Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Երկար ժամանակ էր, ինչ մենք հետաքրքրված չէինք շախմատով, երբ Նեթֆլիքը որոշեց էկրանավորել Ուոլտեր Թևիսի 1983 թվականի վեպը: Մինի սերիալը պատմում է որբ Բեթ Հարմոնի անհավատալի ճանապարհորդության մասին, վերջինս հավակնում է դառնալ աշխարհի լավագույն շախմատիստուհին. այդ ճանապարհին, իհրակե, քիչ չեն տարբեր բարդությունները: Սերիալը հիմնված չէ իրական իրադարձությունների վրա, ինչը միմիայն ընդգծում է սցենարի առավելությունները:
Սկզբնապես այս ադապտացիան պետք է լիներ կինոնկար, այլ ոչ թե սերիալ. այն կարող է լինել Հիթ Լեդջերի ռեժիսորական դեբյուտը, վերջինս ցանկանում էր Էլեն Փեյջին վստահել գլխավոր դերը:
Որպես շախմատի խորհրդատուներ հանդես էին գալիս ռուս գրոսմայստեր Գարի Կասպարովը և ամերիկացի հայտնի մարզիչ Բրյուս Պանդոլֆինին: Նրանք օգնում էին մշակել յուրաքանչյուր քայլը:
Սկզբնապես ռեժիսոր Սքոթ Ֆրանկը Կասպարովին առաջարկեց Բորգովի դերը, բայց նա հրաժարվեց: Փոխարենը, նա օգնել է ոչ միայն խաղերի խորեոգրաֆիայի հարցում (նա ղեկավարել է Ռուսաստանում անցկացվող բոլոր մենամարտերը յոթերորդ դրվագում, ներառյալ վերջինը), այլ նաև օգնել է Ֆրենկին՝ ավելի լավ հասկանալ, թե ինչ կարող է զգալ հրաշամանուկը:
Անկախ նրանից, թե շախմատի տախտակն ինչքան քիչ է հայտնվել տեսարաններում, դերասանները խաղացել են պարտիաները ամբողջությամբ և ինքնուրույն, այնպես որ ցանկացած պահի, երբ տեսախցիկը ֆիքսել է տախտակը, քարերի դասավորությունը ճիշտ է եղել: Արագ շախմատի տեսարանները նույնպես բացառություն չէին. այս տեսարանները դարձել են Թեյլորի սիրելիները:
Չնայած սերիալի գործողությունները ծավալվում են 60-ականներին, փաստ է, որ այդ տարիներին կանայք չէին կարող մասնակցել համաշխարհային մրցաշարերի: Միայն 1986 թ.-ին հունգարացի շախմատիստուհի Սյուզան Պոլգարը պայքարեց մրցաշարին մասնակցելու իրավունքի համար:
Յուրաքանչյուր դերասան մանրամասն կերտել է իր կերպարի շարժումների առանձնահատկությունները. օրինակ ՝ Բեթի շարժումները դիտավորյալ կանացի են, առանձնանում են մնացած տղամարդկանց ֆոնին, և Բեննին անընդհատ խաղում է իր ձեռքի մատանու հետ:
Անյան միացել է ստեղծագործական թիմին դեռևս սցենարի գրվելուց առաջ. Ֆրենկն առաջարկել է նրան գիրքը, որի հիմքում ընկած է կինոնկարը, և նա անմիջապես ոգեշնչվել է սերիալի հեռանկարից:
Թեյլոր-Ջոյը, Ֆրենկը և ոճաբան Դանիել Պարկերը որոշել էին, որ Բեթը պետք է լինի կարմրահեր: Բայց Անյան մազերը չէին ներկել. նկարահանման օրվա ընթացքում նա, երբեմն, ստիպված էր երեք անգամ փոխել իր արտաքինը, ուստի գործը գլուխ չէր գա՝ առանց կեղծամների:
Չնայած սերիալի մեծ մաս գործողությունները ծավալվում են ԱՄՆ-ում, նկարահանումների մեծ մասը իրականցավել է Բեռլինում և Օնտարիոյում:
Այն տեսարանները, որոնցում Բեթը շախմատ է խաղում առաստաղի վրա, իմաստից զուրկ չեն: Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի կարծիքով, շախմատիստները, իրոք, հաճախ կարող են մտածել քայլերի մասին ՝ շրջվելով շախմատի տախտակից:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո