Սթիվեն Քինգը խոսել է «Գահերր խաղի» վերջին եթերաշրջանի օգտին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Սթիվեն Քինգը խոսել է «Գահերր խաղի» վերջին եթերաշրջանի օգտին

«Գահերի խաղի» վերջին` 8-րդ եթերաշրջանի մասին կարծիքները շատ հակասական են: Ոմանք պնդում են, որ եզրափակիչ եթերաշրջանը ստացված է, իսկ ոմանք էլ այն հողին են հավասարեցնում:
Եզրափակիչ եթերաշրջանի օգտին խոսել է գրող  Սթիվեն Քինգը, որն իր թվիթթերյան էջում գրառում է կատարել ասելով, որ այն ստացված է և արժանի չէ նման քննադատական խոսքերի: Քինգը հավելել է նաև, որ քննադատների դժգոհությունը կարելի է բացատրել նրանով, որ վերջիններս չեն ցանկանում հրաժեշտ տալ սիրելի սերիալին:

«Ես շատ եմ հավանել սերիալի վերջին եթերաշրջանը, այդ թվում՝ Դենիի հատվածը, երբ նա Թագավորական նավահանգիստը կրակի է մատնում: Սերիալի ֆինալի մասին շատ բացասական խոսքեր եմ լսում, բայց ես դա բացատրում եմ նրանով, որ երկրպագուները չեն ցանկանում հրաժեշտ տալ իրենց սիրելի նախագծին: Բայց ինչպես ասում են՝ ամեն լավ բան…», -իր թվիթթերյան էջում գրել է Սթիվեն Քինգը:

Հիշեցնենք, որ «Գահերի խաղի» երկրպագուները ստորագրահավաքի միջոցով պահանջում են վերանկարահանել 8-րդ սեզոնը: 

Հավելենք նաև, որ հանդիսատեսը բողոքում է եզրափակիչ եթերաշրջանի և հատկապես 5-րդ սերիայի իրադարձությունների զարգացման դեմ, իսկ սերիալի սցենարիստ և պրոդյուսերներ Դևիդ Բենիոֆը և Դենիել Վայսը լրագրողների հետ իրենց զրույցում անկեղծացել են, ասելով, որ երբ սերիալն ավարտվի, նրանք անջատելու են իրենց հեռախոսները և ուղևորվելու են այնտեղ, որտեղ ինտերնետ չկա:

Կարծում ենք, որ անկախ նրանից, թե ինչ կորոշվի, սերիալի երկրպագուները դժգոհ կլինեն դրա արդյունքից:

Աղբյուր՝ esquire


Էմիլիա Քլարքը հիասթափված է «Գահերի խաղի» վերջաբանից

Գահերի խաղի ավարտը

«Գահերի խաղի» նոր սփինոֆը

Սթիվեն Քինգ․ Փայլատակում [հատված վեպից]

Սթիվեն Քինգի հերթական նովելն էկրանավորվում է

Թողարկվել է Էմիլիա Քլարքի ու Հենրի Գոլդինգի սուրբծննդյան ֆիլմի առաջին թրեյլերը

HBO-ից Netflix կես քայլ է. «Գահերի խաղի» հեղինակները տեղափոխվում են…

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

Ջիմ Քերրին, Ջուլիա Ռոբերթսը, Ջորջ Քլունին դուրս են մնացել «Էմմի 2019»-ի անվանակարգերից

Հայտնի են «Էմմի 2019» մրցանակաբաշխությանն առաջադրված սերիալները

«Գահերի խաղի» Ջեյմի Լանիսթերը պաշտպանել է սերիալի սցենարիստներին

«Գահերի խաղի» այս դերասանները Էմմի 2019-ին առաջադրվելու հայտ են ներկայացրել

Սթարքե՞ր, Լանիսթերնե՞ր, թե՞ վիշապներ. Ո՞ւմ կտեսնենք «Գահերի խաղի» փրիքվելում

Սոֆի Թըրները և Ջո Ջոնասը ամուսնացել են երկրորդ անգամ

Ջորջ Մարտինը կասկածում է, որ հնարավոր կլինի կրկնել «Գահերի խաղի» հաջողությունը

Ջորջ Մարտինը խոսել է «Չեռնոբիլ» մինի-սերիալի մասին