Tango Nuevo. Աստոր Պիացոլա - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Tango Nuevo. Աստոր Պիացոլա

Արգենտինացի երաժիշտ և կոմպոզիտոր Աստոր Պիացոլան դասական տանգոյի հիմքի վրա ստեղծել է մի նոր ձևաչափ՝ Tango Nuevo, որը մեջ նկատվում են ջազի և դասական երաժշտության տարրեր։ Այսօր որոշել ենք հավաքագրել մի քանի հետաքրքրիր փաստ հայտնի կոմպոզիտորի մասին:

 

  • Աստոր Պիացցոլլան ծնվել է 1921 թվականի մարտի 11-ին Արգենտինայում, Մար-դել Պլատա քաղաքում, իտալացի փախստականների ընտանիքում։

 

  • Մանկության տարիներին ապրել է Նյու Յորքում, որտեղ էլ 1930 թվականին սկսել է սովորել ակորդեոն նվագել։

 

  •  1932 թվականին գրում է իր առաջին “La catinga” տանգոն։ Դաշնամուր նվագել սովորել է Սերգեյ Ռախմանինովի աշակերտ Բելլա Վիլդայի մոտ։

 

  •  1934 թվականին հանդիպել է Կառլոս Գարդելին, որն Աստորին հրավիրել էր նվագել իր հետ՝ հերթական շրջագայության ընթացքում։ Նաև Կառլոս Գարդելի հրավերով Պիացցոլլան նկարահանվել է «Օրը, երբ դու կսիրես ինձ» (El día que me quieras) ֆիլմում:

 

  • Համագործակցել է Խորխե Լուիս Բորխեսի հետ՝ նրա բանաստեղծությունների համար երաժշտություն գրելով։ 1965 թվականին լույս է տեսել «Տանգո» սկավառակը։

  • 1937 թվականին վերադառնում է Արգենտինա։ Նվագում է գիշերային ակումբներում։ 1943 թվականին նա ամուսնանում է Դեդե Վոլֆի հետ։ Նրանք ունենում են երկու զավակ՝ Դիանան և Դանիելը։ 1946 թվականին ստեղծում է իր առաջին նվագախումբը։

 

  • 1950 թվականին սկսում է գրել դասական երաժշտություն ակորդեոնի համար։ 1963 թվականին «Երեք սիմֆոնիկ շարժումներ» ստեղծագործության համար արժանանում է «Հիրշ» երաժշտական մրցանակին։

 

  • Պիացոլան իր կյանքի վերջին տասը տարիների ընթացքում ստեղծում է 300 տանգո, երաժշտություն մոտավորապես 50 ֆիլմի համար:

 

  • Պիացոլան գրել է նաև երաժշտություն թատերական բեմադրությունների և բալետների համար։

 

  • Մահացել է 1992 թվականի հուլիսի 4-ին Բուենոս Այրեսում։

 

Կարդացեք նաև և հետևեք մեզ Instagram-ում

 

 


Օրվա մեղեդի

Մի օպերայի պատմություն. հուշագրություն

Անտոնիո Լուչիո Վիվալդի

Նախորդ ամսվա լավագույն հիթերը

Նախորդ ամսվա լավագույն հիթերը

Մի սիրո պատմություն. Ռեյ Չարլզ և Առլետ Քոչունյան

Թե ինչպես «Ավե Մարիան» փրկվեց աղբանոցում հայտնվելուց

Ֆրանսիական երկնքի «փոքրիկ ճնճղուկը».

 Գրականությո՞ւն, թե՞ ոչ [Հովհաննես Հովակիմյան]

Վահե Դավթյանն ու հայտնի չկոտրվող «Ճոճանակը»

5 փաստ Զեմֆիրայի հայտնի երգերից, որ գուցե չգիտեք

Մի երգի պատմություն. Հոզիեր՝ “Take Me To Church”

“Про белые розы”. Դիմա Բիլանի նոր տեսահոլովակը տեղափոխում է 90-ականներ

Նոր երգ ու տեսահոլովակ Ամիրյան Միշի և Դավիթ Պարոնիկյանի կողմից

«Արթ Շաբաթ». դասական երաժշտության փառատոն Գյումրիում

Պարզվում է՝ Ադելը «Spice Girls»-ի ամենաիսկական երկրպագու է