"The Swingles" վոկալ խումբը ելույթ կունենա Հայաստանում - VNews

“The Swingles” վոկալ խումբը ելույթ կունենա Հայաստանում

Ապրիլի 29-ին ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 20-րդ հոբելյանական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում ելույթ կունենա բրիտանական հեղինակավոր “The Swingles” վակալ խումբը: Բոլոր նրանց համար, որոնք չգիտեն, նշենք, որ խումբը 50 տարվա պատմություն ունի և այդ երկար ու բուռն 50 տարիների ընթացքում 5 անգամ Գրեմմի մրցանակի է արժանացել: Խմբի առաջին մասնակիցները ձայնակցել են լեգենդար երաժիշտներ Շառլ Ազնավուրին, Էդիթ Պիաֆին և Միշել Լեգրանին, ընդորում հավելենք, որ վերջիններիս հետ էր նաև Լեգրանի քույրը՝ Քրիստին Լեգրանը:
Խմբին համաշխարհային ճանաչում է բերել 1960 թ. թողարկված Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործությունների փոխադրումն ութ ձայների համար: Խմբի երգեցողությունը և տարբերվող ոճը չվրիպեց անգամ ջազի աստվածուհի Էլլա Ֆիցջերալդի աչքից:

Երևանյան ելույթի ժամանակ խումբը հանդես կգա “Look Back” (ForWard) ծրագրով, որի շրջանակներում կկատարվեն 60-70-ականների երգիչ-երգչուհիների, մեր ժամանակների լավագույն երաժիշտների, ինչպես նաև Բախի, The Beatles-ի և այլ հայտնիների գործեր:
Այսօր խմբի կազմում ընդգրկված է 7 երաժիշտ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից և Գերմանիայից, իսկ ստեղծագործությունների ժանրերը չունեն ոչ մի սահմանափակում: Ջազից մինչև էթնիկ երաժշտություն՝ «Սվինգլների» կատարումները սրտեր են գերում և հուզում: Բացի այդ երաժիշտները մասնակցում են համաշխարհային կինեմատոգրաֆի մարգարիտներ համարվող ֆիլմերի սաունդթրեքերի ձայնագրման գործընթացներին:

Յուրաքանչյուր տարի խումբը շրջագայությունների է մեկնում Հյուսիսային և Հարավային Ամերիկա, Ասիա և Եվրոպա, իսկ դրանից զատ ամեն տարի հունվար ամսին Լոնդոնի Kings Place-ում հանդես է գալիս իր «Լոնդոնյան ակապելլա» փառատոնով, որի շրջանակներում Լոնդոն են գալիս աշխարհի ամենահեղինակավոր և տաղանդավոր վոկալի վարպետները:

Բաց չթողնե՛ք ապրիլի 29-ին մեծ և շատ սպասված միջոցառման մասնակիցը դառնալու ձեր բացառիկ հնարավորությունները:

Մանրամասները՝  այստեղ: 


ամեն ինչ Ազնավուրի մասին

Օրվա մեղեդի

Ջազի պատմությունը

Մի օպերայի պատմություն. հուշագրություն

Ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը վավերագրական ֆիլմ է ստեղծել The Beatles խմբի մասին

Tango Nuevo. Աստոր Պիացոլա

Անտոնիո Լուչիո Վիվալդի

Նախորդ ամսվա լավագույն հիթերը

Ամենացածր դիտումների մասին…

Նախորդ ամսվա լավագույն հիթերը

Մի սիրո պատմություն. Ռեյ Չարլզ և Առլետ Քոչունյան

Թե ինչպես «Ավե Մարիան» փրկվեց աղբանոցում հայտնվելուց

Ազնավուր [ինքնակենսագրություն]

Ֆրանսիական երկնքի «փոքրիկ ճնճղուկը».

Շանել, Պո ․․․ [պատմության մեծանուն որբերը]

 Գրականությո՞ւն, թե՞ ոչ [Հովհաննես Հովակիմյան]