The Beatles-ի մասին ֆիլմ կթողարկվի նախկինում չտեսնված կադրերով - VNews

The Beatles-ի մասին ֆիլմ կթողարկվի նախկինում չտեսնված կադրերով

p056fxzs - The Beatles-ի մասին ֆիլմ կթողարկվի նախկինում չտեսնված կադրերով

«Մատանիների տիրակալը» ֆիլմաշարի ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը ֆիլմ է թողարկելու The Beatles բրիտանական հայտնի խմբի մասին, և այն կոչվում է «Let It Be». այս մասին հայտնում է BBC-ն:

Օսկարակիր ռեժիսորը ֆիլմում ընդգրկելու է հատվածներ 55 ժամ տևողություն ունեցող տեսանյութերից, որոնք նախկինում երբեք չեն հրապարակվել: Հոլովակները նկարահանվել են 1969թ.-ին՝ խմբի վերջին ձայնասկավառակի՝ «Let It Be»-ի ստեղծման ու ձայնագրման ընթացքում:

Իր պաշտոնական հաղորդագրության մեջ, Ջեքսոնը ֆիլմը նկարագրել է որպես մի աներևակայելի «ճամփորդություն», որի մասին խմբի երկրպագուները երկար ժամանակ երազել են:

«Կթվա, որ ժամանակի միջով ճամփորդում եք 1969թ. ու տեսնում՝ ինչպես են 4 ընկերներ իրենց  երաժշտական ստուդիայում միասին հիանալի երաժշտություն ստեղծում: Ջոնին, Փոլին, Ջորջին ու Ռինգոյին միասին տեսնելը հիանալի է, ուժ տվող, ծիծաղելի ու զարմանալիորեն մտերմիկ»,- ասել է ռեժիսորը:

Այդ տարիներին The Beatles-ն այդքան էլ լավ վիճակում չէր գտնվում էմոցիոնալապես և կարծիք կա, որ խմբի անդամները միմյանց հետ կռիվների մեջ էին: Այս մասին խոսելով ռեժիսորն ասել է, որ դրամա իհարկե կա, սակայն դա շատ տարբեր է մարդկանց պատկերացրածից:

Նշենք՝ 1960-ականներին The Beatles խումբը փորձեց «Մատանիների տիրակալը» գրքաշարի հիման վրա ֆիլմ նկարահանել, սակայն հեղինակ Ջ.Ռ.Ռ Թոլքինը չհամաձայնեց նրանց հանձնել գրքաշարի հեղինակային իրավունքները: Ըստ տեղեկության՝ Ջոն Լենոնը ցանկանում էր մարմնավորել Գոլումին, Փոլ ՄաքՔարթնին՝ Ֆրոդոյին, իսկ ռեժիսորն էլ՝ Սթենլի Կուբրիկը պետք է լիներ:


BAFTA 2021. առաջին օրվա հաղթողները

5 ֆիլմ + 5 գիրք [Արեն Մալաքյան]

Ինչու՞ է Ռեգե Ժան֊Փեյջը հեռացել «Bridgerton»-ից

Առաջիկա շաբաթվա կինոպրեմիերաները

93-րդ Օսկարը. ինչպիսին է լինելու տարվա կարևորագույն (մի փոքր տարօրինակ) կինոմրցանակաբաշխությունը

Արցախի մասին պատմող ֆիլմն արդեն երևանյան կինոթատրոններում է

ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի նոմինանտների թվում են Դեյվիդ Ֆինչերը, Զաք Բրաֆը և այլոք

Ժան-Ժակ Աննոյի նոր ֆիլմը՝ Նոտր Դամի հրդեհի մասին

Բեռլինալեի հաղթողներն են…

Առաջիկա կինոպրեմիերաները 08.03.21-ից 21.03.21-ը

Մարտին Սկորսեզեի Էսսեն՝ Esquire-ի համար [Ուես Անդերսոնի մասին]

Նորույթ Netflix- ից. Քրիս Էվանսը, Ռայան Գոսլինգը և Ռեժ Փեյջը «The Avengers»-ի ռեժիսորների նոր ֆիլմում

Netflix-ի օգտատերերը քննադատել են Ալ Կապոնեի մասին կենսագրական ֆիլմը

Միխայիլ Գալուստյանը Սարիկ Անդրեասյանից ստացել է «Չներվածը» ֆիլմի իրավունքները` դատարանի միջոցով

Արդյո՞ք Էմմա Ուաթսոնը պատրաստվում է դադարեցնել կինոկարիերան

Առաջիկա կինոպրեմիերաները 26.02.21-ից 07.03.21-ը