Տարին դորամաներով. 2017թ.-ի լավագույն կորեական սերիալները - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Տարին դորամաներով. 2017թ.-ի լավագույն կորեական սերիալները

Տարին երգերով ամփոփելուց հետո, որոշեցինք այս անգամ էլ այն ամփոփել սերիալներով՝ կորեական դորամաներով, որոնք այսօր այդքան սիրված ու ընդունված են ինչպես աշխարհի բոլոր ծայրերում, այդպես էլ Հայաստանում: Վիվառո Նյուզը փորձել է մեկ հարկի տակ հավաքել զավեշտալի ու ռոմանտիկ, դետեկտիվ ու այլ ժանրերի կորեական դորամաները, որոնք թողարկվել են 2017թ.-ին ու ավելի շատ սիրվել քան տարվա մյուս նորույթները: Իսկ որո՞նք են 2017թ.-ի ձեր ամենասիրելի դորամաները:

1.  «Կասկածելի գործընկեր» (“Suspicious partner” կամ “Love In Trouble”/ «Подозрительный партнер»)

Սերիաների քանակը՝ 20

Դերերում՝ Ջի Չան Ուկ, Նամ Ջի Հյոն, Չա Տե Ջուն, Նարա

Ինչպես արդեն մեկ անգամ գրել էինք, սա կորեացի հայտնի դերասան Ջի Չան Ուկի առաջին ռոմանտիկ ու կատակերգական դորաման է: Չան Ուկը հիմնականում հայտնի է մարտական դորամաներով ու ֆիլմերով, ուստի զարմանալի ու հաճելի էր նրան այս սերիալում տեսնելը:

Դորաման պատմում է մի դատախազի՝ Նո Ջի Ուկի մասին, որի կյանք է ներխուժում մի «խառնաշփոթ»-կին ու նրա կյանքը քաոսի վերածում: Հենց այս քաոսի կենտրոնում նրանք սկսում են կախում ունենալ մեկը մյուսից ու միասին գոյատևելը կերպարների համար դառնում է բարդ առաջադրանք: «Կասկածելի գործընկերը» հագեցած է սիրով, գաղտնիքներով, զավեշտով ու հետաքրքիր երկրորդական կերպարներով:

Հիշվող մեջբերումներից՝ «Նրան սիրահարվելու համար պահանջվեց ընդամնեը 0,2 վայրկյան: Դա սեր էր առաջին հայացքից»:

2. «Մինչ դու քնած էիր» (“While You Were Sleeping”/ «Пока ты спишь»)

Սերիաների քանակը՝ 36 (յուրաք.՝ 30 րոպե)

Դերերում՝ Լի Չոն Սոկ, Բե Սյուզի, Ջոնգ Հե Ին, Լի Սան Յոբ

Նամ Հոնգ Ջուի երազները սովորական չեն. դրանք իրականություն են դառնում: Հենց իր երազների շնորհիվ է նա սկսում մտերմանալ սկսնակ դատախազ Ջոնգ Ջե Չանի հետ: Ինչ-որ անհասկանալի կերպով Ջե Չանը նույնպես սկում է երազներ տեսնել Հոնգ Ջուի մասին: Նրանք պետք է պարզեն, թե ո՞րն է նրանց միջև եղած ամուր կապի պատճառն ու կարողանան երազների միջոցով փրկել իրար:

Հիշվող մեջբերումներից՝ «Ո՞վ կհավատա ինձ, եթե ասեմ, որ տեսել եմ քեզ իմ երազում, որ եկել եմ փոխելու այն, ինչ տեսել եմ այնտեղ, որովհետև այնքան տխուր էիր իմ այդ երազում: Ոչ ոք չի հավատա, որ հենց նոր փոխեցի քո ապագան»: 

3.«Ծանրամարտի փերի Կիմ Բոկ Ջու» (“Weightlifting Fairy Kim Bok Joo”/«Фея тяжелой атлетики Ким Пок Чжу»)

Սերիաների քանակը՝ 20

Դերերում՝ Նամ Ջու Հյոկ, Լի Սոն Քյոն

Ծանրամարտի մասին պատմող այս դորաման, որ ավարտվել է 2017թ.-ի սկզբին, Կիմ Բոկ Ջու անունով մի ծանրորդուհու մասին է, որի գլխավոր նպատակն է օլիմպիական խաղերին մասնակցելն ու հաղթելը: Սակայն ակտիվ մարզումների ու քաշին պարբերաբար հետևելու արդյունքում, նա դադարում է ինքն իրեն սիրել ու սկսում է ծանրամարտը թողնելու մասին մտածել: Բայց հայտնվում է նրա վաղեմի ընկերը՝ Ջուն Հյոնը, որը իր ընկերության ու սիրո միջոցով ստիպում է Կիմ Բոկ Ջուին սիրել ինքն իրեն այնպիսին, ինչպիսին կա:

Հիշվող մեջբերումներից՝ «Մարդկային հարաբերությունները սպորտի նման չեն: Տքնաջան աշխատանքն ու գործադրվող ջանքերը չեն կարող հաջողություն երաշխավորել»:

4. «Մեղադրյալը» (“Defendant”/«Подсудимый»)

Սերիաների քանակը՝ 18

Դերերում՝ Ջի Սոն, Իմ Կի Ջուն, Յու Րի

Մի օր դատախազ Փակ Ջուն Օն արթնանում է բանտում ու պարզում, որ մեղադրվում է իր կնոջն ու երեխային դաժանաբար սպանելու մեջ: Բայց նա ոչինչ չի հիշում: Նրա հիշողությունները, սակայն, սկսում են կամաց-կամաց վերադառնալ, ու նրան խելագարության հասցնել: Ինչո՞ւ, ինչպե՞ս է նա սպանել իր ընտանիքի անդամներին: Կամ ավելի շուտ՝ արդյո՞ք ինքն է մարդասպանը:

Հիշվող մեջբերումներից՝ «Մարդիկ իրենց կյանքի որևէ ժամանակահատվածում հանցանքներ գործում են: Սակայն կա 3 հանցանք, որ մարդիկ պետք է երբեք չգործեն՝ սպանություն, բռնաբարություն ու առևանգում: Այս երեք հանցագործություններն աններելի են»:

5. «Հզոր Դո Բոնգ Սուն» (“Strong Woman Do Bong Soon”/ «Сильная До Бон Сун»)

Սերիաների քանակը՝ 16

Դերերում՝  Փակ Հյոն Շիկ, Փակ Բո Յանգ, Ջի Սու

Անհավանական ուժ ունեցող կարճահասակ Դո Բոնգ Սուն կարող է մեկ հարվածով գլուխդ կոտրել, ուստի լավ է, որ նա բարի է ու սրտացավ: Նրա ուժը, բարությունն ու առատաձեռնությունն էլ հենց գրավում են համակարգչային խաղերի մեծ ընկերության տնօրեն Ան Մին Հյոկի ուշադրությունը: Նրանք կարող էին միասին հանգիստ ապրել, եթե չլինեին նրանց երբեք չավարտվող տարաձայնություններն ու կռիվները, մանկական սերերը և քաղաքին «թաթերի վրա պահող» հանցագործը:

Հիշվող մեջբերումներից՝  «Ընկերներից սիրեցյալներ դառնալը հեշտ է: Մեզանից մեկն ուղղակի պիտի մեկ քայլ անի»:

1 2

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

Կորեական 5 նոր սերիալ, որ կարող եք դիտել այս ամռանը

BTS խումբը վերադարձել է նոր սինգլով, ալբոմով ու աղմուկով

Երաժշտական ամփոփում. Մարտի լավագույն նորույթները

Կորեական 5 սերիալ, որ կթողարկվի ապրիլին

Կորեական դորամաների ամենահիշվող սաունդթրեքերը

Գրեմմի 2019-ի հետաքրքիր լուքերը

Կյանքի գեղեցիկ պահերն ու սերն իլուստրացիաներում

2018թ.-ի 10 լավագույն կորեական սերիալները

Կորեայի մշակույթի օրը Հայաստանում (Լուսանկարներ)

Լավագույն մեջբերումները կորեական սերիալներից

Կորեայի մշակույթի օր Հայաստանում. Կհնչեն քեյ-փոփ և ազգային կատարումներ

EXO խումբը վերադարձել է նոր տեսահոլովակով, ալբոմով ու հաջողություններով

Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխություն 2018. Հաղթողները, լուքերն ու հայլայթները

Կորեերեն հեշտ բառեր, որ կարող եք օգտագործել առօրյայում

Դուա Լիպան համագործակցել է հարավկորեական BLACKPINK խմբի հետ