Stranger Things 3-ը ռեկորդ է սահմանել Netflix-ում - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Stranger Things 3-ը ռեկորդ է սահմանել Netflix-ում

«Stranger Things»/ «Ավելի տարօրինակ բաներ» սերիալի երրորդ եթերաշրջանը միայն հուլիսի 4-ին է թողարկվել, բայց արդեն հասցրել է ռեկորդ սահմանել:

Netflix-ն այսօր՝ հուլիսի 9-ին, հայտնել է, որ սերիալը դարձել է այս հարթակի՝ թողարկման առաջին 4 օրվա ընթացքում ամենադիտված ծրագիրը: Նախկինում Netflix-ում հայտնված ոչ մի ֆիլմ կամ սերիալ չի դիտվել 40մլն 700.000 օգտատիրոջ կողմից, սակայն այս սերիալի 3-րդ եթերաշրջանին հաջողվել է անել դա: Իսկ ողջ եթերաշրջանը դիտել ու ավարտել է արդեն 18մլն-ից ավելի մարդ:

Հիշեցնենք՝ «Stranger Things»-ն սկսել է թողարկվել 2016թ.-ին՝ Netflix-ով: Սերիալի դեպքերը տեղի են ունենում 1980-ականներին, իսկ հեղինակներն ու պրոդյուսերներն են Դաֆեր եղբայրները: Դերերում են Միլի Բոբի Բրաունը, Վայնոնա Ռայդերը, Ֆին Վուլֆհարդը, Դեվիդ Հարբորը և ուրիշներ:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Ինչքան վիդեոկոնտենտ են սպառում ամերիկացիներն ու ռուսները կարանտինի օրերին

Ի՞նչն է ոգեշնչում հանճարներին. 5 տարօրինակ մուսա

Թայքա Վայթիթին, Չարլին և շոկոլադի գործարանը. ռեժիսորը Netflix-ի համար 2 սերիալ կստեղծի

Նոր սերիալներ. 2020

«Մակաբույծները» սերիալի տեսքով…

Netflix-ի հետքերով…

Տաղանդի մութ կողմերը. Անդերսեն,Դիքենս, Տվեն

5 սերիալ Netflix-ից

HBO-ից Netflix կես քայլ է. «Գահերի խաղի» հեղինակները տեղափոխվում են…

Russian doll. 2019-ի լավագույն սերիալներից մեկը

Netflix-ի նոր սերիալում Խոր Վիրապը ռուսական վանք է

Հրապարակվել են Դրակուլայի մասին պատմող նոր սերիալի առաջին կադրերը

Netflix-ի նոր «Վերջին կայսրերում» պատմական անճշտություններ են նկատել

Հելենա Բոնեմ Քարթերը և “Stranger Things” սերիալի աստղ Միլի Բոբի Բրաունը կնկարահանվեն Շերլոկ Հոլմսի քրոջ մասին պատմող սերիալում

Խոր Վիրապն ու Արարատը՝ Netflix-ի նոր սերիալի թրեյլերում

Էլլեն ԴեՋեներեսը պատմել է՝ սեռական ոտնձգությունների է ենթարկվել խորթ հոր կողմից