fbpx

Լրացուցիչ

«Տանը մենակ». 15 փաստ ֆիլմի մասին

1980թ.-ի օգոստոսի 26-ին ծնվել է աշխարհի սիրելի փոքրիկ Քեվին ՄակՔալիսթերին մարմնավորած Մակոլեյ Քալկինը:  Իսկապես դժվար է հավատալ, որ նա արդեն մեծահասակ է, քանի որ ամեն տարի Ամանորի շեմին 9ամյա Քալկինինին տեսնում ենք բոլորիս հեռուստացույցի էկրաններին: Դժվար է, բայց փաստը մնում է փաստ. այդ տղան արդեն 37 տարեկան է: Այս առիթով ՎիվառոՆյուզը ներկայացնում է մի քանի հետաքրքիր փաստ Քալկինի ամենահայտնի ֆիլմերից մեկի՝ «Տանը մենակ»-ի մասին:

1. «Տանը մենակ» ֆիլմաշարի սցենարի հեղինակ Ջոն Հյուզը առաջին մասի ամբողջ սցենարը գրել է ընդամները 9 օրում:

2. Ֆիլմերի ռեժիսորը Քեվին ՄակՔալիսթերին մարմնավորող դերասան ընտրելու համար 200 երեխայի է հանիդպել քասթինգի շրջանակներում, մինչև գտել է Մակոլեյ Քալկինին: 

3. ՄակՔալիսթերների տունը գտնվում է ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում՝ Չիկագոյից 21 մղոն հեռավորության վրա: 

4. Գողերից մեկի՝ Հարի Լայմի դերը սկզբնապես առաջարկվել է Ռոբերտ Դե Նիրոյին, սակայն նա մերժել է առաջարկը:

5. Ի վերջո այդ դերը դերը բաժին է ընկել Ջո Պեսքիին, որը սովոր չէր ընտանեկան ֆիլմերում խաղալուն ու նկարահանման հրապարակում հաճախ հայհոյում էր: 

6. Ֆիլմում պարբերաբար հայտնվող Angels With Filthy Souls” ֆիլմն իրականում գոյություն չունի: Նրանք դա հատուկ «Տանը մենակ»-ի համար էին նկարել: 

7. Երբ փորձում էին այն դրվագը, որտեղ Հարին սպառնում է կծել Քեվինի մատը, Պեսքին իրականում կծել է Քալկինին ու վերջինիս մատի վրա այդ հետքը մինչ այսօր կա:

8. Մարվիի դեմքի վրա հայտնված սարդն իրական էր, ու նրանք մեկ փորձից նկարել են այդ դրվագը: Սակայն այդ կերպարին մարմնավորող Դանիել Սթերնը ստիպված է եղել անձայն բղավել, որպեսզի սարդը չվախենա:

9. «Տանը մենակ» 1-ի ավարտն ի սկզբանե տարբեր է եղել մեզ հասած ավարտից: Այն մտածել էին ավարտել բանտախցի տեսարանով, որտեղ Հարին ու Մարվին հեռուստացույցով նայում են “Angels With Filthy Souls” ֆիլմը: 

10. Բազի ընկերուհու նկարը, որ Քեվինը գտնում է, իրականում տղայի նկար է: Ֆիլմի ռեժիսորը չէր ցանկանում, որ որևէ աղջիկ իր տեսքի համար իրեն վատ զգա:

11. Մակոլեյը միակ Քալկինը չէ ֆիլմում: Նրա փոքր եղբայրը՝ Կիրանը, մարմնավորել է Քեվինի զարմիկին՝ Ֆուլերին, որը անընդհատ միզում էր տակը:

12. Քալկինն ինքն է նկարել այն քարտեզը, որտեղ պատկերված էին պլանավորված ծուղակները: 

13. Ծեր Մառլին ֆիլմի կարևոր հերոսներից է, բայց իրականում նա սցենարի սկզբնական տարբերակում ընդհանրապես չկար:  

14. Մայքլ Ջեքսոնը մեկ անգամ այցելել է «Տանը մենակի» նկարահանման հրապարակ: Եվ իրականում Ջեքսոնն ու Մակոլեյ Քալկինն ընկերներ էին: Վերջինս նույնիսկ Ջեքսոնի երկու երեխաների կնքահայրն է: 

15. Դերասաններից ու նկարահանող խմբից ոչ ոք չէր կարծում, որ ֆիլմը հաջողության կհասնի: Բայց դրա առաջին մասը 476մլն դոլարից ավելի հասույթ է ունեցել ողջ աշխարհով մեկ ու 12 շաբաթ շարունակ համարվել կինոթատրոններում ցուցադրվող համար 1 ֆիլմը:

 


Behind the mask. Նոր տեսահոլովակ Մայքլ Ջեքսոնից

Աստղեր, որոնք մահացել են թմրանյութերի, ալկոհոլի կամ դեղամիջոցների չարաշահումից

Հայտնի մարդիկ և իրենց արտասովոր կենդանիները

Հայտնի աստղերի անսպասելի կամեոները ֆիլմերում

Դրեյքը և Մայքլ Ջեքսոնը նոր անսպասելի երգ են թողարկել

Տարվա #MustSee ցուցահանդեսը. Մայքլ Ջեքսոն՝ պատի վրա

Մայքլ Ջեքսոնի փիղը փախել է իր արգելավանդակից և 20 րոպե շրջել Կենդանաբանական այգու տարածքում:

15 տպավորիչ սաունդթրեք ֆիլմերից

Մարդիկ ծիծաղելի նկարագրություններ են տալիս հայտնի ֆիլմերին

Հայտնի երգերի ամենագեղեցիկ արտահայտությունները (մաս 10)

Թուփաք Շակուրը, Մայքլ Ջեքսոնը և այլ հայտնիներ Isaac Pelayo-ի ցուցահանդեսում

Քարա Դելեվինը համբուրվում է Մայքլ Ջեքսոնի աղջկա հետ (լուսանկարներ)

The Weeknd. փաստեր երաժշտության ու կյանքի մասին

Ջասթին Թիմբերլեյքի 10 լավագույն կատարումները

Մայքլ Ջեքսոնն ասում է…

Հայտնի աստղերի 10 մոտիվացնող մտքերը