fbpx

Թեյլոր Սուիֆթը, Քարա Դելեվինը, Ջասթին Բիբերը և այլ աստղեր պատերազմում են

Ամերիկյան շոուբիզնեսի աստղերը պատերազմում են…

Հայտնի է դարձել, որ Սքութեր Բրաունը, որը իր SB Project՝ տաղանդներ բացահայտող ընկերությամբ այնպիսի հայտնի աստղերի մենեջերն է, ինչպիսիք են Ջասթին Բիբերը, Արիանա Գրանդեն, Քանյե Ուեսթը, Դեվիդ Գետտան, Աշերը, Դեմի Լովատոն, Մարտին Գերիքսը, Dan + Shay-ը և այլն, դարձել է «Big Machine Label Group» ընկերության, ինչպես նաև դրա նախկին ու ներկա արտադրանքի սեփականատերը: Մինչև 2018թ.-ը Big Machine Label Group լեյբլի աստղերից էր նաև Թեյլոր Սուիֆթը, որի ողջ երաժշտական պատմությունը՝ երգերը, տեսահոլովակներն ու ալբոմները, ըստ պայմանագրի, որը երգչուհին ստորագրել էր դեռ երիտասարդ տարիքում, պատկանում են հենց իր նախկին լեյբլին: Ստացվում է, Big Machine Label Group ընկերության հետ միասին Սքութեր Բրաունը նաև նրա ողջ երաժշտական ունեցվածքի տերն է դարձել, ինչի առիթով Սուիֆթն այդքան էլ երջանիկ չէ:

Երգչուհու խոսքով ինքը բազմիցս փորձել է գնել իր սեփական երգերի հեղինակային իրավունքները, սակայն նրան թույլ չեն տվել անել դա և հիմա այդ ամենն ուղղակի հանձնվել է Բրաունին, որը, ըստ երգչուհու, բազմիցս հալածել է իրեն:

Երեկ՝ հունիսի 30-ին Թեյլոր Սուիֆթը Tumblr-ի իր էջում մի հրապարակում է արել այս առթիվ, որով ցնցել է գրեթե ողջ ամերիկյան շոուբիզնեսը.

«Տարիներ շարունակ ես խնդրում ու աղաչում էի ինձ վաճառել իմ սեփական երգերի հեղինակային իրավունքները: Դրա փոխարեն ինձ առաջարկում էին կրկին պայմանագիր կնքել Big Machine Label-ի հետ և աստիճանաբար «վաստակել» իմ սեփական երգերի իրավունքները յուրաքանչյուր նոր երգ գրելու դիմաց: Ես չհամաձայնեցի, քանի որ գիտեի՝ հենց ստորագրեմ պայմանագիրը Big Machine Label-ի տնօրեն Սքոթ Բորշետան կվաճառի լեյբլը՝ վաճառելով նաև իմ ապագան ու ինձ: Ստիպված էի ցավալի որոշում կայացնել ու թողնել երաժշտությունը, որ գրել էի իմ սենյակի հատակին, տեսահոլովակները, որ երազել ու ստեղծել էի իմ սեփական գումարով, որը վաստակել էի բարերում, ակումբներում, արենաներում, ապա համերգային համալիրներում նվագելով:

Հետաքրքիր փաստ ասեմ այսօրվա նորության մասին՝ աշխարհի հետ միասին եմ իմացել, որ Սքութեր Բրաունն է իմ երաժշտական ունեցվածքը գնել: Անմիջապես հիշել եմ այն անընդհատ, մանիպուլյատիվ հալածանքը, որին ենթարկվել եմ նրա պատճառով:

Օրինակ երբ Քիմ Քարդաշյանը բեմադրեց իր խոսքով ձայնագրված այն հեռախոսազանգը, Սքութեր Բրաունը իր երկու արտիստներին համախմբեց ինձ օնլայն հալածելու համար (Թեյլորը կցել է նկարը, որտեղ Ջասթին Բիբերը Քանյե Ուեսթի, Սքութեր Բրաունի հետ օնլայն զրուցում է: Ջասթինը մակագրել էր «Թեյլոր Սուի՛ֆթ, ի՞նչ կա» գրառմամբ):

Կամ երբ իր արտիստը՝ Քանյե Ուեսթը, վրեժ լուծելու համար պոռնո հոլովակ նկարեց, որտեղ մերկացնում է ինձ: Հիմա Սքութերը գողացել է իմ ողջ կյանքի աշխատանքը, որն ինձ հնարավորություն չէին տվել գնել: Արդյունքում իմ երաժշտական ժառանգությունը կհայտնվի մի մարդու ձեռքերում, որը փորձել է ոչնչացնել այն:

Սա իմ վատագույն իրավիճակն է: Այսպես է լինում, երբ 15 տարեկանում պայմանագիր ես կնքում մի մարդու հետ, ում համար «հավատարմություն» բառն ուղղակի պայմանագրային է: Եվ երբ այդ մարդն ասում է, որ «երաժշտությունն արժեքավոր է», նա նկատի ունի, որ այդ արժեքը այն մարդու ձեռքում է, որը ոչ մի կերպ չի մասնակցել երաժշտություն ստեղծելու ընթացքին:

