ

ԳՐՈՒՄ ԷՐ

ՍԻՐՈՒՄ ԷՐ

ԱՊՐՈՒՄ ԷՐ»…

Հետևեք նաև մեր ամենամշակութային էջին՝ Insagram-ում

Կարդացեք նաև՝

 


Էդգար Էլբակյան կրտսեր. տաղանդաշատ ստեղծագործողի հիշատակին

Ալֆոնս Դոդեն ասել է…

Ինչ ֆիլմ դիտել տանը, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Մեծ ճողփյուն»

Պահանջատեր և կատարածու ձևաչափը հարաբերություններում

S.O.S. Մորզեի այբուբենը

Կարդում ենք արևմտահայ պոեզիա

Սերը տևում է մեկ բանաստեղծություն. Նարեկ Կոսմոս

Ո՞վ է ասել…

Ռուսական կայսրության կին առաջնորդը

Աղբ թափելու բերկրանքն արտակարգ դրության պայմաններում

Բոկաչչոյից մեր օրեր…

Բալկոնում ու Բալկոնից դուրս. Անուշ Քոչարյան…

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

QUIZ․ ո՞ւմ տողերն են… ժամանակակից հայ գրականություն

Կինոքննադատները խորհուրդ են տալիս [Իտալիայից Ալեսանդրա դե Տոմասի]

Րիդլի Սքոթը էկրանավորելու է Մ. Գուչիի կյանքը. նախագծին կարող է միանալ Լեդի Գագան