fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Տիգրան Ձիթողցյանի կտավները Ստամբուլի ժամանակակից արվեստի պատկերասրահում

Ցուցադրությունը կտևի սեպտեմբերի 20-ից մինչև 23-ը

Նյույորքաբնակ հայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի մասին պատմել ենք  ։ Պարզվում է Ստամբուլում այս պահին ցուցադրվում են նկարիչ կտավները։Ի դեպ առաջին անգամ Ձիթողցյանի աշխատանքները Թուրքիայում ցուցադրվել են 2016 թվականի նոյեմբերին։ Իսկ այժմ Նյու Յորքում ապրող ու ստեղծագործող նկարչի աշխատանքները ցուցադրվում են Ստամբուլի ժամանակակից արվեստի պատկերասրահում, որի մասին տեղեկանում ենք նկարների հեղինակի ինստագրամի էջից։

Հիշեցնենք, որ Տիգրան Ձիթողցյանը ծնվել է Երևանում։ 5 տարեկանից սկսած նկարում է և առաջին անհատական ցուցահանդեսը նկարիչն ունեցել է 10 տարեկանում՝ Հենրիկ Իգիթյանի առաջարկով։ Ցուցահանդեսում Ձիթողցյանը ներկայացրել է շուրջ 102 յուղաներկ նկարներ, որոնք ցուցադրվել են նաև Իսպանիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում։ Այնուհետև նկարիչը 2009 թվականից հաստատվել է Նյու Յորքում։ Տիգրան Ձիթողցյանի վերջին հայտնի շարքերից մեկը «Հայելիներ» “Mirrors” անվանումն ունեցող հիպերռեալիստական դիմանկարների շարքն է, որի մասին կարող եք կարդալ այստեղ։