Թագավորական ընտանիքի ինտրիգները. ամփոփում - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Թագավորական ընտանիքի ինտրիգները. ամփոփում

Արքայական ընտանիքի անհաշտությունների մասին խոսվում է դեռևս 2018 թվականից, սակայն վերջին իրադարձությունները հիմնովին շոկի ենթարկեցին ոչ միայն թագավորական պալատը, այլև համայն մարդկությանը: Vnews-ը առանձնացրել է այն բոլոր ինտրիգները, որոնք պտտվեցին թագուհու և թոռան ընտանիքի շուրջ:

Անհաշտություններ թագավորական ընտանիքում

Թեև Բուքենհեմյան պալատը ոչ մի մեկնաբանություն չէր տալիս կատարվող դեպքերին սակայն մի շարք աղբյուրներ հայտնում են, որ իսկզբանե թագավորական ողջ ընտանիքը Մեգանի հանդեպ հակակրանք է ունեցել: Ասում են՝ Մեգանի բարդ բնավորության պատճառով նրանից հեռու էր մնում պալատի անձնակազմը, թագուհին դժգոհ էր, քանի որ Մեգանը չէր հետևում թագավորական ընտանիքի կարգուկանոնին, իսկ արքայազն Ուիլյամն անգամ չէր խոսում հարազատ եղբոր հետ Մեգանի պատճառով:

Հարաբերություններն էլ ավելի լարվեցին Ամանորին

Բանն այն է, որ Հարրին և Մեգանը նախընտրել էին Սուրբ Ծննդյան տոնը նշել ԱՄՆ-ում, ինչն այնքան էր զայրացրել թագուհուն, որ նա  իր ամանորյա ուղերձին նախապատրաստվելուց առաջ աշխատանքային սեղանից հանել է Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի լուսանակարները: Փոխարենը Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին հետ չեն մնացել այդ ձևավորված ավանդույթից և Սուրբ Ծնունդի նախօրեին հրապարակել են իրանց ընտանեկան լուսանկարը՝ փոքրիկ Արչիի մասնակցությամբ:

Ամեն ինչ հանգեցրեց նրան, որ…

…Մեգանն ու Հարրին հրաժարվեցին արքայական արտոնություններից. զույգը որոշեց դառնալ «ֆինանսապես անկախ» և ապրել երկու մայրցամաքներում:Մեգանն ու Հարրին հայտնել են, որ լիովին աջակցում են թագուհուն, սակայն մտադիր են «նոր, պրոգրեսիվ դեր ստանձնել» միապետական համակարգում: Բացի այդ, նրանք պլանավորում են բնակություն հաստատել և՛ Բրիտանիայում, և՛ Ամերիկայում, ինչպես նաև բարեգործական ընկերություն հիմնելու պլաններ ունեն: Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, թագավորական պալատում ոչ ոք չի իմացել զույգի որոշման մասին:

Մադամ Տյուսոյի թանգարանը հանել է Մեգանի և Հարրի արձանները

Մադամ Տյուսոյի լոնդոնյան թանգարում թագավորական ընտանիքի արձանների շարքում այլևս չեք գտնի Մեգանի և Հարրիի արձանները: Այս մասին հայտնել է CNN-ը:


Մեգան Մարքլը չի ընդգրկվել ամենաազդեցիկ կանանց ցանկում. Vogue [իսկ ովքե՞ր են ընդգրկվել]

Մեգան Մարքլը և Նաթալի Փորթմանը կպատմեն փղերի և դելֆինների մասին

Թագուհին հայտարարեց…

Հարրին և Մեգանը տեղափոխվում են Կանադա

Եղիսաբեթ թագուհու քույրը՝ ըմբոստ Մարգարետը

Մեգանը և Հարրին հրաժարվել են արքայական արտոնություններից…

Անհաշտություն թագավորական ընտանիքում

Մեգան Մարքլի տունը վաճառվում է

Մեգան Մարքլը նոր գիրք է գրում երեխաների համար

Մեգան Մարքլը հագուստի հավաքածու է թողարկում

Մեգան Մարքլն ու արքայազն Հարին հանդիպել են Բեյոնսեին ու Ջեյ Զիին 

5 ֆիլմ նկարիչների մասին. մաս 3

Բուքենհեմյան պալատը նոր բանաստեղծ ունի

5 պատմական սերիալ, որ գուցե դեռ չեք տեսել [մաս 2]

Հայտնի է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի որդու անունը

Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի որդու առաջին լուսանկարները հրապարակվել են