fbpx

Թերենս Մալիկի 5 արթհաուզները

Թերենս Մալիկ. մարդ, որ մեզ է մատուցում իր կողմից ստեղծված ու մանրամասնորեն համեմված արթհաուզները: Նա իր ֆիլմերը գունավորում է բազմիմաստ երկխոսություններով, անսպասելի շրջադարձերով, գեղեցիկ կադրերով, նրա ֆիլմերը միշտ զարմացնում ու գերում են, ներքաշում են քեզ չբացահայտված ու իր տեսակի մեջ յուրօրինակ աշխարհ:
VNew-ը ձեզ է ներկայացնում ռեժիսորի 5 ամենագեղեցիկ կինոնկարները: Եթե դիտել եք, դուք բախտավոր եք ու ավելի հարուստ, իսկ եթե ոչ՝ այդ դեպքում ու՞մ եք սպասում:

Նոր Աշխարհը/ The New World, 2005

Ռեժիսոր Թերենս Մալիկը օպերատոր Էմանուել Լյուբեցկիի հետ միասին 2005 թ. ստեղծեցին «Նոր աշխարհ» ֆիլմը: Այն ռեժիսորի ու հայտնի օպերատոր Լյուբեցկու միակ գործը չէ, բայց վստահ կարելի ասել, որ լավագույներից է: Դրամատիկ այս կինոնկարում նկարահանվել են Քրիսթիան Բեյլը, Քոլին Ֆարելն ու Քրիսթոֆեր Պլամմերը:
17-րդ դար: Ամերիկա: Ջեյմսթաուն: Գլխավոր հերոսը, ում մարմնավորել է Քոլին Ֆարելը սիրահարվում է հնդկացիների արքայադստեր Պոկախոնտասին: Չնայած բրիտանացիների ու հնդկացիների միջև պատերազմին ու ակնհայտ ատելությանը՝ նրանք չեն կարողանում դիմադրել այդ զգացմունքին, բայց ի՞նչ է սպասվում սիրային զույգին վերջում:
Այֆ ֆիլմը հերիք է Մալիկի ռեժիսորական ոճի մասին լիակատար կարծիք կազմելու համար. գեղեցիկ տեսարաններով, երաժշտությամբ, սիրով ու քնքշությամբ հարուստ այս ֆիլմը ասես արվեստի գործ լինի:  Բացահայտում, որ մեկընդմիշտ կփոխի ամեն բան:

Կենաց ծառը/The Tree of Life, 2010

Դերասաններ Բրեդ Փիթը, Շոն Փենն ու Ջեսիքա Չեսթեյնը 2010թ. էկրաններին հայտնվեցին Թերենս Մալիկի «Կենաց ծառը» ֆիլմով: Այս անգամ ևս ռեժիսորը համագործակցել էր օպերատոր Լյուբեցկու հետ»:
Կինոնկարը միանգամից սիրվեց հանդիսատեսի կողմից: Իր անկեղծությամբ, սիրո նուրբ ու ինքնամոռաց դրսևորումներում, հուզիչ խոսակցություններով ու խոստովանություններով այն համալրեց շատ շատերի ֆիլմադարանը:
Ընտանիք: Երեք եղբայր: Մեզ, սակայն, հետաքրքրում է 11-ամյա Ջեքը: Տղան հետևում է մորը, լսում է հոր խրատներն ու հետևություններ անում ինքն իր ներսում: Ծնողներից յուրաքանչյուրը փորձում է երեխային իր կողմ քաշել ու իր ճիշտը պարտադրել: Կկարողանա արդյո՞ք Ջեքը գտնել իրեն ու իր սեփական ճիշտը՝ առանց ծնողներին ցավ պատճառելու: Կկարողանա արդյո՞ք հաղթահարել ցավը, կորուստն ու մահը:
 Ձեր կյանքը կթոշնի, եթե չսիրեք:

