«The Act» և «Mommy Dead and Dearest». մինի-սերիալ և դոկ. ֆիլմ իրական, հրեշավոր պատմության հիման վրա։ - VNews

«The Act» և «Mommy Dead and Dearest». մինի-սերիալ և դոկ. ֆիլմ իրական, հրեշավոր պատմության հիման վրա։

merrr - «The Act» և «Mommy Dead and Dearest». մինի-սերիալ և դոկ. ֆիլմ իրական, հրեշավոր պատմության հիման վրա։

Դի-Դի Բլանչարդ իդելական մայր էր, որը միայնակ խնամում էր իր հիվանդ դստերը՝ Ջիպսիին։Անվասայլակի վրա նստած աղջկա հիվանդությունների քանակը անհաշվելի էր. նա անցել էր քաղցկեղի միջով, չէր քայլում, սնվում էր միայն սնուցման զոնդի միջոցով, տեսողության ու լսողության հետ կապված խնդիրներ ուներ ու բազմաթիվ վիրահատությունների միջով էր անցել։Դի-Դին տանում էր դստերը հիվանդանոցներով, գումարներ էր հավաքում նրա համար, դիմում էր տարբեր կազմակերպությունների՝ աջակցություն ստանալու նպատակով։ Բոլորը վստահ էին՝ Դի-Դին անում է հնարավոր ու անհնարին ամեն բան դստեր համար։

960x600 - «The Act» և «Mommy Dead and Dearest». մինի-սերիալ և դոկ. ֆիլմ իրական, հրեշավոր պատմության հիման վրա։

«Mommy Dead and Dearest» դոկումենտալ ֆիլմից. կադրում Դի-Դի և Ջիպսի Բլանչարդներն են։

2015 թվականին Դի-Դիի և Ջիպսիի համատեղ ֆեյսբուքյան էջում հայտնում է մի գրածում՝ «Լիրբը սպանված է»։ Ժամեր անց ոստիկանները Դի-Դիի տանը հայտնաբերում են կնոջ դանակահարված դին։ Ջիպսին անհետանում է։ Հարևաններն ու ծանոթները, բոլոր նրանք, ովքեր երբևէ օգնել էին ընտանիքին շոկի մեջ էին, շոկը կրկնապատկվեց, երբ հեռուստացույցով տեսան սեփական ոտքերով դատարան մտնող Ջիպսիին։

1 - «The Act» և «Mommy Dead and Dearest». մինի-սերիալ և դոկ. ֆիլմ իրական, հրեշավոր պատմության հիման վրա։

«Mommy Dead and Dearest» դոկումենտալ ֆիլմից. կադրում Դի-Դի և Ջիպսի Բլանչարդներն են։

Բժշկական հետազոտությունները ցույց էին տվել՝ աղջիկը բացարձակ առողջ է, բոլոր դեղորայքները, որոնք նա տարիներ շարունակ խմել էր՝ իզուր էին, բոլոր վիրահատությունները, որոնց միջոց անցել էր՝ անտեղի։ Այդ ամենն, իհարկե, որոշակի ազդեցություն էր թողել աղջկա ֆիզիկական ու հոգեկան առողջության վրա։ Սակայն մեկ բան փաստ էր՝ տարիներ շարունակ Դի-Դի և Ջիպսի Բլանչարդները ստել էին բոլորին՝ խղճահարություն ստեղծելու ու գումարներ ստանալու նպատակով։

.jpg - «The Act» և «Mommy Dead and Dearest». մինի-սերիալ և դոկ. ֆիլմ իրական, հրեշավոր պատմության հիման վրա։

«Mommy Dead and Dearest» դոկումենտալ ֆիլմից. կադրում Ջիպսի Բլանչարդն է։

Թվում է՝ Ջիպսին պատմության հակահերոսն է. աղջիկ, որը ստել է բոլորին, սակայն քննությունը ցույց է տալիս՝ Ջիպսին երկար տարիներ ֆիզիկական ու հոգեբանական բռնության զոհ էր։ Պարզվում է՝ աղջիկն ինքը չի գիտեցել, որ առողջ է։ Մայրը մանկուց նրան նստեցրել է անվասայլակին, թույլ չի տվել ինքնուրյուն սնվել, քարշ է տվել բազմաթիվ անհարկի վիրահատությունների. Աստված գիտի, թե ոնց է նրան հաջողվել ստել բոլոր այն բժիշկներին, որոնք դեղատոմսեր են գրել և վիրահատությունների ենթարկել Ջիպսիին։ Աղջկա մեծանալուն զուգընթաց Դի-Դին սկսել է թաքցնել նրա իրական տարիքը, արդյունքում՝ արդեն վաղուց չափահաս Ջիպսին և մնացած բոլորը կարծում էին, թե նա ընդամենը 14-15 տարեկան է, մի բան էլ՝ մտավոր կարողություններով զիջում է իբր թե իր տարիքակիցներին։

 

960x641 - «The Act» և «Mommy Dead and Dearest». մինի-սերիալ և դոկ. ֆիլմ իրական, հրեշավոր պատմության հիման վրա։
Կդար «The Act» մինի-սերիալից։

Այս սարսափելի պատմությունն իր սարսափելի ավարտն ունեցավ.

Վրա հասավ Ջիպսիի սեռահասունության տաիքը, ինչի դեմ անզոր էին մոր արգելքները։ Համակարգիչ ու հեռախոս ձեռք բերելով աղջիկը ծանոթացավ մի տղայի հետ, որը անձի երկվություն ուներ։ Արդյունքում նրանք միասին սպանեցին Դի-Դիին. հաշվի առնելով երկարատև հոգեբանական ու ֆիզիկական բռնության փաստը, որին ենթարկվել էր Ջիպսին՝ նրան դատապարտեցին 10 տարվա ազատազրկման…

960x540 - «The Act» և «Mommy Dead and Dearest». մինի-սերիալ և դոկ. ֆիլմ իրական, հրեշավոր պատմության հիման վրա։

«Mommy Dead and Dearest» դոկումենտալ ֆիլմից. կադրում Ջիպսի Բլանչարդն է։

Այս անհավանական պատմությունն իր արտացոլանքն է գտել էկրաններին՝ «The Act» մինի-սերիալի և «Mommy Dead and Dearest» դոկումենտալ ֆիլմի տեսքով։