-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ժամանակին՝ այս աղմկահարույց արձանի բացման օրը, Սոս Սարգսյանն ասել է.
«Ես ոչ մի կասկած չունեմ, որ կանցնի շատ քիչ ժամանակ, և այս արձանը կդառնա մեր մայրաքաղաքի հպարտություններից մեկը»:
Բայց պետք է նշել, որ նույնիսկ մինչև արձանի տեղադրումն այն արդեն ենթարկվել էր բազմաթիվ քննադատությունների: Այդ իսկ պատճառով արձանի հեղինակներ Դավիթ Բեջանյանը և ճարտարապետ Լևոն Իգիթյանն այն ենթարկեցին որոշակի փոփոխությունների:
Խոսքը հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի արձանի մասին է:
․․․Առնո Բաբաջանյանի արձանը տեղադրվել էր Կարապի լճի մոտ՝ Թումանյան և Տերյան փողոցների խաչմերուկի մոտակայքում: Բայց հասարակության ճնշման հետևանքով արձանն ապամոնտաժվել էր: Այն արդեն վերջնական տեսք ստացած և որոշակի փոփոխությունների ենթարկված տեղադրվում է նույն տեղում մեկ տարի անց՝ 2003 թվականի հուլիսի 4-ին:
Քանդակակործ Դավիթ Բեջանյանը համաձայնեց վերափոխել արձանը, որպեսզի, այսպես ասած, բավարարի հասարակության քմահաճույքը: Ժամանակին «Հայկական ժականակ» օրաթերթին տված հարցազրույցում քանդակագործն ասել է.
«Այդ արձանն ուժ ուներ: Մարդիկ միանգամից չէին հասկանում»:
Հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից, իսկ բարձրությունը հասնում է 2,8 մետրի:
․․․որ այս արձանն արժանացավ այսքան հակասական կարծիքների: Թերևս նրա՝ ստանդարտներից դուրս լինելը, արտասովոր լուծումները և միաժամանակ կոպիտ և մեղեդային տատանումները: Հեղինակներին ոգեշնչել էր կոմպոզիտորի՝ երաժշտությանն այդքան նվիրված և երաժշտությամբ մոռացության մեջ գտնվելու հոգեվիճակը: Կոմպոզիտորը նվագում էր ինաքնամոռաց, նա հանդիսատեսին տեղափոխում էր այլ իրականություն՝ մեղեդու, հոգին ջերմացնող երաժշտության աշխարհ:
Անցել է արդեն 16 տարի արձանի տեղադրման օրվանից, բայց մարդիկ շարունակում են այն շատ սիրել, կամ, այսպես ասած, չհավանել: Բայց ինչ էլ որ լինի, Առնո Բաբաջանյանի՝ բրոնզից և գրանիտից ձուլված այս արձանն արդեն դարձել է քաղաքի դեմքը՝ մոռացության մատնելով նրա հետ կապված բոլոր իրարամերժ կարծիքները: Սա հուշարձան է, առանց որի դժվար է պատկերացնել Երևանը: Արձան, որի մոտակայքում միշտ պիտի վազվզեն երեխաները, կանգ առնեն, զարմացած նայեն այդ մեծ քթով և պատռված վերնաշապիկով մարդուն, որի ստեղծած մեղեդիները լսելիս՝ կվերհիշեն մանկության այդ անհոգ օրերի «վազվզոցը» Երևանի հենց սրտում։
Կարդացեք նաև՝
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո