-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Եվ այսպես՝ ժամանկն է ամփոփել 2018թ.-ը՝ այդ թվում նաև այս տարի թողարկված լավագույն դորամաները: Կորեական մշակույթը սիրող հասարակության համար այդ գործը կրկին ստանձնում է VNews-ը՝ փորձելով ներկայացնել բացառապես լավըագույն աշխատանքները: Իհարկե կլինեն ձեր կողմից սիրված դորամաներ, որոնք գուցե ցանկում չգտնեք, բայց դա միայն այն պատճառով է, որ լավագույն տասնյակը կազմելիս մեզ պարզապես չի հաջողվել բոլոր դորամաներն ընդգրկել այստեղ: Այնուամենայնիվ՝ վստահ ենք, որ ձեր սիրելի կորեական դորամաներից մեկը կամ երկուսը (լավագույն դեպքում 10-ն էլ) կգտնեք այստեղ: Առաջարկում ենք մեկնաբանություններում թողնել նաև 2018թ.-ին թողարկված ձեր այն բոլոր սիրելի դորամաները, որոնք չհայտնվեցին մեր ցանկում: Դե ի՞նչ, սկսե՞նք:
Սերիաների քանակը՝ 20
Դերերում՝ Լի Սընգ Գի, Օ Յոն Սո, Չա Սըն Վոն
Հոնգ քույրերի հեղինակած «Ուղևորություն դեպի արևելք» չինական վեպի հիման վրա նկարահանված այս սերիալը ֆանտաստիկ դրամա է, որը միանգամից կգրավի կորեական մշակույթի սիրահարներին: Չին Սոն Մին կարողանում է տեսնել գերբնական ուժերին ու ուրվականներին, մինչդեռ Սոն Օ Գոնը՝ անմահ աստվածը աքսորվում է երկիր մոլորակ՝ որպես պատիժ իր հանդուգն ու հպարտ բնավորության համար: Նա և մեկ այլ կորեական աստված՝ Ու Մա Վանը լուսավոր մեկին են փնտրում, որը ողջ աշխարհը պետք է փրկի չարից. պարզվում է` այդ մեկը Չին Սոն Մին է: Նա և Սոն Օ Գոնը հանդիպում են, սակայն մի հուշում անենք՝ նրանք արդեն ճանաչում են իրար և կապված են երդումով:
Ֆանտաստիկ ժանրի այս դորաման բացահայտում է մի նոր երկնային աշխարհ, որը հետաքրքիր կլինի այս ժանրի սիրահարներին:
Սերիաների քանակը՝ 16
Դերերում՝ Ջի Սոնգ, Հան Ջի Մին, Չան Սուն Ջո
«Կյանքի ընթացքում շատ թշնամիների ես հանդիպում, բայց ամենաուժեղ ու դաժան թշնամին, որ կարող ես ունենալ, սեփական կինդ է». հենց այս կարծիքին է սերիալի գլխավոր հերոս Չա Ջու Հյոքը: Վերջինս այնքան է սկսել ատել կնոջը, որ երբ հնարավորություն է ստանում ետ գնալ ժամանակի միջով ու չհանդիպել կնոջը, հենց այդպես էլ անում է: Ցանկացած որոշում կարող է փոխել մեր կյանքը և Ջու Հյոքը սկսում է հենց դա սովորել: Ժամանակի միջով ետ գնալը գուցե հեշտ է նրա համար, բայց ճակատագրի հետ խաղեր չես կարող խաղալ: Արդյունքում Ջու Հյոքը հասկանում է, որ ամուսնությունից հետո ոչ թե նրա կինը՝ Վու Ջինն է փոխվել, այլ հենց ինքը: Լի հումորային ու խրատական դրվագներով՝ այս դորաման Ջի Սոնգի հերթական ուսուցողական սերիալներից մեկն է համարվում:
Սերիաների քանակը՝ 20
Դերերում՝ Փաք Հե Սու, Ջուն Քյոն Հո, Չան Հե Ին և ուրիշներ
Բանտարկյալների ու Կորեայի բանտերի մասին պատմող այս դորաման բոլորիվին այն չէ, ինչ կարծում եք: Այստեղ յուրաքանչյուր կերպար ունի իր պատմությունը և առանձնահատուկ ասելիքը: Այստեղ կամ վատն ես, կամ լավը և կամ դառնում ես վատը, կամ՝ հակառակը՝ լավը: Բանտային կյանքն այստեղ այդքան էլ տխուր չէ, քանի որ սև հումորը, սարկազմը, ընկերներն ու թշնամիները ժամանակ չեն տալիս շնչելու:
