-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Արդեն 1980թ.-ին Սթիվեն Քինգը թվում էր ուներ ամեն ինչ՝ բեսթսելլերներ, հսկայական տուն, խոշոր բանկային հաշիվ և… թմրանյութերի հանդեպ թուլություն: Նա գրեթե միշտ վատ տրամադրություն էր ունենում, 1 օրվա ընթացքում ծխում էր 2 տուփ ծխախոտ, բավականին շատ գարեջուր խմում, կոկային օգտագործում ու ինքնասպանության մասին մտքերով տարվում:
Զարմանալի չէ, որ հեղինակը, որը 80-ականների վերջում արդեն սկսել էր հետևել ինքն իրեն ու կառավարել իր վատ հակումները, մասնակցել է 2010թ.-ի մի պրոեկտի, որտեղ նամակ է գրել իր նախկին ես-ին: Պրոեկտի անունն էր «Թանկագին ես»/ «Dear Me». սրա շրջանակներում 75 հայտնի մարդ համաձայնել էին նամակներ գրել իրենց «երիտասարդ ես»-ին:
Սթիվեն Քինգի նամակը երիտասարդ Սթիվեն Քինգին այսպիսին էր՝
«Թանկագին ես,
Գրում եմ քեզ 2010թ.-ից, երբ արդեն հասել եմ միանգամայն անհավանական 62 տարեկանիս, որպեսզի մի խորհուրդ տամ քեզ: Իսկապես պարզ բան է, ընդամենը 5 բառ՝ hեռու մնա հանգստացնող դեղերից՝ թմրանյութերից: Դու շատ տաղանդավոր ես և քո պատմություններով շատերին ես երջանկացնելու, սակայն որքան էլ ցավալի է, բայց ճիշտ է՝ դու նաև պոտենցիալ թմրամոլ ես: Եթե չհետևես այս նամակին և չփոխես ապագա կյանքիցդ գոնե 10 տարին` 30-ից 40 տարեկանդ, ապա կանցկացնես մի խավար շրջան, որի ընթացքում կհիասթափեցնես մտերիմներիդ և չես կարողանա վայելել սեփական հաջողություններդ: Դու նաև մի քանի անգամ մահվան շեմին կլինես: Լավություն արա ինքդ քեզ և փորձիր ապրել ավելի արդյունավետ աշխարհում: Հիշի´ր, որ գայթակղությանը դիմադրելը սիրո նման ավելի ուժեղ է դարձնում սիրտը:
Միշտ մաքուր մնա:
Լավագույն մաղթանգներով՝ Սթիվեն Քինգ…»
Չարլի Չապլինի նամակն իր դստերը
Ավետիք Իսահակյանի նամակն իր սիրելի Շուշանիկին
Ալբերտ Էյնշտեյնի նամակը դստերը. Սիրո ընդհանուր տեսությունը
Գաբրիել Գարսիա Մարկես. «Նամակ մահվանից առաջ»
Վահան Տերյանի նամակը Մարթա Միսկարյանին
DJ Ավիչիի ընկերուհին հուզիչ նամակ է գրել նրան
Վան Գոգն իր նամակներում ասում է…
Պարույր Սևակի նամակը Սուլամիթային
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո