Թագուհուն մեկուսացրել են... - VNews

Թագուհուն մեկուսացրել են…

.jpg - Թագուհուն մեկուսացրել են...

Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը Մեծ Բրիտանիայում՝ Եղիսաբեթ II թագուհուն և արքայազն Ֆիլիպին մեկուսացրել են Վինզորյան պալատի տարբեր վայրերում: Այս որոշումն ընդունելու հիմքը կապված է այն փաստի հետ, որ պալատը բազմամարդ է, ինչ էլ անվտանգ չէ միապետի և իր ամուսնու համար՝ հաշվի առնելով նրանց ռիսկային տարիքը:

93-ամյա Եղիսաբեթ թագուհին և 98-ամյա Ֆիլիպն արդեն ապահով վայրում են: Մեկուսացած կորոնավիրուսի վտանգից: Այս մասին հայտնում է բրիտանական The Sun պարբերականը:

«Թագուհին առողջ է, բայց ավելի նպատակահարմար էր նրան հնարավորինս շուտ մեկուսացնել վտանգից: Նրա անձնակազմը փոքր-ինչ խուճապի մեջ է կորոնավիրուսի պատճառով: Պալատում էլ անընդհատ ելումուտ է: Բանն այն է, որ Բուքինգհեմյան պալատը գտնվում է Լոնդոնի կետրոնում: Այդ իսկ պատճառով թագուհու՝ վտանգի տակ գտնվելն առավել մեծ է: Իհարե, դեռ ոչ մի դեպք չի արձանագրվել պալատում, բայց կանխարգելիչ միջոցները պարտադիր պայման են թագուհու անվտանգության համար»:

Հայտնի է, որ Բուքինհեմյան պալատում աշխատում է մոտ 500 մարդ, իսկ Վինձորյան պալատում՝ 100: Լրատվամիջոցները ենթադրում են, որ թագուհին հետևել է խորհրդականներին և ինքնակամ կարանտին մեջ է հայտնվել:

Հատկանշական է, որ արդեն պաշտոնական ընդունելությունների ժամանակ թագավորական ընտանիքի ներկայացուցիչները և ինքը՝ թագունին խուսափել են ձեռքով բարևելուց և մոտ 10 մետր անձնական տարածություն են սահմանել հյուրերի միջև: Վերջերս թագուհին հյուրընկալել էր Շրի-Լանկայի պետական պաշտոնյաներին, որի ընթաքում էլ սահմանվել են այս կանխարգելիչ միջոցառումները:

Նշենք, որ  COVID-19-ով վարակվածների թիվը Մեծ Բրիտանիայում հասնում է 1140-ի, 21 մարդ արդեն մահացել է այս համաշխարհային համաճարակից:

Կարդացեք նաև՝

 


Թագուհու կարծիքը՝ Դիանայի նվիրված նոր ֆիլմի մասին

Գերմանիայում 8 մարդ ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի հնգապատիկ դոզա

Կիմ Կի Դուկ. դաժան ու ռոմանտիկ

Ովքե՞ր են կորոնավիրուսի գլխավոր «մեղավորները»…

Դիմակ. մեր ժամանկների ամենապահանջված աքսեսուար

ԶԱՊԵԼ․ Կիլիկիայի հայոց թագուհին

Հայոց թագուհի Կելոպատրա․ Տիգրան Մեծի կինը, որը դավաճանեց ամուսնուն

Զգուշացում ամբողջ աշխարհի համար. COVID-19-ը վերադարձել է Ճապոնիա

Փառանձեմ թագուհի [Պապի մայրն ու Արշակի կինը]

Թոփ-10 ամենաանվտանգ լողափերը կորոնավիրուսի պայմաններում

Victoria’s Secret-ը, Zara-ն, Chanel-ը և այլ հայտնի բրենդներ սննկացման շեմին են

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը]

Պեդրո Ալմոդովարը կիսվում է ֆիլմերով, որոնք նայում է ինքնամեկուսացման մեջ

Աղբ թափելու բերկրանքն արտակարգ դրության պայմաններում

«Օնլայն Մաֆիա #մնատանը» նախաձեռնության մասին…

Բժիշկ, որն առաջինը բարձրաձայնեց կորոնավիրուսի մասին. Լի Վենլյան