Սթենլի Կուբրիկի գտնված սցենարը վաճառվելու է - VNews

Սթենլի Կուբրիկի գտնված սցենարը վաճառվելու է

kub - Սթենլի Կուբրիկի գտնված սցենարը վաճառվելու է

Հուլիսին Ուելսի Բանգորի համալսարանի կինեմատոգրաֆիայի պրոֆեսոր Նաթան Աբրամսը հայտարարեց, որ գտնվել է հանճարեղ Սթենլի Կուբրիկի տարիներ շարունակ կորած համարվող սցենարը:

Նշենք, որ 1956 թ. նախքան “Paths of Gloryֆիլմի նկարահանումները Կուբրիկը և ֆիլմի համասցենարիստ Կոլդեր Ուիլինգեմը հիմք ընդունելով ավստրիացի գրող Ստեֆան Ցվայգի “Burning Secret” («Այրող գաղտնիք») ստեղծագործությունը գրեցին սցենար, որն այդպես էլ կյանքի չկոչվեց:

Սցենարը գտնվել է և նոյեմբերի  20-ին Նյու Յորքում աճուրդի է հանվելու: Սցենարի նախնական գինը 20 000 դոլար է: Հիշեցնենք, որ Կուբրիկը սցենարը ժամանակին ներկայացրել է MGM ընկերությանը, իսկ ավելի ուշ  կնքվել  ընկերության սցենարային բաժնի կնիքով: Այն մի քանի անգամ վերավաճառվել է և այսօր հայտնի չէ դեռ, թե վերջինս ում է պատկանում, և արդյոք նոր տերը այն էկրանավորելու իրավունք կունենա: Deadline-ը նշում է նաև, որ կինոընկերության ներկայացուցիչները լուծում են այդ հարցը:

«Սթենլիի երկրպագուները գիտեին, որ ռեժիսորը ցանկանում էր գրել այդ սցենարը, սակայն նրանք անգամ չէին էլ կասկածում, որ Կուբրիկն այն ավարտին է հասցրել»,- ասել է պրոֆեսոր Աբրամսը, այնուհետև հավելել, որ սցենարը բաղկացած է 100 էջից, և ժամանակակից ռեժիսորները հեշտությամբ այն կօգտագործեն:

Նշենք, որ սցենարը մի փոքրիկ տղայի մասին է, որը գաղտնի է պահում մոր նոր սիրավեպը:

Աղբյուր՝ Deadline


Ինչու՞ են դադարեցվել «Ֆանտաստիկ գազանները 3» ֆիլմի նկարահանումները…

Անջելինա Ջոլին վաճառում է Բրեդ Փիթի յուրօրինակ նվերը

Գերմանիայում 8 մարդ ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի հնգապատիկ դոզա

Մահացել է Marvel-ի ֆիլմերի հայտնի դերասանը՝ Չեդվիկ Բոուզմանը

Զգուշացում ամբողջ աշխարհի համար. COVID-19-ը վերադարձել է Ճապոնիա

Ջութակահարուհին նվագում էր վիրահատության ընթացքում

Պարզվում է՝ Բրեդ Փիթն ու Էլեն Դեջեներեսը նույն աղջկա հետ են հանդիպել նախկինում

Քիմ Քարդաշյանը նորից կգա Հայաստան՝ մասնակցելու WCIT 2019-ին

Վայրեր, որտեղ եղել են հայտնի գրական հերոսները, իսկ այսօր կարող ես գնալ նաև դու

Մեգան Մարքլի տունը վաճառվում է

Անջելինա Ջոլին՝ Elle ամսագրի նոր համարում

Հարվի Վայնշտեյնի մասին պատմող ֆիլմը կարող եք դիտել սեպտեմբերին

Քևին Սփեյսիին արդարացրել են

Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում 007 գործակալը կին է լինելու

Ռոբերտ Դաունի կրտսերը վերադառնում է Շերլոկի դերում

Նոր տվյալներ Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից