-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մի քիչ աշխարահագրություն։ Ծանոթանանք աշխարհի ամենամեծ 5 պետություններին՝ ըստ տարածքի մեծության։
8, 358, 140 կմ² տարածք
Բրազիլիան Հարավային Ամերիկայի խոշորագույն պետությունն է: 8,5 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքով և ավելի քան 208 միլիոն բնակչությամբ Բրազիլիան հինգերորդ խոշորագույն պետությունն է տարածքով և հինգերորդ խոշորագույնը` բնակչությամբ: Մայրաքաղաքն է համանուն Բրազիլիան, իսկ խոշորագույն քաղաքն է Սան Պաուլոն: Դաշնությունը բաղկացած է 26 նահանգներից, դաշնային շրջանից և 5 570 մունիցիպալիտետներից: Բրազիլիան խոշորագույն երկիրն է, որտեղ պորտուգալերենը պետական լեզուն է և միակն է Ամերիկայում: Պետությունը ամենաբազմամշակութային երկրներից է աշխարհում, քանի որ դարերի ընթացքում տեղի է ունեցել զանգվածային ներգաղթ դեպի Բրազիլիա: Արևելքում սահմանակցելով Ատլանտյան օվկիանոսին` Բրազիլիան ունի մոտ 7491 կմ ափամերձ գոտի: Այն սահմանակցում է Հարավային Ամերիկայի բոլոր երկրներին բացառությամբ Էկվադորին և Չիլիին և զբաղեցնում է մայրցամաքի ցամաքային տարածքի 47,3%-ը: Պետության Ամազոնի դաշտավայրը ներառում է լայնածավալ արևադարձային անտառներ, որտեղ ապրում են կենդանական աշխարհի բազում ներկայացուցիչներ, բազմազան բնապահպանական գոտիներ և մեծ թվով բնական ռեսուրսներ: Իր եզակի բուսական ժառանգությունը Բրազիլիային դարձնում են աշխարհի 17 մեգաբազմազան երկրներից մեկը և գլոբալ հետաքրքրության առարկա:
9,826,675 կմ² տարածք
Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս զբաղեցնում է 9,826,675 կմ² տարածք, իսկ բնակչությամբ 3-րդն է աշխարհում։ Լայնամասշտաբ ներգաղթի պատճառով՝ այն աշխարհի ամենաբազմազգ պետություններից մեկն է։ Մայրաքաղաքը Վաշինգտոնն է, խոշորագույն քաղաքը՝ Նյու Յորքը։ Նյու Յորքից բացի, երկրի տարածքում կան 9 քաղաքներ ևս, որոնց բնակչությունը գերազանցում է մեկ միլիոնը: Դրանք են Լոս Անջելեսը, Չիկագոն, Հյուստոնը, Ֆենիքսը, Ֆիլադելֆիան, Սան Անտոնիոն, Սան Դիեգոն, Դալասը և Սան Խոսեն։ Պետական լեզուն անգլերենն է, որն այստեղ տարածվել է գաղութային տարիներին։
Բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից, որոնք իրականում կիսանկախ պետություններ են (ինչը արտահայտված է նրանց պաշտոնական անունների մեջ․ օրինակ՝ Կալիֆորնիան կոչվում է Կալիֆորնիա Հանրապտություն և դա այժմ էլ գրված է նրա դրոշի վրա), և դաշնային նշանակության Կոլումբիա շրջանից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ինչպես նաև՝ ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։ Ամերիկյան երկու նահանգներ ցամաքային սահման չունեն երկրի հիմնական տարածքի հետ։ Դրանք են՝ Ալյասկան՝ Հյուսիսային Ամերիկայի հյուսիսարևմտյան հատվածում, և Հավայան կղզիները՝ Խաղաղ օվկիանոսում։
9,388,211 կմ² տարածք
Տարածքով ամենամեծ երկիրն է արևելյան Ասիայում։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է: Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից (Պեկին, Տյանցզին, Շանհայ և Չունցին), երկու գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ և Մակաո) և իր սուվերենությունը պնդող Թայվանից: Չինաստանը համարվում է մեծ տերություն և որակավորվում է որպես գերտերություն: Ունենալով մոտավորապես 9.6 միլիոն կմ քառակուսի տարածք, Չինաստանը, հաշվարկումների ձևից կախված, ըստ տարածքի աշխարհի երրորդ կամ չորրորդ պետությունն է: Չինաստանի լանդշաֆտը ընդարձակ է և բազմազան՝ սկսած անտառային տափաստաններից և Գոբի և Տակլա Մական անապատներից չորային հյուսիսում մինչև մերձարևադարձային անտառներ խոնավ հարավում: Հիմալայներ, Կարակորում, Պամիր և Տյան Շան լեռները բաժանում են Չինաստանը Հարավային և Կենտրոնական Ասիայից: Յանցզի և Հուանհե գետերը, համապատասխանաբար լինելով աշխարհի ամենաերկար երրորդ և վեցերորդ գետերը, սկիզբ են առնում Տիբեթյան լեռնաշխարհի խիտ բնակեցված աևելայն ծովափից: Չինաստանի ափամերձ տարածքը Խաղաղ օվկիանոսի մոտ կազմում է 14 500 կմ, իսկ Բոհայվան, Դեղին, Արևելաչինական և Հարավչինական ծովերը պատկանում են Չինաստանին:
9.976.000 կմ² տարածք
Կանադա, պետություն Հյուսիսային Ամերիկայում, Ազգերի համագործակցության անդամ։ Զբաղեցնում է Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի հյուսիսային մասը։ Սահմանակցում է միայն ԱՄՆ-ին։ Ողողվում է Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ջրերով։ Տարածքը՝ 9.976.000 կմ² է, բնակչությունը՝ 35 մլն մարդ (2015 թվականի դրությամբ)։ Մայրաքաղաքը Օտտավան է, որը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ մայրաքաղաքներից մեկը։ Այն շրջապատված է երեք գետերով և կանաչ է ու մաքուր։ Օտտավան Կանադական պատմության, մշակույթի, գիտության, կրթության և բարձր տեխնոլոգիաների կենտրոնն է։ Վարչականորեն բաժանվում է 10 նահանգի և 2 տերիտորիայի։ Մոտավոր հաշվարկներով Կանադայում է գտնվում աշխարհի քաղցրահամ ջրերի մեկ յոթերորդը։
16,376,870 կմ² տարածք
Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված նաև Արևելյան Եվրոպայում։ Ռուսաստանն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ Ռուսաստանի բնակչության թիվը կազմում է ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77 %-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում, որտեղ էլ տեղակայված է քաղաքամայր Մոսկվան: Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է, հիմնական բնակիչները՝ ռուսները։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։
աղբյուրը՝ hy.wikipedia.org
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո