Տերյանի վերջին բանաստեղծությունը... - VNews

Տերյանի վերջին բանաստեղծությունը…

d04ef1c18e2724489a8596f9af72cb81 - Տերյանի վերջին բանաստեղծությունը...

Տերյանը բոլոր ժամանակների մեր լավագույն պոետներից է:

1917 թվականի  հոկտեմբերին գրողն ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը  առաջադրանք է ստանում մեկնել Թուրքմենստան, սակայն ճակատագիրը նրա հետ այլ պլաններ ուներ…

Վահան Տերյանի վերջին բանաստեղծությունը

Մեզ է հասել Տերյանի վերջին բանաստեղծությունը, գրողն այն թղթին է հանձնել 1919 թվականի նոյեմբերին Սամարայում:

«Գինով եմ, գինով եմ ես էլ»…

Գինով եմ, գինով եմ ես էլ,
Թեթև եմ, անհոգ, լեզվանի.
Օրորիր մեզ պանդոկ կարուսել,
Օրորիր, օրորիր մեզ գինի։

Պոետ մի անտեր ու անտուն
Գիտեմ ես կորա՛ծ եմ, կորա՜ծ.
Բայց դեռ երգն իմ երգում է տենդում
Օ, երա՜զ է, երա՜զ ու երա՜զ…

Ինչ քաղցր է նստել այստեղ,
Ու ժպտալ քո խոսքին սեթևեթ…
Իսկ ներսում իմ, ներսում մի ասեղ
Ասեղում է՝ ննջե՜լ առհավետ…

Պարում են, երգում, վետերում,
Սահում են եթեր առ եթեր.
Գուցե վաղն իսկ կարդաս թերթերում
Ու ժպտաս՝ «հանգա՜վ ի տեր»…

Ծանր հիվանդությունը, որը դեպի Թուրքեստան ուղևորությունը չեղարկելու պատճառ էր դարձել, շուտով խլում է նաև նրա կյանքը:

Դա տեղի է ունենում 1920 թվականի հունվարի 7-ին…