Տեսնել Ռեմբրանդի կտավները՝ նոր մահանալ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Տեսնել Ռեմբրանդի կտավները՝ նոր մահանալ

Հոլանդական բարեգործական մի ասոցիացիա կյանքի վերջին փուլում գտնվող հաճախորդներին հրավիրում է տեսնել Ռեմբրանդի կտավները կյանքում վերջին (կամ գուցե առաջին ու վերջին) անգամ:

Ծանր հիվանդությամբ տառապող մարդկանց վերջին ցանկությունը հաճախ ծով կամ սեփական տունը տեսնելն է, բայց կան մարդիկ, որոնք այդ դեպքում նախընտրում են այցելել թանգարան և տեսնել Ռեմբրանդի ստեղծագործությունները: 

Ամստերդամի Պետական Ռեյկսմյուզեում թանգարանի «Ռեմբրանդի բոլոր կտավները» նախաձեռնությունը վերջին անգամ թանգարան այցելելու խնդրանքի ավելի ընդգրկուն պատասխանն է: Այն ժամանակ, երբ Ամստերդամի թանգարանը իրականացրեց իր վերջին՝ Ռեմբրանդին նվիրված մեծ ցուցադրությունը, Ambulance Wish Foundation բարեգործական կազմակերպության հիմնադիր Կիս Վելբորը նախաձեռնեց կյանքի վերջին փուլում գտնվող ավելի քան հիսուն հաճախորդի այցը Ռեյկսմյուզեում:

Նկարչի մահվան 350-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում անցկացված ցուցադրությունը ներառել է հանրահայտ հոլանդացու ավելի քան 400 կտավ:

Arts-in-the-city կայքի հաղորդմամբ՝ մահամերձ մարդկանց այցերը ուղեկցվում են որակավորված բուժքույրերի կողմից, չնայած որ շտապ օգնության մեքենաները վարում են կամավորները: Վերջիններիս համար ևս շատ հուզիչ պահ է, չէ՞ որ հենց իրենք են օգնում իրականացնել հիվանդի վերջին ցանկությունը:

Նյութը պատրաստեց՝ Տաթև Մանուկյան 

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Իլյա Խրժանովսկու «Դաու» մեգամասշտաբային նախագիծը ապրիլին հասանելի կլինի համացանցում

Օնլայն թանգարաններ՝ արվեստոտ կարանտինի համար

Մարդու մարմնի թանգարանը հրավիրում է հետաքրքիր զբոսանքի

Մի սիրո պատմություն. Ռեյ Չարլզ և Առլետ Քոչունյան

Մատենադարան

Ռեմբրանտ. հանճարի կործանումը

 Գրականությո՞ւն, թե՞ ոչ [Հովհաննես Հովակիմյան]

Լեոնարդո դա Վինչիի նոր նկար է բացահայտվել նրա մեկ այլ հայտնի նկարի տակ

Նկարներ, որ ամենահայտնի ռեժիսորներին են ոգեշնչել

Եթե հայտնի բրենդները անիմե-կերպարներ լինեին

Արշիլ Գորկի. Լավագույն նկարները

3D դաջվածքներ, որ չափազանց իրական են թվում

10 հայտնի թանգարան, որ կարող եք այցելել առցանց

Կարավաջոյի` ձեղնահարկից գտնված կտավն աճուրդի կհանվի

Նկարիչն իր կտավները Ֆրանսիայի փողոցներում է ցուցադրում

Արվեստի Եզրագծերը. Անդրե Ժիդ