Տասնյակից մեկը կներկայացնի Հայաստանը - VNews

Տասնյակից մեկը կներկայացնի Հայաստանը

cover evravision - Տասնյակից մեկը կներկայացնի Հայաստանը

Ինչպես ադեն հայտնել էինք, «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի ունեցավ փետրվարի 19-ին: Առաջին կիսաեզրափակչի փուլը հաղթահարեցին՝ Մհերը, Ռոբերտ Քոլոյանը, Գևորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը և «Նեմրա» բենդը: Փետրվարի 22-ի երեկոյան էլ տեղի ունեցավ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակիչ համերգը: Այս անգամ եզրափակչի համար պայքարում էին Սևակ Խանաղյանը, Կամիլը, Հասմիկ Շիրոյանը, Մարիա Սիքրեթը, Արման Մեսրոպյանը, Սուրեն Պողոսյանը, Ամալյա Մարգարյանը, Ալտերնատիվը, Տյոմը և Մարիամը: Ինչպես արդեն հայտնի է ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում եզրափակիչ փուլ անցան Սևակ Խանաղյանը, Ամալյա Մարգարյանը, Կամիլը, Մարիամ Պետրոսյանը և Հասմիկ Շիրոյանը:

Ուկրաինական «Х-ֆակտոր» նախագծից հայտնի դարձած Սևակ Խանաղյանը ներկայացավ «Քամի» երգով, որի երաժշտությունը հեղինակել էր ինքը երգիչը, իսկ խոսքերը գրել էր Աննա Դանիելյանն ու Վիկտորյա Մալոյանը: Ամալյա Մարգարյանը ներկայացավ Waiting For The Sun երգով, որը հույսի ու հավատի մասին է: Kamil Show —ն կատարեց իր արդեն հիթ դարձած Puerto Rico երգը, որը հույզերի ու սեփական բացառիկությունը ճանաչելու խիզախության մասին է։ Ի դեպ երաժշտությունը գրել է Վահրամ Պետրոսյանը, իսկ խոսքը` Արթուր Աբգարը։ Երգչուհի Հասմիկ Շիրոյանի You and I երգը սիրո մասին էորն իր ստեղծագործության միջոցով փորձեց տրոպիկական տրամադրություն փոխանցել հանդիսատեսին: You and I երգի րաժշտությունն ու խոսքը գրել են Մառլի Հարվուդը, Նեյլ Օրմանդին ու Հաջը։ Մարիամ Պետրոսյանը հենց ինքն էր հեղինակել «Fade» անվանումն ունեցող երգի թե՛ երաժշտությունը,և թե՛ խոսքերը, իսկ գործիքավորումը կատարել էր Նիկ Էգիբյանը: Մարիամի ստեղծագործությունը ներքին վախերից ձերբազատվելու և հոգեկան ազատության մասին էր:

Առաջին և երկրորդ կիսաեզրափակչի հաղթողներն իրենց ուժերը կփորձեն փետրվարի 25-ին` մրցելով «Դեպի Եվրատեսիլ» եզրափակչի հաղթողի տիտղոսի համար։ Իսկ հաղթողը Հայաստանը կներկայացնի Պորտուգալիայի մայրաքաղաքում կայանալիք Եվրատեսիլ-2018 մրցույթին:

Չմոռանանք հավելել, որ Դեպի Եվրատեսիլ մրցույթի ցուցադրման հովանավորը Vbet.com ընկերությունն է՝ Վիվառոյի միջազգային բրենդը: Իսկ Վիվառոն սահմանել է հատուկ գործակիցներ եզրափակիչ անցած մասնակիցների համար: Փոփոխված գործակիցներին կարելի է ծանոթանալ այստեղ:


Երգչուհի Մանիժան իր հասցեին սպառնալիքներ է ստանում

Մանիժան կներկայացնի Ռուսաստանը՝ «Եվրատեսիլ 2021»-ին…

«Եվրատեսիլ 2021»-ը կանցկացվի որոշ սահմանափակումներով

3 նոր ու ոգեկոչող երգ՝ Արցախի ու մեր հերոսների մասին

Զրուցել ենք «Արցախ» երգի մասին. [Սևակ Խանաղյանի, Սոսի Խանիկյանի ու Արա Ղազարյանի հետ]

Չաթ են անում Էվա Ոսկանյանն ու Վան Եղիազարյանը

«Եվրատեսիլ». այն, ինչ չգիտեք մրցույթի մասին

Netflix-ը «Եվրատեսիլ» մրցույթի մասին կատակերգական ֆիլմ է նկարահանում

Մի երգի պատմություն. Nemra՝ «Room N11»

Դունկան Լոուրենսի «Arcade»-ը հայերեն թարգմանությամբ

Ո՞վ կհաղթի Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում. Կանխատեսումներ

Եվրատեսիլ 2019 եզրափակչի երգերի փլեյլիսթը

Սրբուկի «Walking Out»-ը հայերեն թարգմանությամբ

Եվրատեսիլ 2019-ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրներն ու մանրամասները

Մադոննան ելույթ կունենա Եվրատեսիլ 2019-ում

ՄյուզիքԼիսթ. Վան Nemra