Օսկարակիր ռեժիսոր Սթենլի Կուբրիկը ծնվել է 1928 թ. հուլիսի 26-ին Նյու Յորքում, ԱՄՆ: Իր կյանքի ընթացքում Կուբրիկը ստեղծել է այնպիսի ֆիլմեր, որ հիացնում, զարմացնում և իրենց հետքն են թողնում դիտողների հոգում և սրտում:
VNews-ը ռեժիսորի ծննդյան կապակցությամբ ձեզ է ներկայացնում նրա 10 սիրելի ֆիլմերը: Կարող եք դիտել և ձեզ էլ ավելի մոտ զգալ Կուբրիկին, հասկանալ և ճանաչել նրա ոգեշնչման աղբյուրները:
Քաղաքի լույսերը/City Lights, 1931

Պաշտելի Չարլի Չապլինը՝ «Քաղաքի լույսերը» ֆիլմում՝ Վիջինիա Չերիլի հետ միասին:
Թափառական տղամարդը հանդիպում է կույր աղջկա, ով փողոցում ծաղիկներ է վաճառում: Աղջիկը նրան հարուստ դքսի հետ է շփոթում և բացում նրա առաջ սիրտը: Տղամարդը աղքատ էր, սակայն իմանալով, որ թանկ վիրահատությունը կարող է փրկել գեղեցկուհուն կուրությունից՝ փորձում է գումար հայթայթել նրա համար:
Քաղաքացի Քեյնը/Citizen Kane, 1941

1941 թ. ռեժիսոր Օրսոն Ուելսի «Քաղաքացի Քեյնը» ֆիլմը Կուբրիկի սիրելի ֆիլմերից է:
Երբ մեծահարուստ Չարլզ Քեյնը մահանում է, լրագրողներն գործի են անցնում. նրանք ջանք չեն խնայում՝ բացահայտելու, թե ով էր նա և ինչպիսի ճանապարհ է անցել:
1942 թ. ֆիլմը արժանացել է Օսկարի՝ «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում:
Մայրիկի բալիկները/I vitelloni, 1953

1953 թ. էկրաններ է բարձրանում Ֆեդերիկո Ֆելինիի «Մայրիկի բալիկներ» ֆիլմը: Այս ֆիլմը Կուբրիկը շատ է սիրում և հաճախ է դիտում:
Իտալիա: Փոքրիկ քաղաքում ամեն բան պատերազմից հետո կարծես իր տեղն է ընկնում: Այստեղ կարելի է ապրել, վայելել արևն ու ծովը, գտնել աշխատանք, ընտանիք կազմել, բայց քաղաքի 5 բնակիչները դժգոհ են այդ կյանքից և այդտեղ ապրելու հեռանկարից:
Ամառային գիշերվա ժպիտներ/Sommarnattens leende, 1955
Նորից Բերգման՝ այս անգամ «Ամառային գիշերվա ժպիտներ» ֆիլմով:
Սիրահար զույգ, որը մի օր հայտնվում է հին ամրոցում: Դե պատկերացրեք, թե ինչ հրաշքներ կարող են տեղի ունենալ, եթե երկու իրար սիրող մարդիկ միայնակ մնան:
Մորու բացատը/Smultronstället, 1957

Կուբրիկի ամենասիրելի ֆիլմերի շարքում է լեգենդար շվեդ ռեժիսոր Ինգմար Բերգմանի «Մորու բացատը» ֆիլմը: Ֆիլմի գլխավոր դերերում են Բիբի Անդերսոնը, Ինգրիդ Տուլինը և Գունար Բյորստրանդը:
Ֆիլմը պատմում է 78 տարեկան մի պրոֆեսորի մասին: Նա հիշում է իր անցած ուղին, մարդկանց, որոնց հանդիպել է, վայրեր, որտեղ նա եղել է, ու հիշողություններ, որ նա կուտակել է տարիների ընթացքում:
…և ամեն բան այլևս առաջվանը չի լինի: