fbpx

Լրացուցիչ

Թեյլոր Սուիֆթը վերադառնում է նոր սինգլով ու ձայնասկավառակով

Երկար լռությունից հետո Թեյլոր Սուիֆթը վերադառնում է ինչպես ցունամի:

Երգչուհին վերջերս ջնջել էր իր բոլոր սոց. էջերի նկարներն ու «ուրախ անհանգստություն» պատճառել երկրպագուներին, քանի որ դա հույս էր ներշնչել նրանց, որ Սուիֆթն իրենց ինչ-որ բանի է նախապատրաստում: Նրանք չէին սխալվում. Թեյլորը դրանից շատ չանցած իր սոց. կայքերում սկսեց օձի հոլովակներ տեղադրել, ինչն առիթ դարձավ բազմաթիվ վարկածների:

Այդ հոլովակներին հաջորդեց հերթական հրապարակումը, որտեղ պարզապես գրված էր «Առաջին սինգլը կհրապարակվի վաղը գիշեր»:

Այս մեկ նախադասությունը բավական էր, որ երգչուհու երկրպագուները խենթանան, իսկ մեդիան էլ սկսի տասնյակ նորություններ գրել նրա մասին: Այնուհետև Սուիֆթը ավելի մեծ անակնկալ մատուցեց՝ հրապարակելով մի լուսանկար, որն ինչպես պարզվեց երգչուհու նոր ձայնասկավառակի մասին հուշում էր: “Reputation”… այսպես է կոչվում նրա նոր ալբոմը, որը կթողարկվի այս տարվա նոյեմբերի 10-ին: 

Հիշեցնենք՝ Թեյլորի վերջին ձայնասկավառակը հրապարակվել էր 2014թ.-ի հոկտեմբերի 27-ին ու կրում էր “1989″ անվանումը: Ձայնասկավառակում ընդգրկված էր 13 երգ, որոնցից 6-ը սինգլ էին: Ալբոմը գրավել  էր  “Rolling Stone”-ի այդ տարվա լավագույն ձայնասկավառակների 10-րդ հորիզոնականը, իսկ «58-րդ Գրեմմի մրցանակաբաշխության» ժամանակ այն ճանաչվել էր տարվա լավագույն ալբոմ՝ Սուիֆթին դարձնելով առաջին իգական սեռի ներկայացուցիչը, որ երկու անգամ արժանացել է այդ մրցանակին իր հեղինակային երգերի շնորհիվ:

 


Grammy 2019 մրցանակաբաշխության ամսաթիվը հայտնի է

Grammy-ի սկանդալից հետո նոր որոշում է կայացվել

Ադելն ու «Հարի Փոթերի» հեղինակ Ջոան Ռոուլինգը գնացել են Թեյլոր Սուիֆթի մենահամերգին

Աստղային սելֆիներ, որ պայթեցրել են համացանցը

Billboard 2018. մրցանակաբաշխության հայլայթները և լավագույն ելույթները

Նկարչուհին հայտնի մարդկանց դարձնում է մուլտֆիլմի հերոսներ

Ինչպիսի՞ տեսք են ունեցել հայտնիները դպրոցում (լուսանկարներ)

Հաքերները ջնջել են Despacito-ի հոլովակը և կոտրել մի շարք աստղերի VEVO էջեր

Հայտնի երգերի ամենագեղեցիկ արտահայտությունները (մաս 8)

Իմ Վալենտին. Ժամանակակից երգացանկ սիրահարների համար

Հայեր, որոնք Grammy-ի են արժանացել (կամ առաջադրվել)

Հայտնի երգեր, որոնք (չեք հավատա, բայց) 2018-ին կդառնան 10 տարեկան

2017թ.-ի լավագույն ձայնասկավառակներն ըստ Billboard-ի

Տարին երգերով. 2017-ի լավագույն հիթերի փլեյլիսթը

Էդ Շիրանը Spotify-ի ամենաշատ սթրիմներ ունեցող արտիստն է

ԵրգԱՐՎԵՍՏ. Ձմեռային ու ոչ ամանորյա 5 երգ