Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Հավանաբար հիշում եք մեր նախորդ հրապարակումները ինտերակտիվ ցուցահանդեսների շարքի մասին, որը ներկայացնում է աշխարհում թվային արվեստի թանգարանի առաջին ընկերությունը՝ teamLab-ը:
Ընկերությունը պարբերաբար թարմացնում է Տոկիոյի՝ Mori Building երկնաքերում գտնվող ցուցասրահը, որն արդեն երկու անգամ հասցրել է ցնցել իր ծաղկային արտ-ինստալյացիաներով:
Այս անգամ ներկայացնում ենք teamLab-ի ճապոնացի տաղանդաշատ արտիստների հերթական աշխատանքը, որը հեղինակներն անվանել են՝ «Ռեզոնանսի ենթարկվող լամպերի անտառ»: Արվեստագետների խումբը 10.000 քառակուսի մետր տարածքում տասնյակ հազարավոր լամպեր տեղադրելով, շղթայական ռեակցիա է ստեղծում, երբ այցելուները փորձում են մոտենալ լամպերին:
Լամպերի լուսավորության ալիքն ամբողջությամբ տարածվում է սենյակով մեկ, ստեղծելով հեքիաթային թեթև շոու:
Այսպիսի լայնածավալ նախագծի ստեղծումը, որպես առանձին գործող թանգարան իրականացվում է՝ Mori Building-ի և Epson ընկերության մշակողների շնորհիվ: Թվային, ինտերակտիվ ցուցահանդեսի տոմսերի արժեքը չի գերազանցում 30 ամերիկյան դոլարը և թանգարանի բացման օրվանից teamLab-ի թիմը զգուշացնում է, որ տոմսերը ունենում են վայրկյանական սպառում:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո