Թե ինչպես Լիզի Գրանթը դարձավ Լանա Դել Ռեյ - VNews

Թե ինչպես Լիզի Գրանթը դարձավ Լանա Դել Ռեյ

86176d144fb4acf3c3f165983fff7693 2 - Թե ինչպես Լիզի Գրանթը դարձավ Լանա Դել Ռեյ

Ժուկով ժամանակով Լանա Դել Ռեյը Լիզի Գրանթն էր, իսկ նա YouTube-ում դեռ VEVO չուներ: Թե ինչպես Լիզի Գրանթը դարձավ համաշխարհային հիթեր ունեցող Լանա Դել Ռեյ, կիմանանք այս հոդվածում:

1985 թվականի հունիսի 21-ին Նյու Յորքում ծնված Էլիզաբեթ Վուլրիջ Գրանթը (Լիզի Գրանթ) «սիրահարվում» է երաժշտությանը եկեղեցում երգելու ու մոր քաջալերման շնորհիվ:  Դպրոցական տարիներին նա սկսում է սիրել «գրավոր խոսք» առարկան ու որոշ գրողների կյանքից տպավորված՝ ապրում նրանց պես. այսինքն՝ անընդհատ ալկոհոլ խմելով: Ծնողները ստիպված նրան ուղարկում են մի խիստ գիշերօթիկ դպրոց՝ փորձելով նրան խելքի բերել: Արդեն 18 տարեկանում նա թողնում է խմելն ու ընդունվում համալսարան, որտեղ հաճախելու փոխարեն, սակայն, գնում է Լոնգ Այլենդ՝ հորեղբոր ու նրա կնոջ հետ ապրելու: Լիզին սկսում է կամավորական աշխատանք կատարել անտունների, թմրամոլների ու հարբեցողների համար նախատեսված կենտրոններում, օգնում է նաև տներ կառուցել: Այնուհետև աղջնակը սկսում է աշխատել որպես մատուցող:

images 4 1 - Թե ինչպես Լիզի Գրանթը դարձավ Լանա Դել Ռեյ

  «Սիրում էի աշխատանքս ու բոլորն ասում էին, որ լավ մատուցողուհի էի»:

Հետո Լիզիի հորեղբայրը նրան կիթառ նվագել է սովորեցնում: Գրանթն օգտագործում է կիթառի մասին ունեցած իր գիտելիքները երգեր գրելու համար, ու նույնիսկ ձայնագրում է դրանցից մի քանիսը՝ ստորագրելով դրանց տակ որպես “May Jailer”:

maxresdefault 6 - Թե ինչպես Լիզի Գրանթը դարձավ Լանա Դել Ռեյ

Դրանից հետո նա վերադառնում է Նյու Յորք, հաճախում համալսարան ու սկսում գիշերել ընկերների ու սիրեցյալների բազմոցներին: Այդ ժամանակահատվածում նրա մականունը «բազմոցների թագուհի» էր:  Գումար վաստակելու նպատակով Լիզին սկսում է ելույթ ունենալ ակումբներում՝ Լիզի Գրանթ անվամբ:

Նրան նկատում են 2 տարբեր գործակալություններ, բայց 2-ի հետ էլ համագործակցությունը չի ստացվում: Ձախողումը ստիպում է նրան գնալ Լոնդոն ու այնտեղ նույնպես դառնալ Լոնդոնի իր ընկերների տան «բազմոցների թագուհին»: Աղջիկը շարունակում է երաժշտություն գրել ու ներբեռնել YouTube, բայց հաջողությունը նորաստեղծ արտիստին չէր ժպտում: Համենայնդեպս մինչև “Video Games” երգի տեսահոլովակի թողարկումը: Այդ ժամանակից սկսած նա որդեգրում է «Լանա Դել Ռեյ»-ը՝ որպես իր մշտական բեմական անուն, որն արդյունքն է դերասանուհի Լանա Թըրների ու 80-ականների Ford Del Rey մակնիշի ավտոմեքենայի անունների միացության:

“Video Games”-ի համաշխարհային ճանաչումը օգնում է Լիզի Գրանթին պայմանագիր կնքել “Interscope”-ի հետ ու վերջապես դառնալ ոչ թե «բազմոցների թագուհի», այլ «ժամանակակից 1950-60-ականների» ամերիկյան փոփ երաժշտության ու մելանխոլիկ թեմատիկայով հոլովակների թագուհի Լանա Դել Ռեյը:

