-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ամերիկացի երաժիշտ, դերասան, ռեփեր՝ Donald McKinley Glover-ը, որն առավել հայտնի է որպես Childish Gambino մայիսի 5-ին թողարկեց իր “This Is America” սինգլը, որի հարուստ սիմվոլիկան և երգի բառերը նվիրված էր Միացյալ Նահանգներում կատարվող մի շարք բռնություններին: Տեսահոլովակը, որն այսօր Youtube-ում ունի ավելի քան 300 միլիոն դիտում, հեղինակել է ճապոնական արմատներով ամերիկացի կինոռեժիսոր Hiro Murai-ին: Երեկ՝ հունիսի 25-ին BET Awards 2018-ի ժամանակ “This Is America”-ն հնչեց Childish Gambino-ի և մրցանակաբաշխության հաղորդավար՝ Jamie Foxx-ի կատարմամբ՝ ջեմ-սեյշն տարբերակով, որից հետո Reddit-ի օգտատերերը ռեփերին սկսեցին մեղադրել գրագողության մեջ նշելով: Օգտատերերի խոսքով Glover-ի թրեքը շատ նման է նյու յորքաբնակ ռեփեր Jase Harley-ի “American Pharaoh.” երգին,որը ռեփերը թողարկել է դեռ 2016-ին թրեքը ներառելով Free Pxrn: The Memoir of an American Heathen ալբոմում:
Չնայած մեղադրանքներին “This Is America” օր օրի ավելի լայն տարածում է գտնում, որի մասին ապացուցում է Youtube-ում թողարկված մի շարք տեսահոլովակներ նույն թրեքի նախատիպով:Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Կորեական,Կանադական և տարբեր երկրներին նվիրված տեսահոլովակներն ու իհարկե նույն հոլովակի զվարճալի տարբերակները, որոնք ևս մեծ դիտումներ են շարունակում գրացնել Youtube-ում:
THIS IS KOREA 1 395 477 դիտում
This Is Jamaica 2 113 419 դիտում
This Is Canada 1 838 416 դիտում
Kermit’s America 1 034 825 դիտում
This Is America, So Call Me Maybe 260 765 դիտում
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո