Սթիվեն Սփիլբերգի լավագույն 5 ֆիլմերը - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Սթիվեն Սփիլբերգի լավագույն 5 ֆիլմերը

Ձեզ ենք ներկայացնում օսկարակիր Սթիվեն Սփիլբերգի լավագույն 5 ֆիլմերը:

Այլմոլորակայինը/Инопланетянин/E.T. the Extra-Terrestrial, 1982

դերերում՝Դրյու Բերիմոր, Փիթեր Կայոտ ևն

Գիտահետազոտական լուրջ աշխատանքներով զբաղվելու նպատակով գիտնականները ուղևորվում են Կալիֆոռնիա, իրենց հետ տանելով մի խումբ այլմոլորակայիններ: Անտառներից մեկում մասնագետներն ուսումնասիրում են զանազան բույսեր: Իմանալով գիտնականների գործունեության մասին՝ ամերիկացի գործակալները որոշում են ստուգել հետազոտությունների ընթացքը և ուղևորվում են անտառ: NASA-ի աշխատակիցները վերցնում են այլմոլորակայիններին և հեռանում են տարածքից: Մի բարի այլմոլորակային հետ է մնում խմբից…

1983 թ. ֆիլմն արժանացել է Օսկարի՝ «Լավագույն ձայն», «Լավագույն ձայնային մոնտաժ», «Լավագույն վիզուալ էֆֆեկտներ», «Լավագույն օրիգինալ սաունդթրեք» անվանակարգերում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

 

Արևի կայսրություն/Империя Солнца/Empire of the Sun, 1987

 

դերերում՝ Քրիստիան Բեյլ, Ջոն Մալկովիչ, Միրանդա Ռիչարդսոն ևն 

Ջեյմս Բելարդի կենսագրական վեպի հիման վրա էկրանավորված այս ֆիլմի իրադարձությունները զարգանում են Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին:
Փոքրիկ Ջիմը հարուստ և կայացած ընտանիքից է, որն արդեն վաղուց բնակվում է Չինաստանում: Ճապոնացիների հարձակումից հետո երկիրը վերածվում է քաոսի: Ջիմը կորցնում է ընտանիքի անդամներին, բայց բախտի բերմամբ հանդիպում է Բեյզի անունով մի տղամարդու, որը հոգ է տանում նրա մասին: Գերիների ճամբարում մեկընդմիշտ մոռանալով անհոգ և ապահովված մանկության մասին, Ջիմը մի կերպ փորձում է գոյատևել:
1989 թ. ֆիլմը Բրիտանական ակադեմիայի կողմից արժանացել է մրցանակի՝ «Լավագույն ձայն», «Լավագույն սաունդթրեք» և «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգերում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

 

Շինդլերի ցուցակը/Список Шиндлера/Schindler’s List, 1993

 

դերերում՝ Լիամ Նիսոն, Բեն Քինգսլի, Ռեյֆ Ֆայնս ևն

Այս ցուցակը կյանք էր, այս ցուցակը փրկություն էր: Ֆիլմը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած մարդասիրական դրսևորման մասին: Նացիստական կուսակցության անդամ, հարուստ ու կայացած Օսկար Շինդլերը մոտ 1200 հրեայի կյանք է փրկել: Շինդլերը հրեաներին իր մոտ աշխատանքի էր ընդունում և դա բացատրում էր նրանով, որ վերջիններս շատ խելացի են և գործից գլուխ են հանում:
Ֆիլմը համարվում է Երկրորդ Համաշխարհայինի դեպքերի և Հոլոքոսթի մասին պատմող ամենաստացված գործերից մեկը:

Այն արժանացել է Օսկարի՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն ադապտացված սցենար», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն ձևավորում», «Լավագույն մոնտաժ», «Լավագույն օրիգինալ երաժշտություն» անվանակարգերում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

 

Արհեստական բանականություն/Искусственный разум/Artificial Intelligence: AI, 2001

դերերում՝Ջուդ Լոու, Հեյլի Ջոել Օսմենթ ևն

Ապագայի աշխարհում ռոբոտներն ապրում են հասարակ մահկանացուների կողքին: Նրանց թույլատրվում է անել այն, ինչ մտքներով անցնի: Ֆիլմը Դևիդ անունով մի ռոբոտի մասին է, որը ծրագրավորված է  այնպես, որ կարող է սիրել, զգալ, արտասվել: Սակայն, ընտանիքը, որում նա ապրում է, միևնույն է նրան չի ընդունում և չի տալիս անգամ այն սիրո կեսը, որը ստանում է Դևիդից:

Ռոբոտը բախվում է շատ դաժան իրականության հետ և այժմ մեկ այլ ռոբոտի օգնությամբ պետք է բացահայտի բոլոր այն գաղտնիքները, որոնք մարդիկ այսքան ժամանակ շատ հմուտ կերպով թաքցրել են նրանից:

 

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

 

Բռնիր ինձ, եթե կարող ես/Поймай меня, если сможешь/Catch Me If You Can

 

դերերում՝Լեոնարդո ԴիԿապրիո, Թոմ Հենքս ևն

Ծանոթացեք՝ Ֆրենկն է: 21-ամյա երիտասարդն արդեն հասցրել է լինել բժիշկ, իրավաբան և անգամ օդաչու: Ֆրենկի համար բացի փողից ոչ մի ուրիշ արժեք չկա և հանուն փողի նա պատրաստ է ամեն ինչի: Տարիներ շարունակ Ֆրենկը փաստաթղթեր է կեղծել, ինչի արդյունքում էլ ահռելի գումարներ է վաստակել:

Մի օր, սակայն, Ֆրենկի գործունեությամբ սկսում է հետաքրքրվել ԿՀՎ-ի գործակալ Կառլ Հենրետին: Նա պատրաստ է ամեն ինչի, որ պատռի հանցագործի դիմակը, բայց Ֆրենկին բռնելն այդքան էլ հեշտ չէ..

 

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Ինչ դիտել մեկուսացման շրջանում, եթե սիրտդ ուզում է ճամփորդել. «Երկնքի քողի ներքո»

ուրախ և զավեշտալի դեպքեր նկարահանման հրապարակում

Փաստեր Թոմ Հենքսի կյանքից

Թոմ Հենքսի մտքերից. ուրախության, նիհարելու և դերասանական էտապների մասին

Թոմ Հենքսը կնոջ հետ կորոնավիրուսի թեստ է հանձնել…

Հինն ու նորը. ինչպիսին են հայտնի րիմեյքների օրիգինալ տարբերակները

Young Pop-ից New Pop [2-րդ եթերաշրջանի թրեյլերը, փոփոխված կազմն ու անվանումը]

Հաստատվել է՝ Օսթին Բաթլերը կմարմնավորի Էլվիս Փրեսլիին

Էլվիս Փրեսլիին նոր ֆիլմում կմարմնավորի այս 4 դերասաններից մեկը

Նոր սերիալ Սթիվեն Սփիլբերգից, որը կկարողանաք նայել միայն գիշերը

Դիտել հունիսին կինոթատրոնում

Այն, ինչ պետք է իմանալ Նիկոլայ Կոստեր-Վալդաուի, նույն ինքը՝ Ջեյմի Լանիսթերի մասին

Ջուդ Լոուն ամուսնացել է

Այն, ինչ պետք է իմանալ օսկարակիր Ալ Պաչինոյի մասին

5 դրամատիկ ֆիլմ հայկական վշտի մասին

5 ֆիլմ Քվենտին Տարանտինոյից