«“Video Games”-ը նախկին ընկերոջս մասին է: Այդ ժամանակ ես թողել էի երգով զբաղվելն ու ուղղակի վայելում է տանը նրա հետ անցկացրած րոպեները: Նա աշխատանքից տուն էր գալիս ու սկսում վիդեո խաղեր խաղալ, իսկ ես գրում էի ու նրան նայում: Երգը գրելիս փորձում էի նկարագրել մեր հարաբերությունների  քաղցրությունն ու նաև բնութագրել մի բան, որն այդ ժամանակ ցանականում էի ունենալ»:

Նրա առաջին սկավառակը թողարկվում է 2012 թվականին՝ “Born to Die” անվամբ, ու միանգամից լայն ճանաչում ու յուրահատուկ լսարան հավաքում երգչուհու համար: Ձայնասկավառակից առավել հայտնի են “Born to Die“, Blue Jeans, National Anthem” և, իհարկե, “Summertime Sadness” երգերը:

2 տարի անց թողարկվում է նրա հաջորդ հաջողակ սկավառակը՝ “Ultraviolence”, մեկ տարի անց՝ 3-րդը՝ “Honeymoon”-ը, իսկ 4-րդ ձայնասկավառակը թողարկվելու է 2017 թ.-ի հուլիսի 21-ին “Lust for Life” անվամբ:  Ձայնասկավառակի արդեն հաստատված երգերից են “God Bless America“-ն, “Love“-ը, “Tomorrow Never Came” և “Lust for Life” երգերը: Վերջինս համագործակցություն է The Weeknd-ի հետ:

Երգչուհու խոսքով նրա երաժշտական կարիերայի վրա մեծ աղդեցություն են թողել «Nirvana» խմբի վոկալիստ Կուրտ Քոբեյնն ու Բրիտնի Սփիրսը. «Միշտ մտածել եմ, որ  Քոբեյնը աշխարհի ամենագեղեցիկ մարդն է, ում երբևէ տեսել եմ, իսկ Սփիրսի մեջ մի բան կա, որ ուղղակի  կախարդում է քեզ»:

Թեպետ երգչուհին արդեն 7 տարի է՝ ինչ Լանա Դել Ռեյ է, բայց շատ փնտրելուց հետո Լիզիին դեռ կարող եք գտնել համացանցում: Առաջին հայացքից գուցե չճանաչեք նրան. շիկահեր մի աղջիկ առօրյա ոճով հագնված, որն անվստահ ու ամաչկոտ կանգնած է բեմի վրա: Բայց, միևնույն է, հենց սկսի երգել, կհասկանաք, որ այդ ամաչկոտ աղջիկը՝ Լիզի Գրանթը, ու ԱՄՆ-ի ներկայիս երգարվեստի ամենաթեժ անուններից մեկը՝ Լանա Դել Ռեյը  միևնույն մարդն են:

tumblr m651l1m5oM1rx9jtxo1 1280 - Թե ինչպես Լիզի Գրանթը դարձավ Լանա Դել Ռեյ

«Եթե ծնվել ես որպես արտիստ, ուրեմն արտիստ մնալու համար պայքարելուց բացի էլ ուրիշ տարբերակ չունես»:

 


Մի միայնակ երազողի պատմություն, որը դարձավ 90-ականների սիմվոլը. Կուրտ Քոբեյն

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

Լանա Դել Ռեյի պոեմների գիրքը 1 դոլար կարժենա

Քուրթ Քոբեյնի նամակն առեղծվածային ինքնասպանությունից առաջ և դրա վարկածները

Լանա Դել Ռեյն ու Ջարեդ Լետոն Gucci-ի նոր դեմքերն են

Քանյե Ուեսթը քննադատությունների կիզակետում է, և Հոլիվուդը հետ չի մնում

Lana Del Rey-ը հրապարակել է նոր սինգլ սպասվելիք ալբոմից

Երգացանկ ճանապարհին լսելու համար (մաս 2)

Լանա Դել Ռեյի «Born To Die»-ը հայերեն

Նկարչուհին հայտնի մարդկանց դարձնում է մուլտֆիլմի հերոսներ

Աստղերը սրբերի տեսքով. Met Gala 2018-ի յուրահատուկ լուքերը

Հայտնի երգերի ամենագեղեցիկ արտահայտությունները (մաս 4)

Լանա Դել Ռեյ & Թոմ Յորք. աստղային պատերազմներ. ո՞վ է ումից երգ գողացել

Հայտնի երգեր, որոնք ոգեշնչված են գրքերից

MTV Եվրոպական երաժշտության մրցանակաբաշխության հաղթողները, կատարումներն ու լուքերը

Լանա Դել Ռեյի՝ Հարվի Վայնշթեյնին նվիրված երգը