«Tattoo artist-ը երջանկացնում է մարդկանց»․ Սամ Բադալյան - VNews

«Tattoo artist-ը երջանկացնում է մարդկանց»․ Սամ Բադալյան

սամ - «Tattoo artist-ը երջանկացնում է մարդկանց»․ Սամ Բադալյան

Նկարչի տաղանդը 29-ամյա Սամ Բադալյանը արդեն 10 տարի է օգտագործում է իր սիրելի աշխատանքով զբաղվելու համար։ Դաջվածքի երիտասարդ մասնագետի հաճախորդներին քաղաքի ցանկացած մասում կարող եք ճանացել նրանց գունավոր և գեղեցիկ դաջվածքների շնորհիվ։

VNews-ն այսօր զրուցել է գունավոր դաջվածքի մասնագետ Սամ Բադալյանի հետ։

 

Ո՞վ է դաջվածքի մասնագետը (Tattoo artist)։

– Մարդ է, որը մարդկանց երջանկացնում է։

Ինչպե՞ս նկարելու տաղանդը դարձավ հոբբի և մասնագիտություն։

-Երբ ծառայության էի, մտածում էի, թե ինչ պետք է անեմ վերջացնելուց հետո, որ և՛ սիրեմ գործս, և՛ գումար աշխատեմ։ Քանի որ ես նկարիչ էի, որոշեցի ընտրեմ դաջվածքը որպես մասնագիտություն, ու պարզվեց, որ բավականին լուրջ մասնագիտություն է։

Դաջվածքների ի՞նչ ոճեր կան, և դուք ո՞ր ոճում եք ստեղծում։

– Բազմաթիվ ոճեր կան, նշեմ մի քանիսը` old school, new school, watercolor, linework, dotwork, maori… Ես սիրում եմ new school,  watercolor, dotwork ոճերը։ Այդ ոճերում ազատություն կա ինձ համար։

No photo description available.

Ի՞նչ փոփոխություններ է կրել դաջվածքի մշակույթը Հայաստանում։

-Ես գրեթե 10 տարի այս ոլորտում մասնագետ լինելով՝ նկատել եմ բավականին մեծ պրոգրես` թե՛ ճաշակի, թե՛ իդեաների, թե՛ վերաբերմունքի։ Մարդիկ սկսել են նայել դաջվածքին որպես արվեստ։

Ո՞ր սեռն է գերակշռում ձեր հաճախորդների ցանկում։ Արդյո՞ք փոխվել է Հայաստանում դաջվածք ունեցող կանանց հանդեպ վերաբերմունքը։

-Երբ նոր էի սկսել, 70/30% էր տղա/աղջիկ հարաբերակցությունը, բայց ժամանակի հետ հասարակության վերաբերմունքը փոխվեց և նաև ես ինքս այդ ուղղությամբ աշխատեցի ու այժմ այդ տոկոսային հարաբերությունը 10/90% է`տղա/աղջիկ։

Ի՞նչն է մարդկանց դրդում իրենց մարմնի վրա հավերժական պատկերներ դաջել։

-Կան մարդիկ, որ նայում են դաջվածքին որպես իմաստային բան, և կան մարդիկ, որ նայում են որպես մարմնի զարդ։ Շատերի համար տատուն ինքնաարտահայտման միջոց է։

May be an image of text that says 'Carpe Diem'

Եղե՞լ են դեպքեր, երբ ձեր հաճախորդներին դուր չի եկել դաջվածքը, կամ մի քանի ամիս հետո փոշմանել են։

-Եղել են, որ ուզենան փակեն մեկ ուրիշ դաջվածքով կամ մաքրեն։ Վերջիններս հիմնականում զույգային դաջվածքներն են։ Երբ զույգերը միասին որևէ դաջվածք են անում, իսկ բաժանվելուց հետո ուզում են ջնջել այդ անձի հետ կապված հիշողությունները։  Նաև որևէ աշխատանքի բերումով են շատ մաքրում, երբ անհրաժեշտ է լինում։

Կարո՞ղ ենք ասել, որ դաջվածքները մարդկանց երջանիկ են դարձնում։

– Այո, մարդկանց երջանկացնում են դաջվածքները՝ ուրախ-ուրախ գնում են, ուղղակի մի փոքր կամ մեծ նյուանս կա այստեղ․ պետք է դաջվածքը որակյալ արված լինի, որ երջանկացնի։

Ի՞նչ հմտությունններ են պետք տատու արտիստին, բացի նկարելու տաղանդից, ամեն դեպքում նա գործ ունի մարդու մարմնի և առողջության հետ։

-Բացի նկարչական պրոֆեսիոնալ գիտելիքներից՝ հարկավոր է իմանալ հիգիենայի կանոները, գործիքների ստերիլիզացիայի կանոնները, մաշկի կառուցվածքը, տիրապետել տեխնիկային և ունենալ արագ կողմնորոշվելու ունակություն։

No photo description available.

Ինչ խորհուրդ կտաք այն մարդուն, որն առաջին անգամ է ցանկանում դաջվածք անել։

-Խորհուրդ կտամ նախ դաջվածք անել 18-20 տարեկանից հետո, որ իրենք իրենց ճանաչեն, բացահայտեն, ճաշակ զարգացնեն, գտնեն իրենց, որ ամեն անգամ դաջվածքին նայելիս՝ այն երջանկություն պարգևի։