Տաղանդի մութ կողմերը. Էքզյուպերի, Վուլֆ և Սելինջեր - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Տաղանդի մութ կողմերը. Էքզյուպերի, Վուլֆ և Սելինջեր

Երբ գրողների մասին մեր պատկերացումներն ու գիտելիքները սահմանափակվում են նրանց ստեղծագործական կյանքով, մեզ հաճախ թվում է, թե վերջիններս ինչ-որ վերերկրային էակներ են, որոնք ոչ մի կերպ չեն կարող օրինակ ծաղրի ենթարկել աղախիններին կամ անհանդուրժողական լինել պարզ բաների հանդեպ: Մեր անդրադարձը տաղանդավորների մութ կողմերի մասին է:

Վիրջինիա Վուլֆ

Քվեստ աղախինների համար

Բրիտանացի գրող, գրաքննադատ, մոդեռնիստական գրականության ամենախոշոր և ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը՝ Վիրջինիա Վուլֆը հայտնի է ոչ միայն իր վեպերով, այլ նաև խիստ բնավորությամբ և ամբարտավանությամբ:

Ի՞նչ իմաստ կար սեփական հանճարեղ ուղեղը ծանրաբեռնելու այնպիսի բաներով, ինչպիսին օրինակ հանդուրժողականությունն է, այն էլ՝ 19-րդ դարում: Վիրջինիան չէր էլ փորձում թաքցնել իր վատ վերաբերմունքն ավելի ցածր սոցիալական խավերի հանդեպ: Գրողը բաց և ակտիվ իր տեսակետն էր արտահայտում աղքատ բնակչության կրթություն ստանալու իրավունքի դեմ: Նա վստահ էր, որ վատ ֆինանսական կարգավիճակ ունեցող մարդիկ ուղղակի չեն կարող լավ ընդունակություններ և գոնե միջին ինտելեկտ ունենալ: Այսպիսով Վուլֆն, իր տեսությունը հաստատելու համար, կենցաղային հրահանգները գրում էր թղթի վրա և թաքցնում: Աղախինները ստիպված էին տիրուհու մեծ տանը ժամերով փնտրել «երջանկության նամակները». հենց այդպես էր գրողը կոչում իր հրահանգների թղթիկը:

տես նաև՝

13 փաստ Վիրջինիա Վուլֆի մասին

Վիրջինիա Վուլֆի նամակն ինքնասպանությունից առաջ

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

«Փոքրիկ իշխանի» հեղինակի փոքրիկ մեղսագործությունները

Եկեք կիսվենք Էքզյուպերիի մասին մեր տիպավորություններով՝ դատելով նրա հանճարեղ «Փոքրիկ Իշխանը» գրքից. վստահաբար ստեղծագործության հեղինակը պետք է, որ անսահման բարի և անուղղելի ռոմանտիկ լինի:  Այո՛. հենց այդպիսին էր Էքզյուպերին ընկերական շրջապատում՝ հավատարիմ ընկեր ու օպտիմիստ: Ինչ վերաբերում է ընտանիքին. այստեղ պատմությունը լրիվ այլ երանգներ է ստանում:

Գրողի կինը՝ Կոնսուելլան, հավատարմությամբ սպասում էր ամուսնուն նրա ամեն մի ճանապարհորդությունից հետո, մինչդեռ Էքզյուպերին աջ ու ձախ սիրավեպեր էր ունենում: Վեճերը սկսվում են ամուսնությունից 1 տարի չանցած: Էքզյուպերին սկսում է կնոջ հանդեպ ոչ թե կիրք զգալ, այլ վրդովմունք: Ամենաաննշան թվացող արարքները գրողի կնոջ գլխին մի մեծ պատմություն ու սկանդալ էին դառնում: Արդյունքում Էքզյուպերին ինքն է հեռանում կնոջից՝ բողոքելով սկանդալնների անտանելիության մասին: Շատ չանցած գրողը որոշում է ավելի հեռուն գնալ և կնոջն ուղարկում է հոգեբուժարան: Համաձայնեք, որ նա այնքան էլ «պատասխանատու չէր նրանց համար, ում ընտելացրել էր»:

Կոնսուելլայի պատմությունը, թերևս, այսբերգի միայն գագաթն է. գրողի կենսագրության մեջ կարելի է հանդիպել բազում կոտրված սրտեր: Այս ամենի հետ մեկտեղ, հարկ է նշել, որ գրողը մեծ սեր ու կապվածություն էր տածում իր մոր հանդեպ և վերջինիս հետ միշտ ջերմ և նուրբ էր վարվում:

 

Անտուան դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ քայլերի արվեստը

 

Ջերոմ Սելինջեր

Բարի բժիշկ Սելինջերը

«Փրկիչը տարեկանի արտում» վեպի հեղինակ Սելինջերը հսկայական հաջողություն և երկրպագուների մեծ բանակ ուներ: Նա արժանացել էր ընթերցողների մեծ սիրուն, որոնք դժվար թե գիտեին գրողի բնավորության այնպիսի առանձնահատկությունների մասին, ինչպիսիք ապշեցրել էին անգամ նրա կնոջը: Կլեռը՝ գրողի 2-րդ կինը  ամուսնացել էր Սելինջերի հետ երբ դեռ դպրոցական էր: Նախկինում մեղմ թվացող ամուսինն արգելում է կնոջը շարունակել ուսումը. դե իսկ աշխատելու ամսին խոսք անգամ լինել չէր կարող: Սելինջերը բազմիցս փորձել է սահմանափակել կնոջը տնից դուրս գալու հարցում:

Մի օր Սելինջերը հրաժարվում է տպագրվելու առաջարկից և պարփակվում իր մեջ, դառնում ինքնամփոփ և դաժան: մինչև կյանքի վերջին օրերը նա վախի մեջ էր պահում սեփական ընտանիքի անդամներին: Իսկ լիցքաթափվելու համար ընտրել էր ոչ ավանդական բժշկության «բարիքները»: Սելինջերի առանձնահատուկ սերն էր վայելում հատկապես ասեղաբուժությունը. հարազատներից մեկի հիվանդանալուն պես գրողը շտապում էր հասարակ ասեղներին փոխարինող ավելի հաստ ծակող գործիքներ գտնել և սկսել հիվանդի «բուժումը»: Ասում են, որ նա իսկական հաճույք ու երջանկություն էր զգում տեսնելով, թե ինչպես են տանջվում նրա ձեռքն ընկած խեղճ մտերիմները:

Սելինջեր. Կործանողը տարեկանի արտում կամ գրողի գաղտնինքներն ու առեղծվածները

Սելինջերն ասում է…

Կհրապարակվեն Սելինջերի չհրապարակված գործերը

Աղբյուրը՝ eksmo.ru


Մեծ մարդկանց փոքր պատմությունները … [Գանդի, Սարոյան,Միքելանջելո]

Սիամական երկվորյակներ [հյուրախաղեր, սեր, մայրություն]

Տիտանիկի հաջողակը. նավերը կործանվում են, նա ողջ է մնում

Պագանինի. այն ամենն, ինչ չեն պատմում երաժշտական դպրոցներում

Ձեզ կապշեցնի, թե ինչպես են ստանում ամենաթանկ սուրճը

Իսրայել. երկիր, որտեղ ամեն բան ուրիշ է

Հակիրճ փաստեր աշխարհից ՝ նկարներով

ինչպե՞ս են առաջացել ակնաջօղերը. Մահմեդական առասպել

Ինչու՞ են Բարսելոնայի տաքսիները սուգ ու ամոթ խորհրդանշում

Ինչպե՞ս աշխատել տնից ու չկորցնել մոտիվացիան. ըստ Չերչիլի, Էյնշտեյնի ու Հյուգոյի

Տղամարդիկ կյանքի 1 տարին վատնում են կանանց նայելով

Ի՞նչ դիրքերով էին գրում դասականները…

Եթե Թեհլերյանը վրիպեր, կրակելու էր Իսահակյանը…

Հետաքրքիր փաստեր վիրուսների մասին

Մարդու մարմնի թանգարանը հրավիրում է հետաքրքիր զբոսանքի

Հանճարները նաև հանճարեղ կատակում են…