 Դեպի հրաշքը/To the Wonder, 2012

Խավիեր Բարդեմ, Ռեյչել ՄաքԱդամս, Օլգա Կուրիլենկո, Բեն Աֆլեք՝ ահա «Դեպի հրաշք» ֆիլմի դերասանական կազմը: Դժվար չէ գուշակել, որ այս անգամ ևս ֆիլմի օպերատորը Էմանուել Լյուբեցկին է: Ռեժիսորը ի սկզբանե ֆիլմում ցանկնում էր տեսնել Քրիստիան Բեյլին, բայց նրան փոխարինում է Բեն Աֆլեքը:
Գեղեցիկ  սիրո պատմություն: Կիրք: Մարմինների խաղ: Խոսակցությունեներ: Երկու սիրտ, որ բաբախում են մեկը մյուսի համար: Մինչև ե՞րբ սա կշարունակվի: Չէ որ երջանկության գինը բարձր է, իսկ ճակատագիրը՝ ժլատ: Մարինայի ու Նիլի կյանքը կտրուկ փոխվում է, երբ Նիլի կյանքում հայտնվում է գեղեցիկ շիկահեր Ջեյնը, իսկ կնոջ՝ Մարինայի կյանքում՝ Չարլին: Ամուսինները օգնություն  են խնդրում հայր Քուինտանայից:
Այս ֆիլմը ընտանեկան ճգնաժամի շատ օրինակ է. ճգնաժամ, որ սպառնում է բոլորին, ճգնաժամ, որից չի խուսափի և ոչ ոք, ճգնաժամ, որ հարցականի տակ կդնի ամեն բան. որքա՞ն ամուր է ձեր միությունը ու ինչքա՞ն մեծ է ձեր սերը միմյանց հանդեպ:
-Ինչի՞ ես ծիծաղում:
-Քեզ վրա եմ ծիծաղում:
-Ինձ՞:
-Դու ստիպում ես ինձ ծիծաղել, դու ստիպում ես ինձ երջանիկ զգալ:

Գավաթների ասպետը/Knight of Cups, 2014

«Գավաթների ասպետը» կամ Քրիստիան Բեյլի կանաք՝ այսպես կանվանենք ռեժիսորի մյուս ստեղծագործությունը: Դերասաններ Քրիստիան Բեյլի, Քեյթ Բլանշեթի, Նատալի Փորթմանի, Անտոնիո Բանդերասի, Ֆրիդա Պինտոյի և այլքի խաղը կարող եք դիտել այս ֆիլմում:Նորից Լյուբեցկի ու Թերենսա Մալիկ, նորից արթհաուզ, նորից սեր, կիքր, կործանարար հաջողություններ, խոստովանություններ, գեղեցիկ արտահայտություններ,գույներ ու դրախտային երաժշտություն: Ֆիլմը պատմում է Լոն Անջելեսում ապրող գրողի, նրա կանանց, իր շուրջ տեղի ունեցող տարօրինակությունների մասին:     

Ես 30 տարի անցկացրեցի՝ չապրելով, այլ կործանելով ինքս ինձ ու մյուսներին: Չեմ կարող այժմ հիշել այն տղամարդուն, որը ցանկանում էի լինել ու որին ձգտում էի:

Երգից երգ/Song to Song, 2017

2017թ. կինոսերների համար լի է բազում իրադարձություններով: Դրանցից ամենասպասվածներից մեկը ռեժիսոր Թերենս Մալիկի «Երգից երգ» ֆիլմն էր: 
Պրոֆեսիոնալ ռեժիսորական ու օպերատորական աշխատանքով այս ֆիլմում նկարահանվել են Նատալի Փորթմանը, Մայքլ Ֆասբենդերը, Ռայան Գոսլինգը, Ռունի Մառան ու Քեյթ Բլանշեթը: Պատմությունը կրկինվում է. սիրելի օպերատորն ու դերասանները հավաքվել էին ռեժիսորի շուրջը:
Այս անգամ դիտում ես երկու սիրային եռանկյունիների մի պատմություն.  հարաբերություններ, որ կործանման եզրին են, զգացմունքներ, որ կթոշնեն՝ համապատասխան խնամք չցուցաբերելու դեպքում:
Մենք կարծում էինք, որ կարող էինք գլորվել ու ընկնել, ապրել երգից երգ, համբույրից համբույր:


Ֆիլմերում «լավագույն ծխողները» [ծխելը վնասում է առողջությանը]

Ի՞նչ դիտել սեպտեմբերին հայաստանյան կինոթատրոններում

Հայտնի մարդիկ, որոնք այլ մասնագիտություններ ունեն

Լեոնարդո դի Կապրիոն, Բրեդ Փիթն ու Մարգո Ռոբին պատմել են՝ այս հայտնի ֆիլմերը դեռ չեն դիտել

Բրեդ Փիթը ծաղրել է Լեոնարդո դի Կապրիոյին «Տիտանիկ»-ում չփրկվելու համար

21-րդ դարի աստղերը հայտնի կտավների հերոսներ են դարձել

5 հայտնի մարդիկ, որոնց բարեգործությունները կզարմացնեն քեզ

2019 թ. լավագույն սերիալներն ըստ GQ-ի

5 ֆիլմ Չեռնոբիլի վթարի և դրա հետևանքների մասին

Նատալի Փորթմանն ասում է․․․

Մարգո Ռոբին VOGUE-ի նոր ֆոտոշարքի աստղն է

Այն, ինչ պետք է իմանալ Էմիլի Ռատայկովսկու մասին

Հայտնիների՝ 90-ականներին արված լուսանկարները

Այն, ինչ պետք է իմանալ խենթ հանճար Պեդրո Ալմոդովարի մասին

Հրապարակվել է «Աստղերի մոտ» ֆիլմի առաջին թրեյլերը

Աստղեր, որոնք այլ աստղերի երկրպագուներն են