Թե ինչու Իտալիայում մանկատներ չկան... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Թե ինչու Իտալիայում մանկատներ չկան…

Իտալիան յուրահատուկ վերաբերմունք ունի մարդու ամենակարևոր կյանքի փուլին՝ մանկությանը… Հազարամյակներից փոխանցված ընտանեկան  ավանդույթների շնորհիվ՝ այստեղ ձևավորվել է բացառիկ քնքուշ հոգատարություն երեխաների նկատմամբ: Իտալիայում երեխաների պաշտամունք է տիրում. կաթոլիկ եկեղեցին երեխաներին համարում է Աստծո օրհնություն… Բայց թերևս երեխաները պետք է այդ վերաբերմունքին արժանանան ոչ միան այս երկրում, այլ աշխարհի բոլոր անկյուններում:

Հատկանշական է, որ իտալացիները երեխաների դաստիարակության հարցում խիստ չեն: Այստեղ նրանց համար սահմանված է մանկական ամենաթողություն, որն ըստ հոգեբանների՝ կարևոր հենակետ է նրանց կյանքի հետագա զարգացման և անձի ձևավորման համար:

Այս պահվածքը կտրուկ տարբերվում է հարևան ազգերից՝ գերմանացիներից և անգլիացիներից, որոնք երեխաների դաստիրակության հարցում ունեն բոլորովին այլ պատկերացումներ. կարգ ու կանոն…

Բայց երեխաների հանդեպ մեղմ ու հոգատար վերաբերմունքով չէ, որ առանձնանում է Իտալիան: Այստեղ գործում է մի զարմանալի իրականություն, որը կոչվում է ՄԱՆԿԱՏՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒն…

Սա իրոք զարմանալի և միաժամանակ հրաշալի երևույթ է: Բայց այս փաստը մանրամասնելու կարիք ունի: Այստեղ մանկատներն այնպիսին չեն, ինչպիսին մենք սովոր ենք այն ընկալել: Այսինքն երեխան ծնված օրվանից՝ չափահաս տարիք այստեղ չի անցկացնում:

Ճիշտ է՝ լքված երեխաներ ամենուր էլ կան, բայց Իտալիայում նույն լքված կամ ծնողազուրկ երեխան շատ ավելի հեշտ և արագ է ընտանիք ձեռք բերում, քան մեկ այլ երկրում: Այս հարցում պետությանը ծանրակշիռ աջակցություն է ցուցաբերում նաև կաթոլիկ եկեղեցին, որն իր թևի տակ է առնում ծնողազուրկ երեխաներին:

Իտալիայում գործում է Casa familia (ընտանեկան տուն) հաստատություն-կացարանները, որտեղ ապրում են 10-12 երեխա և որոնց հոգատարությունը հանձն են առել դաստիարակները, որոնք էլ դե ֆակտո փոխարինում են նրանց ծնողներին: Այսպիսի հաստատությունները գործում են թե՛ պետական, թե՛ մասնավոր ֆինանասվորման ծրագրերի շրջանակների շնորհիվ: Այդ իսկ պատճառով էլ Իտալիայում չկան խոշոր պետական մանկատներ, այլ կա յուահատուկ հայացք ծնողազուրկ երեխաների նկատմամբ:

Թող այս հրաշալի փորձը սպառնա աշխարհի բոլոր երկրներին, և ոչ մի երեխա անօթևան ու ծնողազուրկ չմնա…

Կարդացեք նաև՝

 


Մեջբերումներ և ճշմարտություններ երեխաների մասին [բոլորիս մասին]

Ինչ ֆիլմ դիտել տանը, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Մեծ ճողփյուն»

Բոկաչչոյից մեր օրեր…

Կինոքննադատները խորհուրդ են տալիս [Իտալիայից Ալեսանդրա դե Տոմասի]

Րիդլի Սքոթը էկրանավորելու է Մ. Գուչիի կյանքը. նախագծին կարող է միանալ Լեդի Գագան

Ինչո՞վ զբաղեցնել երեխաներին այս օրերին

Bono-ի նոր երգը՝ նվիրված Իտալիային…

Կորոնավիրուսը բարելավել է էկոլոգիան [Իտալիա]

Իտալիա. ի՞նչ է կատարվում երկրում

Ի՞նչ գիտենք Իտալիայի մասին: Փաստեր…

Միլանի ամենաէսթետիկ լուսավոր բարը՝ ըստ ռեժիսոր Ուես Անդերսոնի դիզայնի

Գիտնականները պարզել են, որ…

Ստենդալ

Անցնելով Ռուբիկոնը…

Մարչելո Մաստրոյանի

5 բառ իտալական մշակույթն ավելի լավ հասկանալու համար