Երբ իմ երգերը թողեցի Սքոթի ձեռքերում, ես ընդունեցի, որ այն աստիճանաբար կարող է վաճառվել այլ մարդու: Բայց նույնիսկ ամենավատ մղձավանջում չէի պատկերացնի, որ գնորդը կլինի Սքութեր Բրաունը: Սքոթ Բորշետան իմ շուրթերից լսել է Սքութեր Բրաունի անունը միայն երբ լաց եմ եղել, կամ փորձել եմ լաց չլինել: Նա գիտի՝ ինչ է անում, երկուսն էլ գիտեն՝ նրանք փորձում են ղեկավարել մի կնոջ, որը չի ուզում ոչ մի կապ ունենալ նրանց հետ՝ երբեք:

Բարեբախտաբար ես հիմա մի լեյբլի արտիստն եմ, որտեղ հավատում են՝ ես ինքս պետք է ունենամ իմ ստեղծած ցանկացած բանի հեղինակային իրավունքը: Բարեբախտաբար ես Սքոթի ձեռքերում եմ թողել իմ անցյալը և ոչ թե ապագան: Եվ բարեբախտաբար երիտասարդ երաժիշտները կամ երեխաները, որոնք երաժշտական մեծ երազանքներ ունեն, կկարդան սա ու կհասկանան՝ ինչպես պաշտպանել ինքներն իրենց բանակցությունների ժամանակ: Դուք արժանի եք ձեր ստեղծած արվեստի հեղինակային իրավունքներն ունենալուն:

Ես միշտ հպարտ կլինեմ իմ՝ նախկինում ստեղծած աշխատանքներով: Ավելի անկախ ալբոմս ՝«Lover»-ը, կթողարկվի օգոստոսի 23-ին:

Տխուր ու զզվանքով լի, Թեյլոր»:

Այս ամենից անմիջապես հետո շատ երաժիշտներ ու աստղեր աջակցել են Թեյլորին իրենց սեփական հրապարակումներով՝ Հոլզի, Քարա Դելեվին, Թոդրիք Հոլ և այլն… բայց ոչ Ջասթին Բիբերը: Վերջինս իր ինստագրամյան էջում հրապարակել է իր և Թեյլորի լուսանկարներից և գրել.

«Հեյ Թեյլո՛ր, նախ և առաջ ուզում են ներողություն խնդրել այդ ցավոտ ինստագրամյան փոստի համար, այն ժամանակ կարծում էի, որ ծիծաղելի է, իսկ հիմա, երբ ետ եմ նայում, հասկանում եմ, որ հիմար ու անտեղի է եղել: Սակայն պետք է անկեղծ լինեմ, դա ես էի մակագրել՝ իմ միտքն էր, և Սքութերը դրա հետ կապ չուներ: Մենք խոսակցության ժամանակ նույնիսկ քո մասին չէինք էլ նշել և իրականում նա հետո ասաց ինձ, որ էլ այդպես չկատակեմ: Սքութերը միշտ պաշտպանել է քեզ այն օրվանից, երբ մեծահոգի գտնվեցիր ու թույլ տվեցիր, որ համերգներիցդ մեկի բացումը ես անեմ: Տարիների ընթացքում մեր ճանապարհները չհատվեցին և չկարողացանք քննարկել մեր տարբերությունները, վիրավորանքն ու բարկությունը: Սոց. ցանցերում հրապարակում անելով ու մարդկանց՝ Սքութերի դեմ լարելով արդար բան չես անում: Ինչի՞ էիր ուզում հասնել այդ հրապարակումն անելով: Կարծում եմ ուզում էիր կարեկցանքի արժանանալ ու միևնույն ժամանակ Սքութերին հալածել: Ամեն դեպքում, հաստատ կարող եմ ասել, որ և՛ Սքութերը, և՛ ես սիրում ենք քեզ: Ինձ թվում է միակ ճիշտ ձևը կոնֆլիկտը լուծելու համար առերես զրուցելն է: Օնլայն հարթակում վիճելը չեմ կարծում, որ ինչ-որ բան կարող է շտկել: Վստահ կարող եմ ասել՝ ես ու Սքութերը պատրաստ ենք զրուցել քեզ հետ ու ցանկացած խնդիր լուծել, քննարկել այն զգացմուքնները, որ ունենք միմյանց հանդեպ: Ո՛չ Սքութերը, ո՛չ ես բացասական բաներ չունենք քո մասին ասելու և իսկապես լավագույնն ենք մաղթում քեզ: Ես սովորաբար նման բաներ չեմ գրում համացանցում, բայց երբ դու փորձում ես վարկաբեկել մեկին, ում կերպարը ես սիրում եմ, ապա դա չափն անցնում է»:

View this post on Instagram

Hey Taylor. First of all i would like to apologize for posting that hurtful instagram post, at the time i thought it was funny but looking back it was distasteful and insensitive.. I have to be honest though it was my caption and post that I screenshoted of scooter and Kanye that said “taylor swift what up” he didnt have anything to do with it and it wasnt even a part of the conversation in all actuality he was the person who told me not to joke like that.. Scooter has had your back since the days you graciously let me open up for you.! As the years have passed we haven’t crossed paths and gotten to communicate our differences, hurts or frustrations. So for you to take it to social media and get people to hate on scooter isn’t fair. What were you trying to accomplish by posting that blog? seems to me like it was to get sympathy u also knew that in posting that your fans would go and bully scooter. Anyway, One thing i know is both scooter and i love you. I feel like the only way to resolve conflict is through communication. So banter back and fourth online i dont believe solves anything. I’m sure Scooter and i would love to talk to you and resolve any conflict, pain or or any feelings that need to be addressed. Neither scooter or i have anything negative to say about you we truly want the best for you. I usually don’t rebuttal things like this but when you try and deface someone i loves character thats crossing a line..

A post shared by Justin Bieber (@justinbieber) on

Այս հրապարակման տակ Ջասթին Բիբերի կինը՝ Հեյլի Բոլդուինը, գրել է «Ջենտլմեն», ինչի մասին Քարա Դելեվինը ասելու բան ուներ.

«Ջենտլմե՞ն: Հեյլի և Ջասթին կարծում եմ ուղղակի բան չունեք անելու: Երանի ավելի քիչ ժամանակ ծախսեիք տղամարդկանց պաշտպանելու վրա ու ավելի շատ ժամանակ տրամադրեիք կանանց ու նրանց տեղին ռեակցիաները հասկանալու համար: Որպես ամուսնացած տղամարդ պետք է կանանց պաշտպանես՝ նրանց վատաբանելու փոխարեն: Չեմ կարծում՝ իրականում գիտես, թե ի՞նչ է իրենից ներկայացնում ներողություն խնդրելը: Խնդիրը, որ Թեյլորը բարձրացնում է, ավելին է քան ուղղակի նկարը և դու գիտես դա: Ինչպես ասացիր՝ նրա հետ արդեն մի քանի տարի է, ինչ չես խոսել, ինչը նշանակում է, որ հաստատ գաղափար չունես իրավիճակի մասին: Իսկ ես ունեմ, հետևաբար ետ կանգնիր ու փորձիր իրավիճակից սովորել: Մենք բոլորս պետք է նույնի թիմում լինենք: Վերջ»:

Այս թեմայի մասին հրապարակում է արել նաև Սքութեր Բրաունի կինը, որը նշել է նաև, որ Սուիֆթի հայրը նույնպես Big Machine Label Group-ի տնօրենների խորհդրի անդամ է, և որ երգչուհին նախապես իմացել է այս ամենի մասին: Սակայն Թեյլոր Սուիֆթի ներկայացուցիչը պաշտոնապես հերքել է սա People-ի հետ ունեցած զրույցում.

«Սուիֆթի հայրը՝ Սքոթ Սուիֆթը, երբեք տնօրենների խորհրդի անդամ չի եղել, սակայն այո՛ նա բաժնետեր էր: Հունիսի 25-ին բաժնետերերի միջև հեռախոսազանգ է եղել, որին Սքոթ Սուիֆթը չի մասնակցել, քանի որ չի ցանկացել ինչ-որ բան իանալ, որը պետք է ստիպված գաղտնի պահել իր աղջկանից: Թեյլորը այդ ամենի մասին իմացել է լրատվամիջոցներից և նույնիսկ զանգ էլ չի ստացել Սքոթ Բորշետայից»: 

Համացանցը նույնպես քննարկման մեջ է՝ երաժշտասերներին այս հարցում բաժանելով երկու խմբի: VNews-ը կշարունակի հետևել դեպքերի զարգամցանը:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Կարդացեք նաև՝

 


Քարդաշյանը խնդրել է կողմ քվեարկել…

Ինչի՞ մասին է «Closed On Sunday»-ը. Քանյե Ուեսթ

Քիմի սիրելի հայկական ռեստորանը…

Քանյե Վեսթը պատմում է..

Այն ամենն, ինչ հրապարակեց Քիմը Հայաստանից

Քիմ Քարդաշյան. 10 փաստ, որ գուցե չգիտեք

փոքրիկ Քիմ Քանրդաշյանը [լուսանկարներ]

Քիմ Քարդաշյանի երեխաները մկրտվել են Էջմիածնում

Քիմ Քարդաշյանը նորից կգա Հայաստան՝ մասնակցելու WCIT 2019-ին

Հայտնի են ամռան ամենասթրիմված 10 երգերը

MTV մրցանակաբաշխության հաղթողները, լավագույն լուքերն ու ելույթները

Որքա՞ն են վաստակում աստղերն Instagram-ի մեկ հրապարակման համար

MTV երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխության նոմինանտներն ու նորույթները

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

Աստղեր, որոնք հրապարակել են «ծերացնող» ֆիլտրով լուսանկարներ

Աստղերը մասնակցում են շշի կափարիչով նոր չելինջին. Ի՞նչ է այն