Ընդհանուր պատմությունն այսպիսին է՝ Ջե Հյոքը Կորեայի ամենալավ բեյսբոս խաղացող մարզիկն է և պատրաստվում է շուտով պայմանագիր կնքել ամերիկյան մի թիմի հետ: Սակայն նա պատահաբար սպանում է իր քրոջը բռնաբարել փորձող մի տղայի ու հայտնվում բանտում: Նա ո՛չ խելացի է, ո՛չ տաղանդավոր ու հնարամիտ՝ նրա միակ տաղանդն ուժն ու բեյսոբլն են: Սակայն բարեբախտաբար այստեղ է աշխատում նրա լավագույն ընկեր՝ ոստիկան, խելացի Ջուն Հոն: Եվ բարեբախտաբար բանտարկյալների մեծ մասն էլ Ջե Հյոքի երկրպագուներն են: Այսպես նա մեկ բանտախցում է հայտնվում թմրանյութերի պատճառով բանտ ընկած Հան Յանի, գանգսթեր Կիմ Մին Չոլի, խաբեբա Փաք Հո Սանի և կապիտան Յունի հետ: Անկասկած՝ ձանձրալի չի լինելու:
Սերիաների քանակը՝ 20
Դերերում՝ Քիմ Ջուն Հյոն, Լի Յի Քյոն, Սոն Սունգ Վոն
Երեք ընկերներ մի հյուրատուն ունեն, որի գործերը ծայրահեղ վատ են: Նրանք կատակասեր են, մի փոքր հիմար ու երազկոտ. Դոն Գուն ցանկանում է դառնալ ռեժիսոր, Ջուն Կին՝ հայտնի դերասան, իսկ Դու Շիկը՝ գրող: Նրանք պարբերաբար անցնում են բազմաթիվ զավեշտալի պատմությունների միջով ու փորձում գոյատևել կյանքում: Նրանց կյանքը, սակայն, փոխվում է, երբ պատահաբար գտնում են մի երեխայի: Սկզբում խառնաշփոթ է սկսում, բայց շուտով բոլորն ընդունում են երեխային որպես տան անդամի: «Բարի գալուստ Վայկիկի» կատակերգական դոռաման կարող ենք համարել ամենածիծաղելի դոռամաներից մեկը, որ երբևէ ստեղծվել է: Այն այնքան հումորային է, որ երկրպագուները մինչ այսօր երկրորդ եթերաշրջան են պահանջում: Եվ շուտով կստանան իրենց անակնկալը…
Սերիաների քանակը՝ 20
Դերերում՝ Չան Քի Յոն, Չին Քի Ջու, Հո Ջուն Հո
Դու Ջինն ու Ջե Յին ստիպված են եղել բաժանվել, չնայած, որ եղել են միմյանց առաջին սերը: Դու Ջինի հայրը սպանել է Ջե Յիի ծնողներին, ինչից հետո էլ նրանք ստիպված են եղել հեռանալ մեկը մյուսից, սակայն պարբերաբար տեսնել իրար հեռվից և գտնվել հանրության ուշադրության կենտրոնում:
Հիմա Դու Ջինը հետախույզ է և փորձում է այդպիսով գոնե մի փոքր վճարել հոր գործած մեղքերի համար: Իսկ Ջե Յին դերասանուհի է, որը մասնագիտությունն ընտրել է իր մոր պատճառով. վերջինս հայտնի դերասանուհի էր: Ծնողների մահից հետո աղջիկը տառապում հետտրավմատիկ սթրեսային խանգարումով: Տարիներ անց Դու Ջինն ու Ջե Յին կրկին հանդիպում են երես առ երես…
Այս դորաման գուցե 2018թ.-ի ամենագեղեցիկ սերիալներից մեկն է: Լի միայն իրեն հատուկ գեղեցիկ կադրերով, համահունչ երաժշտությամբ, գեղեցիկ տխրությամբ ու միանգամայն հզոր գաղափարով՝ այս կորեական սերիալը հորդորում է սիրել ինքդ քեզ ու երբեք հուսահատության ու հանրության պատճառով չխորտակվել:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո