Տասնամյակի ամենանշանավոր ինստագրամյան փոսթերն ըստ «Vogue»-ի - VNews

Տասնամյակի ամենանշանավոր ինստագրամյան փոսթերն ըստ «Vogue»-ի

1 213 1 - Տասնամյակի ամենանշանավոր ինստագրամյան փոսթերն ըստ «Vogue»-ի

Հեղինակավոր «Vogue»-ը հիշեցնում է անցնող տասնամյակի ամենաաղմկահարույց գրառումները, որոնք դեռ երկար կմնան օգտատերերի հիշողության մեջ:

8 ամենանշանավոր ինսատագրամյան փոսթերը

Կարա Դելևինը Haute Couture-ի ցուցադրությանը

2018 թվականի մայիս

5df3bd316096b 960x960 - Տասնամյակի ամենանշանավոր ինստագրամյան փոսթերն ըստ «Vogue»-ի

Կարան դառնում է աշխարհի առաջին  Instagram-սուպերմոդելը, որն այդուհանդերձ մնում է այնպիսին, ինչպիսին որ կա:

Մինչև 2013 թվականը դժվար էր հանդիպել այնպիսի մոդելների, ինչպիսին Կարան է: Դելևինը ավելի մոտ թողեց երկրպագուներին, թույլ տվեց մեզ մտածել, որ նա հասարակ աղջիկ է կողքի բակից: Հենց նա մի քիչ անմիջականություն մտցրեց մոդելային աշխարհ:

Քեյթ Մոսը դեմ է գնում սելֆի-մշակույթին

2015 թվականի մայիս

5df3bdfb24f11 960x960 - Տասնամյակի ամենանշանավոր ինստագրամյան փոսթերն ըստ «Vogue»-ի

Մոդելը սովորություն չունի իր անձնական կյանքով կիսվելու հանրության հետ:

2015 թվականին բոլորն իրենց ամեն մի քայլով կիսվում էին սոց. կայքում. բոլորը, բացի Քեյթից: Մինչդեռ մոդելի արխիվային լուսանկարները տարածվում էին կայքերում ու 90-ականների նոստալգիա առաջացնում, նա հազվադեպ էր երկրպագուներին նոր լուսանկարներ ներկայացնում: Այդպիսի լուսանկարներից մեկը դարձավ Քեյթի և Մարկ Ջեյքոբսի սիրաշատ լուսանկրաը երեկոյան զբասանքից:

Բիյոնսեն հայտարարեց իր հղիության մասին

2017 թվականի փետրվար

5df3bd1674a87 960x960 - Տասնամյակի ամենանշանավոր ինստագրամյան փոսթերն ըստ «Vogue»-ի

Երգչուհու անձնակը էջը դարձել է նորությունների սկզբնաղբյուր:

Ինստագրամը բառացիորեն պայթեցրեց երգչուհու փոսթն իր հղիության մասին, իսկ լուսանկարը, որը հեշտությամբ կարող էր տեղ գտնել Vogue-ի շապիկին, անմիջապես տարածվեց ու դարձավ տասնամյակի ամանճանաչելի նկարներից մեկը:

Քայլի Ջեները մայր է դարձել

2018 թվականի ապրիլ

5df3bda6a2d16 960x960 - Տասնամյակի ամենանշանավոր ինստագրամյան փոսթերն ըստ «Vogue»-ի

Քարդաշյան-Ջեներ գերդաստանի կրտսեր սերունդը չի զիջում իր ճանաչելիությամբ ավագ սերնդին:

Այն բանից հետո, երբ Քայլին թաքցնում էր իր հղիությունը երկրպագուների մեծ բանակից, նա որոշեց պայթեցնել համացանցն իր լուսանկարներով, որտեղ երիտասարդ մայրիկի կերպարում էր: Նախ 2018 թվականին նա հրապարակեց մի տեսանյութ, որտեղ կարելի էր տեսնել նրա հղիության ընթացքը. տեսանյութը դիտվեց ռեկորդային 101 մլն. անգամ: Իսկ 2018 թվականի ապրիլին Քայլին հրապարակեց մի լուսանկար, որտեղ «Fendi» բրենդի հագուսով զբոսնում էր երեխայի հետ: Ի դեպ երեխայի սայլակը նույն բրենդին է պատկանում:

Վիրջիլ Աբլոն «Louis Vuitton»-ի ցուցադրությանը

2018 թվականի հունիս

5df3be171d6ea 960x960 - Տասնամյակի ամենանշանավոր ինստագրամյան փոսթերն ըստ «Vogue»-ի

Վիրջիլը «սելֆ-մեյդ» միլիոնատերների սերնդի ամենավառ ներկայացուցիչն է: Այն բանից հետո, երբ Աբլոն համագործակցեց «Louis Vuitton»-ի հետ, նա դարձավ ոգևորիչ օրինակ բոլոր ինստագրամյան անհատ ձեռներեցների համար, ովքեր օգտագործում են սոց. կայքը, որպես գումար վաստակելու միջոց:

Ցուցադրությունից անմիջապես հետո Աբլոն իր ինստագրամյան էջից լուսանկար հրապարակեց հետևյալ գրառմամբ՝ «Դուք նույնպես կարող եք սա անել»…

«Vogue»-ի երեք ազդեցիկ ներկայացուցիչները առաջին շարքում

2018 թվականի հոկտեմբեր

5df3bd758af9d 960x960 - Տասնամյակի ամենանշանավոր ինստագրամյան փոսթերն ըստ «Vogue»-ի

Նորաձևության ցուցադրությունների ընթացքում միշտ էլ առաջին շարքը նախատեսված է կարևորագույն հյուրերի համար: Սակայն այս լուսանկարը «ոսկե եռյակի» մասին է:

Լուսանկարն արված է  «Chanel»-ի գարուն ամառ 2019 հավաքածուի ցուցադրության ընթացքում: Լուսանկարի հերոսներն են Էդվարդ Էնինֆուլը, Գրես Քոդինգթոնը և Աննա Վինտուրը, այն հրապարակել է Էդվարդը՝ գրելով. «Հորինեք գրառում»:

Ինդիա Մուրն ասում է այն, ինչ կա

2019 թվականի ապրիլ

5df3bde06047e 960x962 - Տասնամյակի ամենանշանավոր ինստագրամյան փոսթերն ըստ «Vogue»-ի

Այսօր նորաձևության ոլորտի աստղերը ոչ միայն կիսվում են իրենց լուսանկարներով, այլև հայտնում իրենց քաղաքական, սոցիալական և սեքսուալ հայացքների մասին:

Դերասանուհի և մոդել Ինդիա Մուրի հրապարակումը ևս մի անգամ հաստատում է 21-րդ դարի նորաձևության աշխարհի գլխավոր ասելիքը՝ «Իմ մարմինը, իմ անատոմիան, իմ քաղաքական տարածքը»:

«Jacquemus»-ի ցուցադրությունը

2019 թվականի հունիս

GettyImages 1158074954 960x640 - Տասնամյակի ամենանշանավոր ինստագրամյան փոսթերն ըստ «Vogue»-ի

2019 թվականի հունիսին աշխարհի ամենահայտնի երիտասարդ դիզայներներից մեկը՝ Սիմոն-Պորտ Ժակմյուսը իր նոր հավաքածուի ցուցադրությունը կազմակերպեց անմիջապես նարդոսների դաշտում՝ վառ վարդագույն գորգի վրա: Ցուցադրությանը ներկա էր շուրջ 450 հյուր: Միայն լուսանկարները հերիք են տիրող մթնոլորտը զգալու համար:


Աստղեր, որոնք չափազանց նման են իրար…

5 կինո-սիրավեպ, որ շարունակվեցին իրական կյանքում [մաս 2]

2020-ի աստղային «coming out»-ները…

Ի՞նչ է բիպոլյար խանգարումը + [հայտնիներ՝ նման ախտորոշմամբ]

Իլյումինատները՝ ամերիկյան փոփ-մշակույթում։ Ովքե՞ր շահեցին, ովքե՞ր զոհ գնացին

10 աստղային բյութի-խորհուրդ…

Ամենաշատ վարձատրվող մահացած աստղերն ըստ Forbes-ի

Անգլիայի թագուհու առաջին Instagram-յան գրառումը

National Geographic-ը հրապարակել է Ինստագրամի լավագույն 30 լուսնակարները

Instagram-ում հայտնիների և իրենց երիտասարդ ես-երի համատեղ լուսանկարներն են հայտնվել

Մեկ շաբաթվա տիեզերական լուսանկարների շարքը ՆԱՍԱ-ից

5 կոլաժի նկարիչ առաջարկում է քեզ Instagram-ը

8 բլոգեր, որ պատրաստ է զոհել կյանքը հանուն լավ լուսանկարի

5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [26]

5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [25]

10 բան, որ չգիտես ինստագրամի հայազգի արքա Դեն Բիլզերյանի մասին