«The Photography of Game of Thrones». նոր գիրք «Գահերի խաղի» լուսանկարչից - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

«The Photography of Game of Thrones». նոր գիրք «Գահերի խաղի» լուսանկարչից

 Հելեն Սլոանը HBO ամերիկայն հեռուստաալիքի լուսանկարիչներից է, որի օբյեկտիվին են պատկանում «Գահերի խաղի» 1-8 եթերաշրջանների բոլոր ետնաբեմյան, էպիզոդիկ կադրերն ու պրոմո-լուսանկարները:

Սլոանը ապրում և ստեղծագործում է Իռլանդիայում, որտեղ էլ նկարահանվել է սերիալի էպիզոդների մեծ մասը: Իր և HBO-ի համագործակցության մասին խոսելիս Սլոանը հիշում է.

«Ես երկար ժամանակ աշխատել եմ ոչ այնքան բարձր վարձատրող կինոնախագծերի համար: Եվ, մի օր ընկերներիցս մեկն ինձ HBO-ի հայտ է ուղարկում: Ես լրացրեցի, բայց չէի սպասում, որ նրանք կվերցնեն ինձ: Հիշում եմ՝ մի հաստ թղթապանակ ուղարեկցի, որտեղ նկարներս էին»:

Իսկ հիմա, երբ Հելեն Սլոանը միլիոնավոր լուսանկարներ է արել «Գահերի խաղը» աղմկահարույց հեռուստասերիալի համար, նա իր հեղինակային «The Photography of Game of Thrones» գիրքն է հրապարակում, որտեղ տեղ կգտնեն շատ իլյուստրացիաներ և լուսանկարներ: Գիրքը հասանելի կլինի արդեն սեպտեմբերին:

«Թերթելով այն բոլոր-բոլոր նկարները, որոնք ես արել եմ 10 տարվա ընթացքում, ինքս ինձ ասացի՝ Աստվա՛ծ իմ, սա այն է, ինչի մասին ես մի ամբողջ կյանք պատմելու եմ»- ասում է Սլոունը:

Հիշեցնենք, որ «Գահերի խաղի» վերջին սեզոնի 1 ժամ 20 րոպե տևողությամբ վերջին 6-րդ սերիան ցուցադրվեց մայիսի 19-ին HBO ամերիկյան հեռուստաալիքով, իսկ սերիալի համար հիմք է դարձել Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» գրքաշարը: Այն նկարահանվում է 2011 թ. սկսած:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

 

 


HBO-ն ջնջել է «Քամուց քշվածները» հակառասիստական ցույցերի ֆոնին

Արձակուրդներ Վենետիկում. 1950-ականներ

«Մակաբույծները» սերիալի տեսքով…

19 լուսանկար, որ դուր չի գալիս չինական կառավարությանը. Lu Guang

Երեխաների և կենդանիների ընկերության մասին

Գահերի խաղի ավարտը

GOT-ի ռեժիսորը խոստովանում է…

Անձնագրի հավես նկա՞ր. հնարավոր է

HBO-ն հրապարակել է Եկատերինա երկրորդի մասին պատմող սերիալի թրեյլերը

Թույն սերիալ

Քիթ Հարինգթոնը միացել է Marvel-ի սուպերհերոսների ընտանիքին

Թողարկվել է Էմիլիա Քլարքի ու Հենրի Գոլդինգի սուրբծննդյան ֆիլմի առաջին թրեյլերը

HBO-ից Netflix կես քայլ է. «Գահերի խաղի» հեղինակները տեղափոխվում են…

National Geographic-ի 15 լուսանկար, որ կանգնեցնում են ժամանակը

«Ոչ» հարսանեկան լուսանկարներ Իեն Ուելդոնից

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով