-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Փողոցային թատրոնը (Theru koothu)-ն, արվեստի ամենահին և ամենաուժեղ տեսակներից է: Փողոցային թատրոն ասվածի շրջանակներում ներկայացումներ են բեմադրվում հենց դրսում: Այսպիսի ներկայացումները հիմնականում ցուցադրվում են Հնդկաստանում՝ կրոնական տոների ժամանակ:
Այսպիսի թատրոնները սովորաբար իրենց ներկայացումներում պատմում են կրոնական և մշակութային ավանդույթների մասին և այդպիսով փորձում են երիտասարդների մոտ սեր և հարգանք ձևավորել դեպի ազգային արժեքներ և իրենց ժողովրդի պատմություն:
Ներկայացումների հիմքում ավելի հաճախ «Մահաբհարաթա» և «Ռամայանա» կամ «Ռամայի ճանապարհորդությունը» հին հնդկական պոեմ-էպոսներն են։
Այս տեսակ թատրոններում բոլոր դերերը, անգամ կանացի, խաղում են տղամարդիկ:
Theru koothu-ի ներկայացումներն սկսվում են հիմնականում գիշերը, տևում 10 ժամ և ավարտվում հաջորդ առավոտյան: Անգամ պատահում է, որ ներկայացումները ցուցադրվում են 10 օր շարունակ՝ առանց դադարների: Թատրոնի ներկայացումների ընթացքում դերասանները երբեք չեն օգտվում միկրոֆոններից: Ողջ ներկայացման ընթացքում նրանք գոռում և երգում են առանց միկրոֆոնների օգնության: Շատ հաճախ դերասանները վնասում են ձայնալարերը, բայց թատրոնի հանդեպ ունեցած սերն ու նվիրումն ստիպում է նրանց մինչև վերջ տանել ներկայացումը:
Առաջ այսպիսի թատրոնները շատ հայտնի էին հնդկաստանում և նրանց հրավիրում էին գրեթե բոլոր կարևոր արարողություններին, այսօր այն գնալով կորցնում է կարևորությունն ու հայտնիությունը. երիտասարդությունը գերադասում է պարել ակումբներում՝ թեթև երաժշտության ուղեկցությամբ:
Առանձնացնում ենք մի քանի լուսանկար, որ պատմում են արվեստի այս մեռնող տեսակի մասին:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո