Թագուհին հայտարարեց... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Թագուհին հայտարարեց…

Նախօրեին արքայազն Հարրին հանդես է եկել հայտարարությամբ.

«Միացյալ Թագավրությունն իմ տունն է, իմ սիրելի վայրը, և դա երբեք չի փոխվի: Երբ ես և Մեգանն ամուսնացանք, մենք այնքան ոգևորված էինք՝ հուսով, որ այստեղ էինք ծառայելու: Այդ պատճառով ինձ շատ է տխրեցնում այն, ինչն այսպես է ավարտվում, որովհետև կնոջս և իմ լիազորությունների վայր դնելը հեշտ որոշում չէր: Դա տեղի է ունեցել ամիսների բանակցություններից և տարիների մարտահրավերներից: Ես գիտեմ, որ միշտ չէ, որ ամեն ինչ ճիշտ եմ արել, բայց այս իրավիճակում իսկապես այլ տարբերակ չկար: Մենք հույս ունեինք ծառայել թագուհուն և մեր երկրին, սակայն առանց հանրային ֆինանսավորման, ցավոք, դա հնրավոր չէր»:

Մինչ վերոհիշյալ հայտատարությունը, Բուքինհեմյան պալատն էր հայտարարություն տարածել՝ համաձայն որի Հարրին և Մեգան Մարքլը կզրկվեն թագավորական տիտղոսներից:

Արքայազն Հարրին առաջին անգամ էր ելույթ ունենում նախօրեին պալատի տարածած հայտարարությունից հետո, որով թագուհի Եղիսաբեթ 2-րդը հայտնում էր, որ Հարրին ու Մեգանն այլևս պաշտոնապես չեն ներկայացնի Բրիտանիայի միապետին:

«Ամիսների զրույցներից և վերջերս տեղի ունեցած քննարկումներից հետո ես ուրախ եմ, որ միասին մենք կառուցողական որաշման ենք եկել, որը սատարում է թե՛ իմ թոռանը, թե՛ նրա ընտանիքին: Հարրին, Մեգանը և Արչին միշտ կմնան իմ ընտանիքի շատ սիրված անդամներ: Ես հասկանում եմ այն բոլոր մարտահրավերները, որոնց առջև նրանք կանգնել են և վերջին 2 տարիների՝ իրենց վրա սևեռված ուշադրության պատճառով, ես սատարում եմ ավելի անկախ կյանք վարելու նրանց որոշումը: Ողջ ընտանիքը հույս ունի, որ այս համաձայնությունը նրանց թույլ կտա երջանիկ և խաղաղ նոր կյանք կառուցել»:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ամուսիններն հայտարարել էին, թե ցանկանում են հրաժարվել Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի  անդամների պարտականություններից և ուզում են հավասարապես ապրել թե՛ Միացյալ Թագավորությունում, թե՛ Կանադայում՝ լինելով ֆինանսապես անկախ: Ի դեպ, այս ցանկությունը կամ իրադարձությունը ստացավ Magxit անվանումը, ինչը բառախաղով ակնարկում է Braxit-ը՝ Մեծ Բրիտանիայի ելքը Եվրոպայի կազմից:

Արքայազն Հարրին և Մեգանը նաև կդադարեն օգտագործել «նորին մեծություններ» տիտղոսը ու կդադարեն լինել նաև Սասեքսի դուքս և դքսուհի, բայց Հարրին  կպահպանի արքայազնի տիտղոսը, որը նրան տրվել է ի ծնե:

Արքայական ընտանիքի կարգավիճակի փոփոխությունները ուժի մեջ կմտնեն այս տարվա գարնանից: Ի դեպ, զույգը  հայտատարել է, որ մտադիր է վերադարձնել  Մեծ Բրիտանիայի բյուջեից ծախսված գրեթե 2,5 միլիոն ֆունտ ստերլինգը, որն օգտագործել են Վինզորում իրենց տան վերանորոգման համար:

Հ.Գ. Իսկ արքայազն Չարլզը հայտնել է, որ ֆինանսապես կսատարի որդուն և նրա ընտանիքին առաջիկա մեկ տարվա ընթացքում…

Կարդացեք նաև՝


Մեգան Մարքլը չի ընդգրկվել ամենաազդեցիկ կանանց ցանկում. Vogue [իսկ ովքե՞ր են ընդգրկվել]

Հայոց թագուհի Կելոպատրա․ Տիգրան Մեծի կինը, որը դավաճանեց ամուսնուն

Փառանձեմ թագուհի [Պապի մայրն ու Արշակի կինը]

Պրահայի հրաշքը. Կլեմենտինում գրադարանը

Պահանջատեր և կատարածու ձևաչափը հարաբերություններում

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. բրիտանական «Վերա Դրեյքը»

S.O.S. Մորզեի այբուբենը

Ո՞վ է ասել…

Ռուսական կայսրության կին առաջնորդը

Օլիմպիական խորհրդանիշ

Աղբ թափելու բերկրանքն արտակարգ դրության պայմաններում

Բոկաչչոյից մեր օրեր…

Բալկոնում ու Բալկոնից դուրս. Անուշ Քոչարյան…

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

Մեգան Մարքլը և Նաթալի Փորթմանը կպատմեն փղերի և դելֆինների մասին

Նոյը Մարսել Պրուստի աչքերով…