Սթիվեն Քինգի հերթական նովելն էկրանավորվում է - VNews

Սթիվեն Քինգի հերթական նովելն էկրանավորվում է

Սթիվեն Քինգի համար հիանալի ժամանակներ են. էկրանավորվում է նրա հերթական նովելը:

Արդեն սեպտեմբերի 5-ից հայկական կինոթատրոններում կցուցադրվի հեղինակի հայտնի «Այն 2»/«It: Chapter 2» ֆիլմը, որը գուցե գահընկեց անի իր առաջին մասին՝ դառնալով բոլոր ժամանակների ամենաշատ եկամուտ ունեցած սարսափ ֆիլմը. «Այն»/«It»-ը այդ ռեկորդը սահմանել էր 117մլն դոլար եկամուտ բերելով:

Բացի այդ այս տարի թողարկվեց նաև նրա հեղինակած «Ընտանի կենդանիների գերեզմանոց»/«Pet Sematary» գրքի էկրանավորումը, մինչդեռ 2017-ին էլ էկրանավորվել էին «Ջերալդի խաղը»/«Gerald’s Game» և ««Մութ աշտարակ»/«The Dark Tower»-ը, դե իսկ 1980թ.-ին թողարկված հայտնի «Փայլատակումը»/«The Shining» ֆիլմի երկրորդ մասն էլ՝ «Բժիշկ Քուն»/«Doctor Sleep»-ն էլ ճանապարհին են:

Եվ հիմա այս էկրանավորված գրքերի շարքին է միանում Քինգի մեկ այլ գիրք՝ «Աղջիկը, որը սիրում էր Թոմ Գորդոնին»/«The Girl Who Loved Tom Gordon»-ը: 

Պատմությունը, որ հրատարակվել է 1999թ.-ին, 9-ամյա Թրիշա ՄաքՖարլանդի մասին է, որն ընտանեկան հանգստի ժամանակ մոլորվում է անտառում և 9 օր շարունակ թափառելով ավելի հեռանում քաղաքակրթությունից: Սովը, ջրազրկումը, հոգնածությունը և մթից ունեցած վախը հալյուցինացիաների մեջ են գցում Թրիշային: Նա պատկերացնում է, որ զրուցում է բեյսբոլի իր սիրելի խազացող Թոմ Գորդոնի հետ և հավատում, որ նրան հետապնդում է մի գերբնական հրեշ՝ Կորածների աստվածը:

Ֆիլմի ռեժիսորը, սցենարի հեղինակն ու այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Սթիվեն Քինգ․ Փայլատակում [հատված վեպից]

Ի՞նչ դիտել սեպտեմբերին հայաստանյան կինոթատրոններում

Բոլոր ժամանակների ամենաեկամտաբեր սարսափ ֆիլմերը

Հայտնի ֆիլմերի կադրից դուրս (լուսանկարներ)

Ամենաայկոնիկ արտահայտությունները ֆիլմերից

Ինչո՞ւ էր Սթիվեն Քինգն ատում Սթենլի Կուբրիկի՝ «The Shining»-ի էկրանավորումը

Հայտնի մարդկանց մտքերը, որ ստիպում են մտածել

Սթիվեն Քինգը խոսել է «Գահերր խաղի» վերջին եթերաշրջանի օգտին

Այն, ինչ պետք է իմանալ Քիթ Հարինգթոնի, նույն ինքը՝ Ջոն Սնոուի մասին

Եթե հայտնի գրքերն անկեղծ վերնագրեր ունենային

5 ֆիլմ-5 գիրք. Ալեն Սիմոնյան

4 հայտնի գիրք՝ հրատարակված 2018թ.-ի աշնանը

Այն, ինչ գուցե չգիտեք “Breaking Bad” սերիալի մասին

Ի՞նչ կարդալ հոկտեմբերին. խորհուրդ է տալիս VNews-ը

Սթիվեն Քինգի նամակը… երիտասարդ Սթիվեն Քինգին

Կույս՝ հայտնի մարդկանց համաստեղություն