Սթիվեն Քինգն ասում է... - VNews

Սթիվեն Քինգն ասում է…

ֆդ - Սթիվեն Քինգն ասում է...
  • Երբ ամեն բան ձախողվում է, գնա գրադարան:

 

  • Տաղանդը աղից էժան է: Տաղանդավոր ու հաջողակ մարդկանց տարբերում է աշխատասիրությունը:

 

  • Անմեղների վստահությունը խաբեբաների ամենաօգտակար գործիքն է:

 

  • Կյանքն անիվի նման է: Վաղ թե ուշ վերադառնում ես այն կետին, որտեղից սկսել ես:

 

  • Յուրաքանչյուր գիրք, որ ձեռքդ ես վերցնում ունի իր դասը կամ դասերը: Շատ հաճախ վատ գրքերն ավելի շատ բան են սովորեցնում, քան լավ գրքերը:

 

  • Հրեշներն իրական են, իրական են նաև ուրվականները: Նրանք մեր մեջ են ապրում ու հաճախ հաղթում են:

 

  • Մարդիկ կարծում են, որ ես տարօրինակ եմ, սակայն սա ճիշտ չէ: Ես փոքր երեխայի սիրտ ունեմ… մի սրվակի մեջ՝ իմ սեղանին:

 

  • Մենք սարսափներ ենք հորինում, որպեսզի կարողանանք իրական սարսափները հաղթահարել:

 

  • Միայն թշնամիներն են ճիշտն ասում: Ընկերներն ու սիրեցյալներն անվերջորեն ստում են, քանի որ պարտականության սարդոստայնի մեջ են:

 

  • Աստված դաժան է: Երբեմն նա ստիպում է քեզ ապրել:

 

  • Դեռ սիրահարված եմ նոր բաներ հորինելուն: Ժամերը, որ ծախսում եմ գրելու վրա օրհնված ժամեր են ինձ համար:

 

  • Ամենակարևոր բաներն ամենադժվարն ենք ասում:

 

  • Եթե երեխա լինելը նշանակում է սովորել ապրել, ապա մեծահասակ լինելը մեռնել սովորելն է:

 

  • Աշխարհն ատամներ ունի ու նա կարող է կծել քեզ ցանկացած պահի:

 

  • Լավ գրքերն իրենց գաղտնիքները միանգամից չեն հանձնում:

 

  • Կարճ պատմվածքը միանգամայն այլ բան է: Կարճ պատմվածքը նման է մթության մեջ անծանոթից ստացած համբույրի:

 

  • Ինչ որ մեկին պետք գալն աշխարհի ամենալավ բաներից մեկն է, եթե ոչ ամենալավը:

Հետևեք մեզ նաև Instagram-ում՝

 


3 գրող, որ հրաժարվել են Նոբելյան մրցանակից

5 երևանյան տուն-թանգարան, որ արժե այցելել

Մեծերի առաջին հաջողված վեպերը…

Հայ գրողների ծննդավայրերը. [Չարենց, Սահյան, Բակունց]

Հայ գրողներն ու նրանց երևանաբնակ հուշարձանները

Հրեական իմաստությունն ասում է…

Հեղինակավոր պարբերականի անդրադարձը Նարինե Աբգարյանի մասին

Շիրվանզադե. «Պատվի Համար»

Շրի Շանկարն ասում է…

Շամիրամ. Ռուբեն Սևակի դուստրը

Հուշագրություն. Նվարդ Թումանյան

Սարոյանի և Հրանտ Մաթևոսյանի հոր հանդիպումը…

Չարլզ Բուկովսկի

Լևոն Խեչոյանի վերջին հարցազրույցից…

Տարօրինակ Էդգար Պոն…

Սթիվեն Քինգ․ Փայլատակում [հատված վեպից]