Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Թամարա Գվերդցիթելին համերգ կտա Երևանում

28336340 788592957991160 6876974547703321343 o - Թամարա Գվերդցիթելին համերգ կտա Երևանում

Ապրիլի 12-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա Վրաստանի և Ռուսաստանի ժողովրդական արտիստ Թամարա Գվերդցիթելին: Երգչուհու համերգը Երևանում կանցնի «Վերադարձ» խորագրի ներքո։ 

Մինչ կմտածեք՝ գնալ, թե՝ ոչ, մենք ձեզ կներկայացնենք երգչուհու մասին ամենահետաքրքիրն ու քիչ հայտնին:

  1. Թամարա Գվերդցիթելին ծագում է հին ազնվական Գվերդցիթելի տոհմից, իսկ երգչուհու մայրը՝ Իննա Վլադիմիրի Կոֆմանը, ռուսերենի և ռուս գրականության ուսուցչուհի էր, ծագումով՝  Օդեսայից  և ազգությամբ՝  հրեա:

 

  1. 2. Վրաստանի և Ռուսաստանի ժողովրդական արտիստը 3 տարեկանից հետաքրքվում էր երաժշտությամբ:  Դպրոցական տարիներին սովորել է Թբիլիսիի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում, իսկ 1970-ական թվականներին դարձել է մեներգչուհի՝ մանկական Մզիուրի անսամբլում։
  2. 3. Գվերդցիթելին դեռ վաղ տարիքից կատարում էր բազմաթիվ կոմպոզիտորների գործեր, այդ թվում Առնո   Բաբաջանյանի  հեղինակած՝ «Твои следы» և այլ ստեղծագործություններ:
  3. tamara press photo - Թամարա Գվերդցիթելին համերգ կտա Երևանում
  4. 4. 1989 թվականին Թամարա Գվերդցիթելին դարձել է Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստ, իսկ 1991 թվականին,  29  տարեկանում  Վրացական  ԽՍՀ  ժողովրդական արտիստ:id 51135 - Թամարա Գվերդցիթելին համերգ կտա Երևանում
  5. 5. Ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Լեգրանը Թամարա Գվերդցիթելիին ներկայացրել է՝ «Փարի՛զ, հիշիր այս անունը» խոսքերով, երբ երգչուհին ելույթի էր պատրաստվում  Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում:
  6. 6. 2006 թվականին Միշել Լեգրանը և Թամարա Գվերդցիթելին կատարել են՝  The Umbrellas Of Cherbourg և Yentl Medley երգերը:

7. Թամարա Գվերդցիթելին Դնեպրոպետրովսկի օպերային թատրոնում կատարել է Ժորժ Բիզեի  «Կարմեն» օպերան իտալացի բարիտոն՝ Ջովաննի Ռիբիկյեզուի հետ:

8.Համերգներից մեկի ժամանակ Թամարան «Թբիլիսո» երգից հետո կատարել է Առնո Բաբաջանյանի  հեղինակած «Նոկտյուրնը» և այն նվիրել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ՝ Մուսլիմ Մագոմաևին:

9.Երգչուհին կատարում է երգեր ավելի քան տասը լեզուներով՝  վրացերեն,  ռուսերեն,  ֆրանսերեն,  իտալերեն,  իսպաներեն,  անգլերեն,  եբրայերեն,  ուկրաիներեն,  հայերեն, գերմաներեն և այլն։

Тамара Гвердцители фото №1 - Թամարա Գվերդցիթելին համերգ կտա Երևանում

10.Գվերդցիթելին հնագույն տոհմական ազգանուն է, բաղկացած է երկու մասից՝  ծիթելի  (վրաց.՝  წითელი  կարմիր),  գվերդ՝  (վրաց.՝ გვერდ կող)։  14-րդ դարում այդպես է անվանակոչել վրաց թագավորը աղջկա նախահայրերից  մեկին, ով պայքարել է թուրքերի դեմ և ճակատամարտում վնասել ու արյունահոսել կողային մասից։


Բրեգովիչենք, Կալաշնիկովն ու մենք

Գուֆն ասում է…

Guf-ը, Նարեկը և ռեփը

Սրբուկի հերթական գժական ելույթը

Գորան Բրեգովիչ. 5 փաստ երաժշտի մասին համերգին ընդառաջ

Լեպսի համերգին ընդառաջ. ամենահետաքրքիր փաստերը երգչի մասին

Ալեքսանդր Ռոմանովսկին Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնին

Ալեքսանդր Ռոմանովսկին Խաչատրյանի միջազգային 5-րդ փառատոնին

Իտալացի հանրահայտ դաշնակահարուհին՝ հայաստանյան բեմում

Black Sea Jazz փառատոնի 2-րդ մեծ համերգը (նկարներ)

Նարգիզ. 8 փաստ երգչուհու մասին

«Տրիո մանդիլիի» համերգը Երևանում