Տասնամյակի լավագույն սերիալները - VNews

Տասնամյակի լավագույն սերիալները

Վերջին ժամանակներում սերիալները մտել են մեր կյանք և հաճախ կտրում են մեզ գործերից, ամենօրյա կենցաղային հոգսերից, իսկ երբեմն էլ՝ տնից տեղից: Բոլորս էլ ունենք մեր չափանիշներին համապատասխան լավագույն սերիալների ցանկը՝ դետեկտիվ, դրամա, ֆանտաստիկա, թրիլեր, սարսափ…

Vnews-ն առանձնացրել է մի քանի սերիալ, որոնք համարվում են տասնամյակի լավագույնները:

Իսպանական այս հայտնի սերիալը հասցրել են սիրել շատերը: Այն պատմում է մի խումբ հանցագործների մասին, որոնք պատրաստվում են գողություն կազմակերպել Իսպանիայի թագավորական գանձատանը, որտեղ պահվում է 2,4 միլիարդ եվրո:

Սերիալը թողարկվել է 2017 թվականին, ունի 23 սերիա և բաղկացած է 4 եթերաշրջանից: Հարցումները պարզել են, որ հեռուստադիտողների 97% շատ է հավանում այն: Վերջերս Netflix-ը գնել է Money Heist-ի ցուցադրման իրավունքները:

4. The Bridge/Мост

Շվեդիան Դանիայի հետ կապող կամրջի անմիջապես սահմանագծին ոստիկանները հայտնաբերում են 2 մասի բաժանված կնոջ մարմին: Հետագայում պարզվում է, որ զոհը դատավոր է եղել: Մարդասպանը նպատակադրված մարմինը բաժանել է 2 մասի, որպեսզի սպանության հետաքննությունը վարեն թե՛ Շվեդիայի, թե՛ Դանիայի ոստիկանները:

Սերիալն էկրաններ է բարձրացել 2011 թվականին: Բաղկացած է 4 եթերաշրջանից և 35 սերիայից: Գոյություն ունի նաև այս սերիալի ամերիկյան տարբերակը, բայց ինչպես ցույց են տալիս վիճակագրության արդյունքները՝ հեռուսադիտողները նախընդրում են սերիալի սկանդինավյան տարբերակը:

3. Killing Eve/Убивая Еву

Բրիտանական այս հեռուստասերիալի սյուժեի կենտրոնում երկու կին են: Մեկը վարձու մարդասպան է, որը  իսկական հաճույք է ստանում իր «աշխատանքից», իսկ երկրորդն աշխատում է գաղտնի ծառայությանում, բայց այնպիսի պաշտոնում, որը թույլ չի տալիս Եվային բացահայտել իր ամբողջ ներուժը: Հանգիստ և չափավոր կյանք վարելով՝ Եվան բռնում է մոլագար մարդասպանի  հետքը: Եվայի համար այս սպանությունները դառնում է միակ աշխատանքը, որին գաղտնի գործակալը նվիրվում է ամբողջ թափով, բայց դեպքերն  այնպես զարգանում են, որ մարդասպանն էլ է սկսում հետաքրքրվել ու տարվել Եվայով…

Սերիալը նկարահանված է համանուն վեպի մոտիվներով: Պրեմիերան կայացել է 2018 թվականի: Բաղկացած է 3 եթերաշրջանից:

2. The Crown/Корона

2016 թվականին նկարահանված բրիտանական և ամերիկյան համագործակցության այս սերիալը պատմում է ներկայիս թագուհի՝ Եղիսաբեթ 2-րդի կյանքի մասին՝ թագադրման, ամուսնության ժամանակաշրջանից, մինչև մեր օրեր: Սերիալն արժանացել է «Ոսկե գլոբուսի» լավագույն հեռուստատեսային դրամա անվանակարգում: Էկրաններ է բարձրացել 2016 թվականից:

1. Sherlock/Шерлок

Բրիտանական սերիալների շքերթը շարունակվում է: Դետեկտիվ ժանրի ամենահաջող սերիալներից մեկը, որին արդեն մեծ ճանաչում բերեց հայտնի դերասանական կազմը՝ ի դեմս Բենեդիկտ Քամբերբետչի և Մարտին Ֆրիմանի: Սերիալի սյուժեի հիմքում ընկած է Արթուր Կոնան Դոյլի ստեղծագործությունը: Բայց սերիալի գործողությունները տեղի են ունենում ներկայիս Մեծ Բրիտանիայի  ժամանակաշրջանում: Սերիլաը թողարկվել է 2010 թվականին, BBC հեռուսատընկերության կողմից:

Կարդացեք նաև՝

 


Ովքե՞ր են «La casa de papel»-ի դերասանները…

Quiz. թե բժշկական սերիալները քո տարերքն են…

Նոր սերիալներ. 2020

5 սերիալ հոգեբանի փոխարեն

КиноПоиск-ն առաջարկում է հետևյալ սերիալները

HBO-ն հրապարակել է Եկատերինա երկրորդի մասին պատմող սերիալի թրեյլերը

5 մինի-սերիալ ամռան համար

«Թյուդորներն» ասում է…

«Չեռնոբիլն» ասում է…

«Չեռնոբիլի» սցենարիստին զարմացրել է նախկին Խորհրդային Միության երկրների արձագանքը

10 բան, որ գուցե չգիտես «Չեռնոբիլ» սերիալի մասին

Ինչպիսի՞ն են «Գահերի խաղից» հայտնի Բրաավոսը, Թագավորական նավահանգիստն ու այլ վայրերն իրականում

Կորեական 5 նոր սերիալ, որ կարող եք դիտել այս ամռանը

Էմիլիա Քլարքը պատմել է՝ ինչպես է պատրաստվել «Գահերի խաղում» իր վերջին ելույթին

«Reign»-ը ասում է…

5 պատմական սերիալ, որ գուցե դեռ չեք տեսել