Թագուհի Էլիզաբեթ 2-րդն ու նրա կորգի ցեղատեսակի շները - VNews

Թագուհի Էլիզաբեթ 2-րդն ու նրա կորգի ցեղատեսակի շները

039cf18ec7eb6e38897932294f00e84b ce 3818x2036x0x475 cropped 960x600 1 - Թագուհի Էլիզաբեթ 2-րդն ու նրա կորգի ցեղատեսակի շները

Թագուհի Էլիզաբեթ 2-րդը հայտնի է իր աննկարագրելի մեծ սիրով կորգի ցեղատեսակի շների հանդեպ: Նա ոչ միայն պահում, այլև բազմացնում էր այս շներին: 70 տարի շարունակ կորգիներին բազմացնելով, թագուհին մեծացրել է ավելի քան 30 շուն:

Թագուհին ու նրա շները միշտ միասին են եղել: Կորգիները նրան ուղեկցել են ամենուր՝ կարևոր հանդիպումների, միջոցառումների, տոնակատարությունների և անգամ մեղրամսի ժամանակ:

198aa93f2a10d044b231b53bc2ba1ce6 960x610 - Թագուհի Էլիզաբեթ 2-րդն ու նրա կորգի ցեղատեսակի շները

Թագավորական ընտանիքի առաջին կորգին

Վինդզոր թագավորական ընտանիքի առաջին կորգին Դուկին էր, որին գնել էր Ջորջ 6-րդը: Վինդզորները Դուկիին այնքան սիրեցին, որ մի փոքր ավելի ուշ ընտանիքում հայտնվեց նաև Ջեյնը: Ջեյնն ապրեց մինչև 1944 թ.:

nww8 - Թագուհի Էլիզաբեթ 2-րդն ու նրա կորգի ցեղատեսակի շները
Էլիզաբեթը, Դուկին և Ջեյնը

Թագուհին և նրա առաջին կորգին. մեծ սիրո սկիզբը…

1000@745@cc633008cc4a4a2ffc8114c97acae6bd ZTZkZGZkYTA3Yw - Թագուհի Էլիզաբեթ 2-րդն ու նրա կորգի ցեղատեսակի շները

1000@745@1e3381af731256e3306265ffa4ab78af MjE3MTgzNGQ4ZQ - Թագուհի Էլիզաբեթ 2-րդն ու նրա կորգի ցեղատեսակի շները

Իր 18-ամյակի առթիվ թագուհի Էլիզաբեթը նվեր է ստանում իր առաջին կորգի ցեղատեսակի շանը, որին անվանակոչում է Սյուզըն: Vanityfairի պնդմամբ թագուհին այնքան կապված է եղել Սյուզընի հետ, որ նրան անգամ մեղրամսի գնալիս մենակ չի թողել և վերցրել է իր հետ: 1949 թ.-ին ծնվում են Սյուզընի առաջին ձագուկները, որոնք էլ դառնում են թագավորական կորգի ցեղատեսակի շարունակությունը: Սյուզընը նրանց նախամայրն է: Սյուզընի առաջին ձագուկներն անվանակոչվեցին Honey և Sugar/Մեղր և Շաքար:

56887090 2291212027663830 4642899444142964736 n - Թագուհի Էլիզաբեթ 2-րդն ու նրա կորգի ցեղատեսակի շները

Չնայած թագուհու մեծ սիրուն, թվում է՝ նրա երեխաներն ու թոռները այս հարցում նրանից շատ են տարբվերվում: 2012 թ.-ին BBC One-ի եթերում արքայազն Չարլզը չէր կարողանում հիշել թագուհու առաջին կորգիի անունը, որը նրանց ընտանիքի անդամն է եղել նրա կյանքի առաջին 10 տարում.

«Կարծում եմ՝ նրա անունը Սյուզըն էր, բայց մայրս երևի կասի, որ սխալվում եմ»:

Իսկ արքայազն Ուիլիամն ասում է, որ չի կարող անգամ պատկերացնել՝ ինչպես է թագուհին կարողանում լեզու գտնել այս անընդհատ հաչող շների հետ:

43348f8301ffdbef3690b47da21d2750 960x1243 - Թագուհի Էլիզաբեթ 2-րդն ու նրա կորգի ցեղատեսակի շները

Արքայազն Հարին նշում է, որ իր կյանքի վերջին 33 տարին անցկացրել է շների հաչոցի ուղեկցությամբ և ավելացրել, որ տատիկի շներն անմիջապես «ընդունել են» իր կնոջը՝ Մեգան Մարքլին:

7a994fff2986cc2f7fd6fb968fcd2384 960x1380 - Թագուհի Էլիզաբեթ 2-րդն ու նրա կորգի ցեղատեսակի շները

2015 թ. Էլիզաբեթ 2-րդը որոշում է այլևս չբազմացնել այց ցեղատեսակի շներին. նա մտահոգված է, որ իր չլինելու դեպքում շներն առանց խնամքի կմնան: Նրա վերջին կորգին Ուիլոուն էր, որի կորուստը թագուհու համար ամենածանրն է եղել: Այս շների հետ է կապված թագուհու մանկությունն ու ընտանեկան ջերմ հիշողությունները:

Իր վերջին շան մահից հետո էլ թագուհին որդեգրել է մեկ այլ, առանց տիրոջ մնացած կորգիի:

665@495@5a48dfe9e721e41c6aa1c1bd42229b4f ODY2MTRiZDU2Ng - Թագուհի Էլիզաբեթ 2-րդն ու նրա կորգի ցեղատեսակի շները

1000@745@3dcddf9601af87db91196ce11b5ec2ad NmNiOGY3ZDNhYw - Թագուհի Էլիզաբեթ 2-րդն ու նրա կորգի ցեղատեսակի շները

1000@745@cc41c0ce48f306c14c36e3cb3aab54aa YTMwYzI1OTliZg - Թագուհի Էլիզաբեթ 2-րդն ու նրա կորգի ցեղատեսակի շները

1000@745@d2ff3e182ef568c0ef3baf1020a46e59 NWJlMTRjZDY2OA - Թագուհի Էլիզաբեթ 2-րդն ու նրա կորգի ցեղատեսակի շները

1000@745@eb505cc3b0e694286a781af206660922 NmE1NmViOWU0NQ - Թագուհի Էլիզաբեթ 2-րդն ու նրա կորգի ցեղատեսակի շները

1000@745@ed7f678a266db5738558081ed73c28b8 NDRmYzZmYjE3NQ - Թագուհի Էլիզաբեթ 2-րդն ու նրա կորգի ցեղատեսակի շները

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Տես նաև՝ 

Անգլիայի թագուհու առաջին Instagram-յան գրառումը


Մեգան Մարքլը չի ընդգրկվել ամենաազդեցիկ կանանց ցանկում. Vogue [իսկ ովքե՞ր են ընդգրկվել]

Մեգան Մարքլը և Նաթալի Փորթմանը կպատմեն փղերի և դելֆինների մասին

Թագուհին հայտարարեց…

Հարրին և Մեգանը տեղափոխվում են Կանադա

Թագավորական ընտանիքի ինտրիգները. ամփոփում

Մեգանը և Հարրին հրաժարվել են արքայական արտոնություններից…

Անհաշտություն թագավորական ընտանիքում

Մեգան Մարքլի տունը վաճառվում է

Մեգան Մարքլը նոր գիրք է գրում երեխաների համար

Մեգան Մարքլը հագուստի հավաքածու է թողարկում

Որո՞նք են Արքայազն Հարիի ամենասիրելի հերոսները «Առյուծ արքայից»

Մեգան Մարքլն ու արքայազն Հարին հանդիպել են Բեյոնսեին ու Ջեյ Զիին 

Աստղեր, որոնք արքայական շքանշաններ ունեն

Բուքենհեմյան պալատը նոր բանաստեղծ ունի

5 պատմական սերիալ, որ գուցե դեռ չեք տեսել [մաս 2]

Հայտնի է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի որդու անունը