«The Crown». Հայտնի է՝ ով կլինի արքայադուստր Դիանայի դերում - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

«The Crown». Հայտնի է՝ ով կլինի արքայադուստր Դիանայի դերում

The Hollywood Reporter-ը հայտնում է, որ Netflix «The Crown»/«Թագը» սերիալի հեղինակներն արդեն գտել են այն դերասանուհուն, որը, ըստ իրենց, սերիալի 4-րդ եթերաշրջանում փայլուն կկարողանա ներկայանալ արքայադուստր Դիանայի դերում:

Այդ դերում սերիալի ստեղծագործական կազմը միայն և միայն տեսնում է երիտասարդ դերասանուհի Էմմա Քորինին.

«Նա շատ տաղանդավոր է, փայլուն: Քասթինգի հենց առաջին վայրկյանից Էմմային հաջողվեց հասնել մեր սրտերին: Նրա մեջ մեկտեղված են արքայադուստր Դիանայի անմեղությունն ու գեղեցկությունը: Նա կկարողանա ներկայացնել մի կնոջ, որը աննկատ աղջնակից կարողացավ դառնալ իր սերնդի ամենահեղինակավոր կինը»:

Դերասանուհին իր instagram-յան էջում գրում է, որ շատ ուրախ և հպարտ է այս մեծ ընտանիքին միանալու համար, և, որ նախքան սերիալում դեր ստանալն էլ «The Crown»-ի երկրպագու է եղել:

Սերիալի 4-րդ եթերաշրջանի նկարահանումները կսկվեն տարվա վերջին, իսկ 3-րդ եթերաշրջանի պրեմիերան կկայանա մինչև 2019 թ.-ի վերջը: Սերիալի ստեղծագործական թիմը դեռևս չի նշում պրեմիերաների ամսաթվերը:

Հայտնի է նաև, որ դերասանական կազմն էլ է փոփոխությունների ենթարկվելու: «The Crown»-ի հեղինակները ամեն երկու տարին փոխում են դերասանական կազմը, քանի որ պերսոնաժները մեծանում են:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

overjoyed, over the moon and incredibly honoured ❤️ what a project to join @thecrownnetflix

Публикация от Emma Corrin (@emmalouisecorrin)

 


Ովքե՞ր են «La casa de papel»-ի դերասանները…

Ինչքան վիդեոկոնտենտ են սպառում ամերիկացիներն ու ռուսները կարանտինի օրերին

Թայքա Վայթիթին, Չարլին և շոկոլադի գործարանը. ռեժիսորը Netflix-ի համար 2 սերիալ կստեղծի

Quiz. թե բժշկական սերիալները քո տարերքն են…

Ջութակահարուհին նվագում էր վիրահատության ընթացքում

Նոր սերիալներ. 2020

«Մակաբույծները» սերիալի տեսքով…

5 սերիալ հոգեբանի փոխարեն

Տասնամյակի լավագույն սերիալները

Netflix-ի հետքերով…

5 սերիալ Netflix-ից

КиноПоиск-ն առաջարկում է հետևյալ սերիալները

Պարզվում է՝ Բրեդ Փիթն ու Էլեն Դեջեներեսը նույն աղջկա հետ են հանդիպել նախկինում

Քիմ Քարդաշյանը նորից կգա Հայաստան՝ մասնակցելու WCIT 2019-ին

HBO-ն հրապարակել է Եկատերինա երկրորդի մասին պատմող սերիալի թրեյլերը

Մեգան Մարքլի տունը վաճառվում է