fbpx

«Սուսերով պարը». նոր ֆիլմ

«Գայանե» բալետի վերջին՝ 5-րդ մասը՝ «Սուսերով պարը» էկրանավորվել է: Ֆիլմը պատմում է Արամ Խաչատրյանի կյանքից 2 շաբաթ: Գործողությունները տեղի են ունենում Մոսկվայում և նկարագրում են այն դժվարություններն ու խնդիրները, որոնց առաջ ստիպված է եղել կանգնել մեծ կոմպազիտորը:

Ի դեպ, Արամ Խաչատրյանը «Սուսերով պարը» գրել է ընդամենը 8 ժամում:

Ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Յուսուպ Ռազիկովն է, իսկ գլխավոր հերոսի դերակատարի համար ընտրությունը կանգ է առել Համբարձում Քաբանյանի վրա: Ռեժիսորի խոսքերով բավականին դժվար է եղել ֆիլմի նախնական աշխատանքները, որովհետև նա Արամ Խաչատրյանի մասին մի քանի ֆիլմ է նայել, որոնք բոլորն էլ գրեթե նույն են եղել: Ռեժիսորը հավատում է, որ հերոսի կերպարի համար հակադրություններ են անհրաժեշտ, որը նա չի նկատել դիտած ֆիլմերում, որոնք հիմնականում եղել են փաստագրական:

«Սուսերով պարը» հասցրել է մասնակցել արդեն 4 փառատոնի, իսկ 2 տասնյակ երկիր ձեռք է բերել ֆիլմի ցուցադրության իրավունքները:

«Սուսերով պարը» ամենահայտնի դասական գլուխգործոցներից մեկն  է: Ժամանակին Արամ Խաչատրյանը «Գայանե» բալետի այս հատվածն անվանել է «աղմկոտ զավակ»՝ նշելով.

«Եթե ես իմանայի, որ այն այդպիսի հանրաճանաչություն ձեռք կբերի և արմունկներով հետ կմղի մյուս ստեղծագործությունները, ապա երբեք այն չէի գրի»:

Նշենք, որ ֆիլմը հասանել է արդեն քաղաքի կինոթատրոններում:

Աղբյուրը՝ Հ1