fbpx

The Weeknd-ը, Արիանա Գրանդեն TIME-ի «Հաջորդ սերնդի առաջնորդները» ցանկում են

Դեռ 2017թ.-ից TIME ամսագիրն ամեն տարի ներկայացնում է «Հաջորդ սերնդի առաջնորդները» շարքը, որտեղ ընդգրկված՝ աշխարհի տարբերում մասերում բնակվող երիտասարդներն արդեն հասրցել են ինչ-որ բան փոխել մշակույթի, քաղաքականության, գիտության, սպորտի, նորաձևության և այլ ոլորտներում:

Եվ ուրեմն, այս տարի «Հաջորդ սերնդի առաջնորդները» ցանկում ընդգրկված են նաև Արիանա Գրանդեն և The Weeknd-ը ՝ նույն ինքը՝ Էյբլը:

24-ամյա Արիանա Գրանդեն աշխարհի ամենահայտնի փոփ երգչուհիներից մեկն է: Վերջերս նա իր 2 տարի տևած դադարից հետո նոր սինգլ է թողարկել՝ «No Tears Left to Cry»: Գրանդեն TIME-ին պատմել է, որ երգը իր մանչեսթերյան համերգի ժամանակ տեղի ունեցած պայթյունի մասին է, որի արդյունքում զոհվել էր 22 մարդ, վիրավորվել՝ 500-ը:

«Երգը դանդաղ է սկզբում, այնուհետև տեմպն արագանում է, որն էլ խորհրդանշում է կյանքի ղեկը նորից քո ձեռքը վերցնելը: Իսկ տեսահոլովակն էլ անընդհատ պտտվում է, ինչը խորհրդանշում է կյանքում հստակ կանգնել չկարողանալը, սակայն զգում եմ, որ աստիճանաբար կարողանում եմ կանգնել»,- ասել է Արիանա Գրանդեն:

The Weeknd-ն էլ ամսագրի հետ խոսել է իր հայտնության, նոր մինի-ալբոմի՝ «Melancholy»-ի և ռոմանտիկ հարաբերությունների մասին. «Չեմ ուզում բացել ալբոմի գաղտնիքները, կամ խոսել ունեցած ռոմանտիկ հարաբերություններիս մասին: Ալբոմը թերապիայի պես մի բան էր, ուղղակի ուզում էի արտահայտվել և այդպիսով փակել կյանքիս այդ հատորը: Եվ այս պահին ես ազատ եմ»: 

Էյբլը խոստովանել է, որ Սելենա Գոմեսի հետ հանդիպելու ընթացքում նա մի ամբողջական ալբոմ է գրել, որն ընդհանրապես մելանխոլիկ չէ: Սակայն նա նշել է, որ երբեք չի հրապարակի այդ երգերը:

Նշենք նաև, որ TIME-ի «Հաջորդ սերնդի առաջնորդները» շարքի նոր թողարկման մեջ ընդգրկված են նաև Ջոան Ռոուլինգի հեղինակած «Հարի Փոթերը և անիծված երեխան» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ Սկարպիուս Մալֆոյին մարմնավորող Էնթոնի Բոյլը, սուպերմոդել Ադոա Աբոան, չինացի շախմատիստուհի Հոու Յիֆան, ամերիկացի ֆուտբոլիստ Քրիս Լոնգը, գրող Ֆարիդա Ադոն, բնապահպան Քերսթին Ֆորսբերգը, արդարության ու ազատության մասին երգող իրանցի ռեփեր Սոնիտա Ալիզադեհը և գերմանացի քաղաքական գործիչ 28-ամյա Քեվին Քունհերթը:

 


Աստղեր, որոնք այլ աստղերի երկրպագուներն են

Կաննի կինոփառատոն 2019. Լավագույն լուքերը

Puma-ն Սելենա Գոմեսից ոգեշնչված հավաքածու է թողարկել

Billboard 2019. Հաղթողները, լավագույն լուքերն ու կատարումները

«Գահերի խաղը» սերիալից ոգեշնչված ալբոմի բոլոր երգերը` մեկ վայրում

Կոաչելլա 2019. Լավագույն լուքերը, ելույթներն ու աստղային հանդիպումները

The Weeknd-ը թողարկել է «Գահերի խաղի» նոր սաունդթրեքը

Տարվա համագործակցությունը՝ Լեոնարդո դի Կապրիո, Ջասթին Բիբեր, Արիանա Գրանդե, PSY, Էդ Շիրան և այլն

2019թ.-ի աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդիկ ըստ TIME-ի

Կաննի կինոփառատոնի բացմանը կցուցադրվի Ջիմ Ջարմուշի՝ զոմբիների մասին պատմող կատակերգությունը

The Weeknd-ը, SZA-ն և Թրեվիս Սքոթը «Game of Thrones»-ի համար սաունդթրեք են ձայնագրել

Հայտնի մարդկանց քրոնիկ հիվանդությունները

Երաժշտական ամփոփում. Մարտի լավագույն նորույթները

Ջիմ Ջարմուշի նոր ֆիլմում աստղաբույլ է հավաքվել

Մի շարք հայտնի երգեր պոռնոգրաֆիկ են պիտակվել և արգելվել Ինդոնեզիայում

Սելենա Գոմեսը նոր տեսահոլովակ է թողարկել